https://arm.sputniknews.ru/20260806/israjely-nvor-harvatsneri-sharq-e-hascrel-libanani-haravin-105457251.html
Իսրայելը նոր հարվածների շարք է հասցրել Լիբանանի հարավին
Իսրայելը նոր հարվածների շարք է հասցրել Լիբանանի հարավին
Sputnik Արմենիա
Հարվածները հասցվել են Քֆար-Շուբայի, Մաջդալ-Զունի և Ալ-Խանիայի շրջակայքին։ 06.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-06T09:22+0400
2026-08-06T09:22+0400
2026-08-06T09:22+0400
իսրայել
լիբանան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/15/104884285_0:239:3072:1967_1920x0_80_0_0_0651f530edb61f958bfb717f21694f79.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. Իսրայելական բանակը նոր հարվածների շարք է հասցրել Լիբանանի հարավին, այս մասին գրում են մերձավորարևելյան աղբյուրները։Նշվում է, որ կրակի տակ են հայտնվել Քֆար-Շուբայի, Մաջդալ-Զունի և Ալ-Խանիայի շրջակայքը։Ավելի վաղ հաղորդվում էր Լիբանանի հարավում գտնվող Տեբնին բնակավայրում շենքին իսրայելական ՌՕՈՒ-ի հասցրած հարվածի մասին, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել։Չնայած հունիսի 26-ին Վաշինգտոնում ձեռք բերված շրջանակային համաձայնագրին, որը նախատեսում է կրակի դադարեցում և իսրայելական ուժերի դուրսբերում Լիբանանի տարածքից, երկրի հարավի բնակավայրերը շարունակում են պարբերաբար ենթարկվել հրետանու և ավիացիայի գնդակոծություններին։ Բացի այդ, իսրայելցի զինվորականները տներ և քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներ են պայթեցնում։ Իսրայելական բանակը հայտարարում է, որ հարվածները հասցվում են «Հզբոլլահ» շարժման հետ կապված թիրախներին՝ շիական դիմադրության կողմից հնարավոր սպառնալիքից Իսրայելի հյուսիսը պաշտպանելու շրջանակներում։
իսրայել
լիբանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/15/104884285_197:0:2928:2048_1920x0_80_0_0_9232abe3360199e87243d9ed0ebc6127.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, լիբանան, պատերազմ
իսրայել, լիբանան, պատերազմ
Իսրայելը նոր հարվածների շարք է հասցրել Լիբանանի հարավին
Հարվածները հասցվել են Քֆար-Շուբայի, Մաջդալ-Զունի և Ալ-Խանիայի շրջակայքին։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. Իսրայելական բանակը նոր հարվածների շարք է հասցրել Լիբանանի հարավին, այս մասին գրում են մերձավորարևելյան աղբյուրները։
Նշվում է, որ կրակի տակ են հայտնվել Քֆար-Շուբայի, Մաջդալ-Զունի և Ալ-Խանիայի շրջակայքը։
Ավելի վաղ հաղորդվում էր Լիբանանի հարավում գտնվող Տեբնին բնակավայրում շենքին իսրայելական ՌՕՈՒ-ի հասցրած հարվածի մասին, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել։
Չնայած հունիսի 26-ին Վաշինգտոնում ձեռք բերված շրջանակային համաձայնագրին, որը նախատեսում է կրակի դադարեցում և իսրայելական ուժերի դուրսբերում Լիբանանի տարածքից, երկրի հարավի բնակավայրերը շարունակում են պարբերաբար ենթարկվել հրետանու և ավիացիայի գնդակոծություններին։ Բացի այդ, իսրայելցի զինվորականները տներ և քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներ են պայթեցնում։
Իսրայելական բանակը հայտարարում է, որ հարվածները հասցվում են «Հզբոլլահ» շարժման հետ կապված թիրախներին՝ շիական դիմադրության կողմից հնարավոր սպառնալիքից Իսրայելի հյուսիսը պաշտպանելու շրջանակներում։