https://arm.sputniknews.ru/20260806/mvoskvan-karvogh-e-rusastanci-zbvosashrjiknerin-het-pahel-hajastan-ajceleluc-matvienkvo-105486824.html
Մոսկվան կարող է ռուսաստանցի զբոսաշրջիկներին հետ պահել Հայաստան այցելելուց․ Մատվիենկո
Մոսկվան կարող է ռուսաստանցի զբոսաշրջիկներին հետ պահել Հայաստան այցելելուց․ Մատվիենկո
Sputnik Արմենիա
Ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյան հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակը համեմատել է միակողմանի երթևեկությամբ փողոցի հետ։ 06.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-06T19:41+0400
2026-08-06T19:41+0400
2026-08-06T19:43+0400
վալենտինա մատվիենկո
զբոսաշրջիկ
զբոսաշրջիկները սիրում են հայաստանը
հայաստան
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուբեն ռուբինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/06/89817936_0:114:1600:1014_1920x0_80_0_0_336ed4c200783d31e662bdcbd7449193.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Պաշտոնական Մոսկվան կարող է ռուսաստանցի զբոսաշրջիկներին խորհուրդ տալ ձեռնպահ մնալ Հայաստան այցելություններից, եթե շարունակվեն երրորդ երկրների պահանջով ռուսաստանցիների կանոնավոր ձերբակալությունները։ ՀՀ ԱԺ նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ հեռախոսազրույցում այսօր այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։Մատվիենկոն նշել է, որ ռուս-հայկական հարաբերությունները հիշեցնում են «միակողմանի փողոց». Երևանից հայտարարություններ են հնչում Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման կարևորության մասին, սակայն, ըստ նրա, այդ խոսքերը չեն համապատասխանում իրական քայլերի հետ։Ռուսական կողմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները: Կարևորվել է համագործակցության երկկողմ միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը, որի հերթական նիստը նախատեսվում է անցկացնել առաջիկայում:ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները մտահոգիչ են. Ռուբինյանը` ՄատվիենկոյինՀավելենք, որ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։Նշենք, որ ավանդաբար Հայաստան այցելող զբոսաշրջիկների մեջ ամենամեծ թիվը կազմում են ռուսաստանցիները (զբոսաշրջիկների ընդհանուր թվի շուրջ 40 տոկոսը)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/06/89817936_0:0:1424:1067_1920x0_80_0_0_7a10a1c21284271c359b6ef71c43ce71.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վալենտինա մատվիենկո, զբոսաշրջիկ, զբոսաշրջիկները սիրում են հայաստանը, հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուբեն ռուբինյան
վալենտինա մատվիենկո, զբոսաշրջիկ, զբոսաշրջիկները սիրում են հայաստանը, հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուբեն ռուբինյան
Մոսկվան կարող է ռուսաստանցի զբոսաշրջիկներին հետ պահել Հայաստան այցելելուց․ Մատվիենկո
19:41 06.08.2026 (Թարմացված է: 19:43 06.08.2026) Ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյան հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակը համեմատել է միակողմանի երթևեկությամբ փողոցի հետ։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Պաշտոնական Մոսկվան կարող է ռուսաստանցի զբոսաշրջիկներին խորհուրդ տալ ձեռնպահ մնալ Հայաստան այցելություններից, եթե շարունակվեն երրորդ երկրների պահանջով ռուսաստանցիների կանոնավոր ձերբակալությունները։ ՀՀ ԱԺ նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ հեռախոսազրույցում այսօր այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
«Եթե նման պրակտիկան շարունակվի, Ռուսաստանը ստիպված կլինի իր զբոսաշրջիկներին խորհուրդ տալ չայցելել Հայաստանի Հանրապետություն»,- նշվում է ՌԴ օրենսդիր մարմնի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Մատվիենկոն նշել է, որ ռուս-հայկական հարաբերությունները հիշեցնում են «միակողմանի փողոց». Երևանից հայտարարություններ են հնչում Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման կարևորության մասին, սակայն, ըստ նրա, այդ խոսքերը չեն համապատասխանում իրական քայլերի հետ։
Ռուսական կողմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները: Կարևորվել է համագործակցության երկկողմ միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը, որի հերթական նիստը նախատեսվում է անցկացնել առաջիկայում:
Հավելենք, որ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։
Նշենք, որ ավանդաբար Հայաստան այցելող զբոսաշրջիկների մեջ ամենամեծ թիվը կազմում են ռուսաստանցիները (զբոսաշրջիկների ընդհանուր թվի շուրջ 40 տոկոսը)։