00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:15
2 ր
Ուղիղ եթեր
09:18
42 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
12 ր
Ուղիղ եթեր
17:00
13 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:32
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:57
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Օրհներգի պահին մարմինս փշաքաղվում էր. զրույց Բաքվում հաղթած 17–ամյա Ջանես Նազարյանի հետ

© Sputnik / Aram NersesyanՋանես Նազարյան
Ջանես Նազարյան - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2026
Բաժանորդագրվել
17-ամյա պատանին երազում է, որ մարդիկ իրեն ճանաչեն ու հիշեն ոչ թե որպես չեմպիոն, այլ որպես համեստ ու բարի մարդ։
Ըմբշամարտի Մ-17 տարեկանների աշխարհի առաջնության չեմպիոն Ջանես Նազարյանը համոզված է, որ «աստղային հիվանդությամբ» չի վարակվի։ Նա Sputnik Արմենիային պատմել է Բաքվում կայացած մրցաշարի, իր առօրյայի և երազանքների մասին։
Ջանես Նազարյանի հետ պայմանավորվել էինք հանդիպել Էջմիածնի մարզադպրոցի դիմաց։ Մարզվող երեխաները բակում խաղում էին, երբ հեռվում երևաց Ջանեսը։ Երեխաներն ամեն ինչ թողեցին ու վազեցին նրա ուղղությամբ. չեմպիոնն էր գալիս, բոլորն ուզում էին բարևել։

Բաքվում հնչած ՀՀ օրհներգն ու Ջանեսի ցանկությունը

17–ամյա չեմպիոնի մասին վերջին օրերին խոսում է ամբողջ Հայաստանը։ Նրա շնորհիվ օրեր առաջ Բաքվում հնչեց ՀՀ օրհներգը. Ջանես Նազարյանը երկրորդ անգամ դարձավ պատանիների աշխարհի չեմպիոն։ Թե ինչ էր զգում այդ պահին, դժվարանում է բառերով նկարագրել։ Հիշում է միայն անսահման հպարտությունը։
«Օրհներգի ամբողջ ընթացքում մարմինս էր փշաքաղվում... Այնքան հաճելի էր (ժպտում է), կուզեմ յուրաքանչյուրը կյանքում գոնե մեկ անգամ ունենա այդ զգացմունքը»,– ասում է նա։
© Sputnik / Aram NersesyanՋանես Նազարյան
Борец Джанес Назарян - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2026
Ջանես Նազարյան
Պատանի ըմբիշի խոսքով` կապ չունի, թե որ երկրում է անցկացվում մրցույթը, զգացողությունները նույնն են։ Իսկ գորգ մտնելուց առաջ պետք է մոռանալ ամեն ինչի մասին ու կենտրոնանալ մենամարտի վրա։ Չի հերքում` Բաքվում հանդիսատեսի ճնշումն ավելի մեծ էր, բայց դա չխանգարեց։
«Միայն մարզիչիս ձայնն էի լսում, ուրիշ ոչ մի բան, իսկ սուլոցները միայն ոգևորում էին, շնորհակալ եմ սուլողներին (ծիծաղում է), փառք Աստծո, անկախ ամեն ինչից` ես մնացի գոտեմարտում և հաղթեցի»,– ասում է Ջանեսը։
Հիմա արդեն ամբողջ երկիրն է խոսում նրա մասին, դրսում ճանաչում են, մոտենում, հարցուփորձ անում, շնորհավորում։ Այս ամենը հաճելի է, բայց Ջանեսը խոստանում է` «աստղային հիվանդությունն» իրեն չի հասնի։
«Եթե Մալխաս Ամոյանը հասել է այդ ամենին ու մնացել համեստ, ես շատ փոքր եմ, որ ինձ աստղային հիվանդությունը տանի»,– նշում է նա։
Պատանին երազում է, որ մարդիկ իրեն ճանաչեն ու հիշեն ոչ թե որպես չեմպիոն, այլ որպես համեստ ու բարի մարդ։
© Sputnik / Aram NersesyanՋանես Նազարյանի մեդալը
Борец Джанес Назарян - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2026
Ջանես Նազարյանի մեդալը

Փոքրիկ չարաճճի տղան ու ապագա բիզնեսմենը

Աշխույժ ու մի քիչ չարաճճի տղային 4 տարեկանում ըմբշամարտի ուղարկեցին էներգիան «ճիշտ» ծախսելու համար։ Մի քանի պարապմունքից հետո մարզիչները նկատեցին` տաղանդավոր ու աշխատասեր երեխա է։ Հետո ամեն ինչ ինքնաբերաբար ստացվեց. 17 տարեկանում արդեն աշխարհի կրկնակի չեմպիոն է։
Դեռ փոքր տարիքում տեսել է Արմեն Նազարյանի մարտերը ու այդ օրվանից որոշել` օլիմպիական կրկնակի չեմպիոնի արդյունքը պետք է կրկնի։

«Իրականում թաքուն երազանք ունեի, որ իրենից էլ ուժեղ լինեմ»,– ծիծաղելով ասում է նա։

Ջանեսը դեռ դպրոցում է սովորում, սիրած առարկաները, ֆիզկուլտուրայից բացի, կենսաբանությունն ու աշխարհագրությունն են։ Այն, ինչ կապված է ուսումնասիրությունների հետ, հետաքրքրում է պատանի մարզիկին։ Որոշել է Տնտեսագիտական համալսարան դիմել, ուզում է բիզնեսմեն դառնալ։
Աշխատած առաջին մեծ գումարով էլ պատրաստվում է հիմնել իր առաջին բիզնեսը, իսկ հետո արդեն նաև բարեգործությամբ է զբաղվելու։
Պատանին ամեն կիրակի այցելում է եկեղեցի, ասում է` մրցումներից բացի ուրիշ ոչ մի բան չի կարող խանգարել, որ մասնակցի կիրակնօրյա պատարագներին։ Եկող կիրակի էլ առաջին անգամ որպես սպասավոր խորան է բարձրանալու։ Շատ է ուրախացել` հուսով է, որ ամեն ինչ հարթ կանցնի։
Ջանեսը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է նաև իր անվան, սիրած գրքերի, ֆիլմերի, իր ամենամեծ թերության ու հպարտության մասին։ Եվ պատասխանել է աղջիկներին ամենից շատ հետաքրքրող հարցին` ազա՞տ է արդյոք իր սիրտը։
Մանրամասները` տեսանյութում
Լրահոս
0