https://arm.sputniknews.ru/20260805/rusakan-banaky-gishery-zangvatsajin-harvats-e-hascrel-kievi-ev-kievi-marzi-mi-sharq-objektneri-105425981.html
Ռուսական բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Կիևի և Կիևի մարզի մի շարք օբյեկտների
Ռուսական բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Կիևի և Կիևի մարզի մի շարք օբյեկտների
Sputnik Արմենիա
ՌԴ ԶՈւ-ն կիրառել է ցամաքային տեղակայման ճշգրիտ զենք և հեռահար հարվածային ԱԹՍ-ներ։ 05.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-05T09:31+0400
2026-08-05T09:31+0400
2026-08-05T09:32+0400
ռուսաստան
զենք
կիև
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/05/105424856_0:181:1500:1025_1920x0_80_0_0_6a6d22a15c057316fa1085cb101b6c25.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Կիև քաղաքում և Կիևի մարզում գտնվող տրանսպորտային-լոգիստիկ և բաշխիչ կենտրոններին, որոնք ներգրավված են տարբեր սպառազինությունների ու ռազմական նշանակության բեռների պահպանման, առաքման, ինչպես նաև ԱԹՍ-ների արտադրության և բաշխման գործընթացում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։Նշվում է, որ Օդեսայից հարավ խոցվել են նաև երեք ծովային բեռնատար նավեր, որոնք Ուկրաինայի զինուժի համար սպառազինություն և ռազմական գույք էին տեղափոխում։Ըստ ՊՆ–ի` ռուսական զինուժը հարձակման ընթացքում կիրառել է ցամաքային տեղակայման ճշգրիտ զենք և հեռահար հարվածային ԱԹՍ-ներ։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
կիև
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/05/105424856_133:0:1500:1025_1920x0_80_0_0_504ae7baccda3b0ac48689d8e1bdbdb0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, զենք, կիև, ուկրաինա
ռուսաստան, զենք, կիև, ուկրաինա
Ռուսական բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Կիևի և Կիևի մարզի մի շարք օբյեկտների
09:31 05.08.2026 (Թարմացված է: 09:32 05.08.2026) ՌԴ ԶՈւ-ն կիրառել է ցամաքային տեղակայման ճշգրիտ զենք և հեռահար հարվածային ԱԹՍ-ներ։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Կիև քաղաքում և Կիևի մարզում գտնվող տրանսպորտային-լոգիստիկ և բաշխիչ կենտրոններին, որոնք ներգրավված են տարբեր սպառազինությունների ու ռազմական նշանակության բեռների պահպանման, առաքման, ինչպես նաև ԱԹՍ-ների արտադրության և բաշխման գործընթացում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ Օդեսայից հարավ խոցվել են նաև երեք ծովային բեռնատար նավեր, որոնք Ուկրաինայի զինուժի համար սպառազինություն և ռազմական գույք էին տեղափոխում։
Ըստ ՊՆ–ի` ռուսական զինուժը հարձակման ընթացքում կիրառել է ցամաքային տեղակայման ճշգրիտ զենք և հեռահար հարվածային ԱԹՍ-ներ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։