https://arm.sputniknews.ru/20260805/ukrainaji-zu-n-nvor-hardzakumner-e-dzernarkel-rusastani-vra-ka-zvoh-105435832.html
Ուկրաինայի զինուժը հարձակվել է Ռուսաստանի տարածաշրջանների վրա. կա զոհ
Ուկրաինայի զինուժը հարձակվել է Ռուսաստանի տարածաշրջանների վրա. կա զոհ
Sputnik Արմենիա
Մալոյե Սոլդատսկոյե գյուղում ձեռնարկություն է հարձակման ենթարկվել, երեք վիրավոր կա։ 05.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-05T14:00+0400
2026-08-05T14:00+0400
2026-08-05T14:42+0400
ռուսաստան
ղրիմ
վիրավոր
զոհ
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/1d/65035450_0:45:1600:945_1920x0_80_0_0_9b37e6bc8eab5a4ac177e81f91b93c3f.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Ղրիմի վրա Ուկրաինայի զինուժի գիշերային հարձակման հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։Կուրսկի մարզում ԱԹՍ-ն հարվածել է ձեռնարկությանը։ Մալոյե Սոլդատսկոյե գյուղում երեք մարդ է վնասվածք ստացել։ Այս մասին հայտնել է մարզի ղեկավար Ալեքսանդր Խինշտեյնը։ԴԺՀ-ում Գորլովկայի քաղաքապետ Իվան Պրիխոդկոն հայտնել է, որ ուկրաինացի զինվորականների հարձակման հետևանքով երկու մարդ է վիրավորվել։«Գորլովկայում ուկրաինացի ահաբեկիչների դրոնի հարձակման հետևանքով 2 խաղաղ բնակիչ է վիրավորվել»,- գրել է նա Telegram-ում։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ղրիմ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/1d/65035450_159:0:1600:1081_1920x0_80_0_0_b1840b39a84c14c19c3f1b311fe0831c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ղրիմ, վիրավոր, զոհ, ուկրաինա
ռուսաստան, ղրիմ, վիրավոր, զոհ, ուկրաինա
Ուկրաինայի զինուժը հարձակվել է Ռուսաստանի տարածաշրջանների վրա. կա զոհ
14:00 05.08.2026 (Թարմացված է: 14:42 05.08.2026) Մալոյե Սոլդատսկոյե գյուղում ձեռնարկություն է հարձակման ենթարկվել, երեք վիրավոր կա։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Ղրիմի վրա Ուկրաինայի զինուժի գիշերային հարձակման հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։
«Ցավոք, հանրապետության վրա գիշերային հարձակման հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել, ևս մեկ մարդ վիրավորվել է»,- գրել է Ակսյոնովը «Մաքս» հարթակի իր ալիքում։
Կուրսկի մարզում ԱԹՍ-ն հարվածել է ձեռնարկությանը։ Մալոյե Սոլդատսկոյե գյուղում երեք մարդ է վնասվածք ստացել։ Այս մասին հայտնել է մարզի ղեկավար Ալեքսանդր Խինշտեյնը։
ԴԺՀ-ում Գորլովկայի քաղաքապետ Իվան Պրիխոդկոն հայտնել է, որ ուկրաինացի զինվորականների հարձակման հետևանքով երկու մարդ է վիրավորվել։
«Գորլովկայում ուկրաինացի ահաբեկիչների դրոնի հարձակման հետևանքով 2 խաղաղ բնակիչ է վիրավորվել»,- գրել է նա Telegram-ում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։