https://arm.sputniknews.ru/20260806/karavarutjuny-lracucich-805-mlrd-dram-khatkacni-mankapartezneri-tsragrerin-105458023.html
ՀՀ կառավարությունը լրացուցիչ 8,05 մլրդ դրամ կհատկացնի մանկապարտեզների ծրագրերին
ՀՀ կառավարությունը լրացուցիչ 8,05 մլրդ դրամ կհատկացնի մանկապարտեզների ծրագրերին
Sputnik Արմենիա
Արդեն իսկ սկսված աշխատանքների ընթացքում առաջացել է լրացուցիչ ծավալների, բակերի բարեկարգման և նոր պայմանագրերի կնքման անհրաժեշտություն։ 06.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-06T09:49+0400
2026-08-06T09:49+0400
2026-08-06T10:44+0400
մանկապարտեզ
հհ կառավարություն
բյուջե
գումար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1a/54385795_0:160:1601:1060_1920x0_80_0_0_d434f5c7faee224c1edc00f50ac3f979.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունն մանկապարտեզների կառուցման և վերանորոգման ծրագրերի ֆինանսավորման համար 8,05 մլրդ դրամ կհատկացնել 2026 թվականի պետական բյուջեի ժամանակավորապես ազատ միջոցներից: Կառավարությունը հաստատեց նախագիծը:Գործադիրը նաև 5,67 մլրդ դրամի վերաբաշխում կկատարի ԿԳՄՍ նախարարության կապիտալ ծախսերում։Որոշման նախագծի հիմնավորման համաձայն՝ լրացուցիչ միջոցներն անհրաժեշտ են ՀՀ մարզերում 35 մանկապարտեզի հիմնանորոգումն ավարտելու, 8 մանկապարտեզի շինարարությունը սկսելու, 18 արդեն ավարտված շինարարական օբյեկտներում լրացուցիչ աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև 8 մանկապարտեզի նախագծային փաստաթղթերը մշակելու համար։Հիմնավորման համաձայն՝ մանկապարտեզների շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ավարտելու համար ընդհանուր առմամբ դեռ անհրաժեշտ է շուրջ 8,2 մլրդ դրամ, որից այս նախագծով նախատեսվում է հատկացնել 5,6 մլրդ դրամը, իսկ մնացած մասը՝ ըստ անհրաժեշտության, հետագայում։Ընդհանուր առմամբ, նախագծի ընդունման դեպքում աշխատանքներ կիրականացվեն 61 մանկապարտեզում, ինչը, ըստ հիմնավորման, կծառայի կառավարության՝ մինչև 2026 թվականը 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ծրագրի շարունակական իրականացմանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1a/54385795_20:0:1443:1067_1920x0_80_0_0_f8419faffbaf6c283d60a21cd0b8ba73.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մանկապարտեզ, հհ կառավարություն, բյուջե, գումար
մանկապարտեզ, հհ կառավարություն, բյուջե, գումար
ՀՀ կառավարությունը լրացուցիչ 8,05 մլրդ դրամ կհատկացնի մանկապարտեզների ծրագրերին
09:49 06.08.2026 (Թարմացված է: 10:44 06.08.2026) Արդեն իսկ սկսված աշխատանքների ընթացքում առաջացել է լրացուցիչ ծավալների, բակերի բարեկարգման և նոր պայմանագրերի կնքման անհրաժեշտություն։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունն մանկապարտեզների կառուցման և վերանորոգման ծրագրերի ֆինանսավորման համար 8,05 մլրդ դրամ կհատկացնել 2026 թվականի պետական բյուջեի ժամանակավորապես ազատ միջոցներից: Կառավարությունը հաստատեց նախագիծը:
Գործադիրը նաև 5,67 մլրդ դրամի վերաբաշխում կկատարի ԿԳՄՍ նախարարության կապիտալ ծախսերում։
Որոշման նախագծի հիմնավորման համաձայն՝ լրացուցիչ միջոցներն անհրաժեշտ են ՀՀ մարզերում 35 մանկապարտեզի հիմնանորոգումն ավարտելու, 8 մանկապարտեզի շինարարությունը սկսելու, 18 արդեն ավարտված շինարարական օբյեկտներում լրացուցիչ աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև 8 մանկապարտեզի նախագծային փաստաթղթերը մշակելու համար։
Նախագծում նշված է, որ 2026 թվականի ապրիլին կառավարությունն արդեն ֆինանսավորում էր հատկացրել 37 մանկապարտեզի շինարարության մեկնարկի համար, սակայն այդ ժամանակ ազատ միջոցների սահմանափակ լինելու պատճառով ամբողջ անհրաժեշտ գումարը չէր տրամադրվել։ Բացի այդ, աշխատանքների ընթացքում առաջացել է լրացուցիչ ծավալների, բակերի բարեկարգման և նոր պայմանագրերի կնքման անհրաժեշտություն։
Հիմնավորման համաձայն՝ մանկապարտեզների շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ավարտելու համար ընդհանուր առմամբ դեռ անհրաժեշտ է շուրջ 8,2 մլրդ դրամ, որից այս նախագծով նախատեսվում է հատկացնել 5,6 մլրդ դրամը, իսկ մնացած մասը՝ ըստ անհրաժեշտության, հետագայում։
Ընդհանուր առմամբ, նախագծի ընդունման դեպքում աշխատանքներ կիրականացվեն 61 մանկապարտեզում, ինչը, ըստ հիմնավորման, կծառայի կառավարության՝ մինչև 2026 թվականը 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ծրագրի շարունակական իրականացմանը։