00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:01
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:15
2 ր
Ուղիղ եթեր
09:18
42 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ կառավարությունը բյուջեի համալրման համար 2 խոշոր վարկ կվերցնի. մանրամասներ

© Photo : press office of the Government of RAՀՀ կառավարության նիստ
ՀՀ կառավարության նիստ - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2026
ՀՀ կառավարության նիստ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
200 մլն և 150 մլն ԱՄՆ դոլարի վարկերը նախատեսված են մրցակցության և «կանաչ» տնտեսության ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. ՀՀ–ն պետական բյուջեի համալրման համար նախատեսված երկու խոշոր վարկային համաձայնագիր կկնքի։ Կառավարությունը հաստատել է նախագիծը։
Առաջին վարկը 170,3 մլն եվրո (մոտ 200 մլն ԱՄՆ դոլար), ՀՀ֊ն կվերցնի Համաշխարհային բանկից։ Ինչպես բյուջետային մյուս վարկերի դեպքում, այն նպատակային չէ, այլ ուղղվելու է պետական բյուջեի ընդհանուր ֆինանսավորմանը։ Ըստ նախագծի` վարկի տրամադրումը պայմանավորված է Հայաստանի և Համաշխարհային բանկի միջև համաձայնեցված բարեփոխումների ծրագրի իրականացմամբ։
Վարկը կտրամադրվի վեցամսյա Euribor եվրոպական միջբանկային տոկոսադրույքին հավելագրված մարժայով։ Քանի որ Euribor-ը փոփոխական տոկոսադրույք է, վարկի տոկոսադրույքը նույնպես կփոփոխվի։ Ներկայում այն գնահատվում է տարեկան 3,93%։ Վարկի մարման ժամկետը 28 տարի է, որից 10 տարին՝ արտոնյալ։
Երկրորդ բյուջետային վարկը՝ 150 մլն ԱՄՆ դոլարի չափով, ներգրավվել է Ասիական զարգացման բանկից։
Այս վարկի շրջանակում նախատեսվում է ամրապնդել ֆինանսների նախարարության վերլուծական կարողությունները՝ արտաքին պետական պարտքի և բյուջեի ֆինանսական ռիսկերի կառավարման ոլորտում։ Բացի այդ, կխստացվեն ընկերությունների կորպորատիվ կառավարման թափանցիկության պահանջները։
Վարկը կտրամադրվի SOFR փոփոխական տոկոսադրույքով՝ գումարած 0,6 տոկոսային կետ։ Ներկայում դրա ընդհանուր տոկոսադրույքը գնահատվում է տարեկան 4,58%։ Վարկի մարման ժամկետը 15 տարի է, որից 3 տարին՝ արտոնյալ։
Լրահոս
0