https://arm.sputniknews.ru/20260806/bacarik-nvatshum-hajastani-hamar-8-amja-mvonten-ev-sjunen-bardzracel-en-ararat-lery-105490385.html
Բացառիկ նվաճում Հայաստանի համար․ 8-ամյա Մոնթեն և Սյունեն բարձրացել են Արարատ լեռը
Բացառիկ նվաճում Հայաստանի համար․ 8-ամյա Մոնթեն և Սյունեն բարձրացել են Արարատ լեռը
Sputnik Արմենիա
Լեռնային բարձրությունը, մթության պայմաններում քայլելն ու հոգնածությունը լուրջ մարտահրավերներ էին, որոնք երեխաները հաջողությամբ հաղթահարել են։ 06.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-06T21:00+0400
2026-08-06T21:00+0400
2026-08-06T21:15+0400
արարատ
լեռ
արարատ լեռ
երեխա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/06/105490178_0:78:526:374_1920x0_80_0_0_cbf4090bd3b16283ea196ed3fde70d94.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Հայազգի 2 փոքրիկներ բարձրացել են Արարատ լեռը՝ դառնալով 8 տարեկանում լեռը բարձրացած առաջին երեխաները։ Այս մասին հայտնում է «4 գագաթ» լեռնային ակումբը ֆեյսբուքյան պաշտոնական էջում։Մանկապատանեկան լեռնային ակումբի անդամներ Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը դարձել են աղջիկների և տղաների խմբում ամենափոքր մասնակիցները, ովքեր հաղթահարել են Արարատի 5165/5137մ բարձրությունը։«4 գագաթ» լեռնային ակումբը հայտնում է, որ վերելքին նախորդել է նախապատրաստական երկար փուլ՝ ամիսներ տևած մարզումներ։ Այս ամիսների ընթացքում երեխաները հերթականությամբ հաղթահարել են Հայաստանի տարբեր լեռնային երթուղիներ, ձեռք բերել անհրաժեշտ փորձ, հարմարվել բարձրությանը և նույնիսկ գիշերակաց իրականացրել Արագածի հարավային գագաթին՝ կարևոր քայլ կատարելով բարձրալեռնային պայմաններին հարմարվելու ճանապարհին։Եթե իմ սիրտը փազլ է, ապա մի կտորը մնացել է Արարատի վրա. անկեղծ զրույց Մադլեն Մինասյանի հետ«Իհարկե, Արարատի վերելքն առանց փորձությունների չէր։ Բարձրությունը, գիշերով քայլելն ու հոգնածությունը լուրջ մարտահրավերներ էին, սակայն դրանք լիովին հաղթահարելի էին՝ ճիշտ կազմակերպման, ուղեկցողների և ծնողների վերահսկողության, աստիճանական ակլիմատիզացիայի և երեխաների բացառիկ կամքի շնորհիվ»,- հայտնում են ակումբից։ Նշվում է, որ վերելքի ընթացքում առողջության համար վտանգավոր իրավիճակներ չեն արձանագրվել։
արարատ
լեռ
արարատ լեռ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/06/105490178_0:59:526:455_1920x0_80_0_0_882db2b64efb77f4be06202cb0d1b7f8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ, լեռ, արարատ լեռ, երեխա
արարատ, լեռ, արարատ լեռ, երեխա
Բացառիկ նվաճում Հայաստանի համար․ 8-ամյա Մոնթեն և Սյունեն բարձրացել են Արարատ լեռը
21:00 06.08.2026 (Թարմացված է: 21:15 06.08.2026) Լեռնային բարձրությունը, մթության պայմաններում քայլելն ու հոգնածությունը լուրջ մարտահրավերներ էին, որոնք երեխաները հաջողությամբ հաղթահարել են։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Հայազգի 2 փոքրիկներ բարձրացել են Արարատ լեռը՝ դառնալով 8 տարեկանում լեռը բարձրացած առաջին երեխաները։ Այս մասին հայտնում է «4 գագաթ» լեռնային ակումբը
ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
Մանկապատանեկան լեռնային ակումբի անդամներ Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը դարձել են աղջիկների և տղաների խմբում ամենափոքր մասնակիցները, ովքեր հաղթահարել են Արարատի 5165/5137մ բարձրությունը։
«Սա առնվազն Հայաստանի համար բացառիկ նվաճում է և, հնարավոր է, եզակի արդյունք նաև ավելի լայն՝ միջազգային համատեքստում»,- նշված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
«4 գագաթ» լեռնային ակումբը հայտնում է, որ վերելքին նախորդել է նախապատրաստական երկար փուլ՝ ամիսներ տևած մարզումներ։ Այս ամիսների ընթացքում երեխաները հերթականությամբ հաղթահարել են Հայաստանի տարբեր լեռնային երթուղիներ, ձեռք բերել անհրաժեշտ փորձ, հարմարվել բարձրությանը և նույնիսկ գիշերակաց իրականացրել Արագածի հարավային գագաթին՝ կարևոր քայլ կատարելով բարձրալեռնային պայմաններին հարմարվելու ճանապարհին։
«Իհարկե, Արարատի վերելքն առանց փորձությունների չէր։ Բարձրությունը, գիշերով քայլելն ու հոգնածությունը լուրջ մարտահրավերներ էին, սակայն դրանք լիովին հաղթահարելի էին՝ ճիշտ կազմակերպման, ուղեկցողների և ծնողների վերահսկողության, աստիճանական ակլիմատիզացիայի և երեխաների բացառիկ կամքի շնորհիվ»,- հայտնում են ակումբից։
Նշվում է, որ վերելքի ընթացքում առողջության համար վտանգավոր իրավիճակներ չեն արձանագրվել։