Ուկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Ռուսաստանի վրա. ի՞նչ է հայտնի այս ժամին
10:34 05.08.2026 (Թարմացված է: 10:37 05.08.2026)

© Photo : Губернатор Белгорода Вячеслав Гладков
Բաժանորդագրվել
ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում 475 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի Դաշնության օդային տարածքում։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի զինուժն այս գիշեր պայթուցիկ սարք է նետել ՌԴ Բելգորոդի մարզի Սմորոդինո գյուղում գտնվող առանձնատան վրա, տուժել են մի տղամարդ և մի կին: Ինչպես հայտնում է մարզի օպերատիվ շտաբը, կնոջ վիճակը ծանր է:
Բացի այդ, Շեբեկինոյում FPV-դրոնը հարվածել է մեքենայի։ Մի կին հոսպիտալացվել է ծանր վիճակում։ Թաթարստանի Զելենոդոլսկի շրջանի քաղաքացիական օբյեկտներից մեկում ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել: Շրջանի ղեկավար Միխայիլ Աֆանասևի տվյալներով՝ հրդեհն արդեն վերացվել է։ Ոչ ոք չի տուժել։
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում 475 ուկրաինական ԱԹՍ են խոցել։
«Օգոստոսի 4-ի ժամը 20:00-ից մինչև օգոստոսի 5-ի 08:00-ն ՀՕՊ հերթապահ միջոցները 475 ուկրաինական ԱԹՍ են չեզոքացրել Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Օրյոլի, Ռոստովի, Ռյազանի, Սարատովի, Սմոլենսկի, Տուլայի, Ուլյանովսկի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Ղրիմի Հանրապետության, Թաթարստանի Հանրապետության, Կրասնոդարի երկրամասի տարածքների, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի ջրատարածքների երկնքում»,- ասված է ՌԴ ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
