https://arm.sputniknews.ru/20260805/tigran-qevosajani-anvan-22rd-mrcanaky-kstana-kaspijskum-erekhajin-prkats-derahasy-105443161.html
Տիգրան Քեոսայանի անվան 22–րդ մրցանակը կստանա Կասպիյսկում երեխային փրկած դեռահասը
Տիգրան Քեոսայանի անվան 22–րդ մրցանակը կստանա Կասպիյսկում երեխային փրկած դեռահասը
Sputnik Արմենիա
Դեռահասը այլ սրտացավ մարդկանց հետ փրկել է 3-ամյա տղային, որը կանգնել էր բաց պատուհանի պատուհանագոգին։ Դեպքի պահին երեխան բնակարանում միայնակ էր։ 05.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-05T17:15+0400
2026-08-05T17:15+0400
2026-08-05T17:18+0400
տեսանյութեր
տեսանյութ
տիգրան քեոսայան
մրցանակ
կասպիյսկ
մարգարիտա սիմոնյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/05/105441106_0:130:1000:693_1920x0_80_0_0_1245deb3fce23a7c4c54a99211ac7189.jpg
Տիգրան Քեոսայանի մրցանակը կստանա Կասպիյսկում բաց պատուհանի պատուհանագոգին կանգնած երեխային փրկած դեռահասը: Այս մասին պատմել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:Ավելի վաղ RT-ն հայտնել էր, որ երեխային առաջինը նկատել են երկու կին ու սկսել օգնություն կանչել։ Արձագանքած տղամարդը, կանգնելով աստիճանասանդուղքի վրա՝ օգնել էր, որ դեռահասը կարողանա պատուհանից մտնել բնակարան, հագցնի վախեցած երեխային և անվտանգ իջեցնի փողոց։Տիգրան Քեոսայանի մրցանակը տրվում է նրանց, ովքեր վտանգելով սեփական կյանքը՝ փրկում են ուրիշներին։Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տիգրան Քեոսայանի անվան 21-րդ մրցանակը հետմահու կստանա օգոստոսի 1-ին Մոսկվայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված թիկնապահը. տղամարդը թույլ չէր տվել պայթուցիկ սարքը մտցնել շենք, ինչի շնորհիվ հնարավոր է եղել խուսափել ավելի շատ զոհերից և վիրավորներից:Հիշեցնենք` Մարգարիտա Սիմոնյանն այս մրցանակը սահմանել է Բուգուրուսլանի մանկապարտեզի դաստիարակչուհիներ Լիա Գալեևայի ու Լյուդմիլա Պլատոնովայի խիզախ քայլի մասին իմանալուց հետո: Փետրվարի սկզբին նրանք, վտանգելով իրենց կյանքը, երեխաներին պաշտպանել էին դանակով զինված հանցագործից։Մրցանակի չափը մեկ միլիոն ռուբլի է: Մրցանակակիրներին ընտրում է անձամբ Սիմոնյանը։
կասպիյսկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Премию Тиграна Кеосаяна получит подросток, который спас ребенка, стоявшего на подоконнике открытого окна в Каспийске
Sputnik Արմենիա
Премию Тиграна Кеосаяна получит подросток, который спас ребенка, стоявшего на подоконнике открытого окна в Каспийске
2026-08-05T17:15+0400
true
PT0M11S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/05/105441106_0:37:1000:787_1920x0_80_0_0_36076c9682c9ea7b2d655576bfea6585.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, տիգրան քեոսայան, մրցանակ, կասպիյսկ, видео, մարգարիտա սիմոնյան
տեսանյութեր, տեսանյութ, տիգրան քեոսայան, մրցանակ, կասպիյսկ, видео, մարգարիտա սիմոնյան
Տիգրան Քեոսայանի անվան 22–րդ մրցանակը կստանա Կասպիյսկում երեխային փրկած դեռահասը
17:15 05.08.2026 (Թարմացված է: 17:18 05.08.2026) Դեռահասը այլ սրտացավ մարդկանց հետ փրկել է 3-ամյա տղային, որը կանգնել էր բաց պատուհանի պատուհանագոգին։ Դեպքի պահին երեխան բնակարանում միայնակ էր։
Տիգրան Քեոսայանի մրցանակը կստանա Կասպիյսկում բաց պատուհանի պատուհանագոգին կանգնած երեխային փրկած դեռահասը: Այս մասին պատմել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:
«Նա նույնիսկ ծնողներին ոչինչ չասաց։ Եվ ամենից շատ անհանգստանում էր, որ իրեն կպատժեն ուրիշի բնակարան մտնելու համար։ Նրան Տիգրանի անվան մրցանակ կտանք», – ասել է Սիմոնյանը։
Ավելի վաղ RT-ն հայտնել էր, որ երեխային առաջինը նկատել են երկու կին ու սկսել օգնություն կանչել։ Արձագանքած տղամարդը, կանգնելով աստիճանասանդուղքի վրա՝ օգնել էր, որ դեռահասը կարողանա պատուհանից մտնել բնակարան, հագցնի վախեցած երեխային և անվտանգ իջեցնի փողոց։
Տիգրան Քեոսայանի մրցանակը տրվում է նրանց, ովքեր վտանգելով սեփական կյանքը՝ փրկում են ուրիշներին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ
Տիգրան Քեոսայանի անվան 21-րդ մրցանակը հետմահու կստանա օգոստոսի 1-ին Մոսկվայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված թիկնապահը. տղամարդը թույլ չէր տվել պայթուցիկ սարքը մտցնել շենք, ինչի շնորհիվ հնարավոր է եղել խուսափել ավելի շատ զոհերից և վիրավորներից:
Հիշեցնենք` Մարգարիտա Սիմոնյանն այս մրցանակը
սահմանել է Բուգուրուսլանի մանկապարտեզի դաստիարակչուհիներ Լիա Գալեևայի ու Լյուդմիլա Պլատոնովայի խիզախ քայլի մասին իմանալուց հետո: Փետրվարի սկզբին նրանք, վտանգելով իրենց կյանքը,
երեխաներին պաշտպանել էին դանակով զինված հանցագործից։
Մրցանակի չափը մեկ միլիոն ռուբլի է: Մրցանակակիրներին ընտրում է անձամբ Սիմոնյանը։