00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:01
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:15
2 ր
Ուղիղ եթեր
09:18
42 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱԴԾ–ն ձերբակալել է 3 անչափահասի, որոնք ահաբեկչություն էին ծրագրում Ռոսգվարդիայի օբյեկտում

Բաժանորդագրվել
Խուզարկությունների ընթացքում առգրավվել են ինքնաշեն հրկիզող սարքերի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներ։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Պրիմորիեում ձերբակալել են 3 անչափահասի, որոնք ահաբեկչական կազմակերպության համակարգողի հանձնարարությամբ տեղեկություններ էին հավաքում զինծառայողների մասին և պատրաստվում էին ահաբեկչություն իրականացնել Ռոսգվարդիայի օբյեկտում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը։
Նշվում է, որ Նախոդկա և Վլադիվոստոկ քաղաքների անչափահաս բնակիչները, գործելով համակարգողի ցուցումով, տեղեկություններ են հավաքել իրավապահ մարմինների՝ ռազմական հատուկ գործողությանը մասնակցած զինծառայողների մասին։
«Նրանք տեսանկարահանման և լուսանկարահանման միջոցով տեղեկություններ են հավաքել զինծառայողների բնակության և աշխատանքի վայրերի, նրանց օգտագործած ավտոմեքենաների և կայանատեղիների, նրանց տների և այլ հարակից շենքերի վրա տեղադրված տեսախցիկների մասին։ Պարզել են, թե որ հատվածում կարելի է ծածուկ պայթուցիկ սարքեր տեղադրել՝ Ռոսգվարդիայի օբյեկտներից մեկում դիվերսիոն-ահաբեկչական գործողություն իրականացնելու նպատակով»,-հավելել են ԱԴԾ-ում։
ՌԴ ԱԴԾ Պրիմորիեի երկրամասի վարչության քննչական բաժինը քրեական գործեր է հարուցել պետական դավաճանության և ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակցելու հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով։
Մեղադրյալների բնակության վայրերում իրականացված խուզարկությունների ընթացքում առգրավվել են ինքնաշեն հրկիզող սարքերի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներ, քննության համար նշանակություն ունեցող իրեր և փաստաթղթեր։
Մեղադրյալները կալանավորված են, նրանք ընդունել են մեղքը և ակտիվ համագործակցում են քննության հետ։ Նրանց կատարած հանցագործության համար նախատեսված առավելագույն պատիժը կարող է լինել ցմահ ազատազրկումը։
Կալուգայի մարզում Կիևի գործակալ է ձերբակալվել զինկոմիսարիատը հրկիզելու փորձի ժամանակ
Լրահոս
0