https://arm.sputniknews.ru/20260806/metsamvorci-tghan-hjusisajin-bever-e-ughevvorvel-giteliqi-sarcahat-arshavakhmbi-kazmum-105491122.html
Մեծամորցի տղան Հյուսիսային բևեռ է ուղևորվել «Գիտելիքի սառցահատ» արշավախմբի կազմում
Մեծամորցի տղան Հյուսիսային բևեռ է ուղևորվել «Գիտելիքի սառցահատ» արշավախմբի կազմում
Sputnik Արմենիա
Աշխարհի տարբեր կողմերից արշավին մասնակցող դպրոցականները Հյուսիսային բևեռ կհասցնեն իրենց երկրների դրոշները։ 06.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-06T21:31+0400
2026-08-06T21:31+0400
2026-08-06T23:13+0400
«ռոսատոմ»
արշավախումբ
մեծամոր
«գիտելիքների սառցահատ» նախագիծ
հայաստան
հյուսիսային բևեռ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/06/105487125_0:156:3000:1844_1920x0_80_0_0_a67dc70e8c24c0858fb07257d97adc77.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Մեծամորցի դպրոցական Յուրի Սարիբեկյանը Հյուսիսային բևեռ է ուղևորվել «Գիտելիքի սառցահատ» (Ледокол знаний) միջազգային արշավախմբի կազմում։«Ռոսատոմի» կողմից ամեն տարի կազմակերպվող արշավախումբը ճանապարհ է ընկել Մուրմանսկից օգոստոսի 4-ին «Հաղթանակի 50 տարին» սառցահատով։Ինչպես հայտնում են կորպորացիայի մամուլի ծառայությունից, միջազգային թիմի կազմում են Ռուսաստանից ու ևս 22 երկրներից դպրոցականներ և քոլեջների ուսանողներ, ովքեր հաղթել են «Ռոսատոմի» կազմակերպած օլիմպիադայում:Հայաստանն այս տարի ներկայացնում է Յուրի Սարիբեկյանը, որն ատոմային էներգետիկների ընտանիքից է, Մեծամոր քաղաքի դպրոցներից մեկի շրջանավարտ։«Ինձ համար շատ հուզիչ է այստեղ գտնվելը՝ իմ արևոտ երկրից աշխարհի սառցե մայրաքաղաք տեղափոխվելը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Յուրին։Ուղևորության առաջին իսկ օրն անցկացվել է գիտակրթական հագեցած ծրագիր արշավի մասնակիցների համար՝ դասախոսություններ, փորձեր, թիմային առաջադրանքներ և այլն:Արշավը ներառում է միջազգային և մշակութային փոխանակման ծրագիր։ Մասնակիցները ներկայացնում են իրենց երկրները, պատմում ազգային ավանդույթների մասին, շփվում աշխարհի տարբեր կողմերից եկած հասակակիցների հետ և աշխատում ընդհանուր թիմում: Դպրոցականները Հյուսիսային բևեռ կհասցնեն իրենց երկրների դրոշները։Արշավախմբի հատուկ հյուրը կլինի ռուս ֆանտաստ գրող Սերգեյ Լուկյանենկոն, որը մասնակիցների համար նաև ստեղծագործական լաբորատորիա կանցկացնի՝ կառաջարկի գիտաֆանտաստիկ պատմվածքի սկիզբը, իսկ դպրոցականները պետք է այն զարգացնելու և ավարտելու իրենց տարբերակներն առաջարկեն։«Գիտելիքների սառցահատ» նախագիծն իրականացվում է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի աջակցությամբ 2019 թվականից։ 2024 թվականից մասնակցում են Հայաստանի դպրոցականները, օրինակ` 2025թ․-ին մեր երկիրը ներկայացնում էր Ալինա Մնոյանը։
մեծամոր
հյուսիսային բևեռ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/06/105487125_167:0:2834:2000_1920x0_80_0_0_e6f7f642b9e78da68b58847ec42928ef.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«ռոսատոմ», արշավախումբ, մեծամոր, «գիտելիքների սառցահատ» նախագիծ, հայաստան, հյուսիսային բևեռ
«ռոսատոմ», արշավախումբ, մեծամոր, «գիտելիքների սառցահատ» նախագիծ, հայաստան, հյուսիսային բևեռ
Մեծամորցի տղան Հյուսիսային բևեռ է ուղևորվել «Գիտելիքի սառցահատ» արշավախմբի կազմում
21:31 06.08.2026 (Թարմացված է: 23:13 06.08.2026) Աշխարհի տարբեր կողմերից արշավին մասնակցող դպրոցականները Հյուսիսային բևեռ կհասցնեն իրենց երկրների դրոշները։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Մեծամորցի դպրոցական Յուրի Սարիբեկյանը Հյուսիսային բևեռ է ուղևորվել «Գիտելիքի սառցահատ» (Ледокол знаний) միջազգային արշավախմբի կազմում։
«Ռոսատոմի» կողմից ամեն տարի կազմակերպվող արշավախումբը ճանապարհ է ընկել Մուրմանսկից օգոստոսի 4-ին «Հաղթանակի 50 տարին» սառցահատով։
Ինչպես հայտնում են կորպորացիայի մամուլի ծառայությունից, միջազգային թիմի կազմում են Ռուսաստանից ու ևս 22 երկրներից դպրոցականներ և քոլեջների ուսանողներ, ովքեր հաղթել են «Ռոսատոմի» կազմակերպած օլիմպիադայում:
Հայաստանն այս տարի ներկայացնում է Յուրի Սարիբեկյանը, որն ատոմային էներգետիկների ընտանիքից է, Մեծամոր քաղաքի դպրոցներից մեկի շրջանավարտ։
«Ինձ համար շատ հուզիչ է այստեղ գտնվելը՝ իմ արևոտ երկրից աշխարհի սառցե մայրաքաղաք տեղափոխվելը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Յուրին։
Ուղևորության առաջին իսկ օրն անցկացվել է գիտակրթական հագեցած ծրագիր արշավի մասնակիցների համար՝ դասախոսություններ, փորձեր, թիմային առաջադրանքներ և այլն:
Արշավը ներառում է միջազգային և մշակութային փոխանակման ծրագիր։ Մասնակիցները ներկայացնում են իրենց երկրները, պատմում ազգային ավանդույթների մասին, շփվում աշխարհի տարբեր կողմերից եկած հասակակիցների հետ և աշխատում ընդհանուր թիմում: Դպրոցականները Հյուսիսային բևեռ կհասցնեն իրենց երկրների դրոշները։
Արշավախմբի հատուկ հյուրը կլինի ռուս ֆանտաստ գրող Սերգեյ Լուկյանենկոն, որը մասնակիցների համար նաև ստեղծագործական լաբորատորիա կանցկացնի՝ կառաջարկի գիտաֆանտաստիկ պատմվածքի սկիզբը, իսկ դպրոցականները պետք է այն զարգացնելու և ավարտելու իրենց տարբերակներն առաջարկեն։
«Գիտելիքների սառցահատ» նախագիծն իրականացվում է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի աջակցությամբ 2019 թվականից։ 2024 թվականից մասնակցում են Հայաստանի դպրոցականները, օրինակ` 2025թ․-ին մեր երկիրը ներկայացնում էր Ալինա Մնոյանը։