https://arm.sputniknews.ru/20260805/putiny-miavvorel-e-tikunqi-bvolvor-tsarajutjunnery-ev-nvor-nshanakumner-arel--105436946.html
Պուտինը միավորել է թիկունքի բոլոր ծառայությունները և նոր նշանակումներ արել
Պուտինը միավորել է թիկունքի բոլոր ծառայությունները և նոր նշանակումներ արել
Sputnik Արմենիա
Միասնական ծառայությունը կղեկավարի Վալերի Սոլոդչուկը։ 05.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-05T14:31+0400
2026-08-05T14:31+0400
2026-08-05T14:32+0400
ռուսաստան
վլադիմիր պուտին
նշանակում
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/05/105435460_0:0:854:480_1920x0_80_0_0_f9d2427c839d33dc42ee45f459a17a0e.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ թիկունքի բոլոր ծառայություններն այսուհետ կենտրոնացված կլինեն մեկ ձեռքում։Թիկունքի միասնական ծառայությունը կղեկավարի «Կենտրոն» զորախմբավորման նախկին հրամանատար, գեներալ-գնդապետ Վալերի Սոլոդչուկը։ Ռուսաստանի նախագահը պաշտպանության նախարարության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ նրան անվանել է ամենատաղանդավոր հրամանատարներից մեկը։Ավելի վաղ Սոլոդչուկը զբաղեցնում էր 36-րդ բանակի հրամանատարի պաշտոնը, ռազմական հատուկ գործողության սկզբից ի վեր եղել է առաջնագծում։ 2024 թվականից ղեկավարել է «Կուրսկ» օպերատիվ խումբը, ղեկավարել է Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերը։ՌԴ նախագահի որոշմամբ՝ ՌԴ ԶՈւ անօդաչու համակարգերի զորքերը կգլխավորի գեներալ-լեյտենանտ Դենիս Լյամինը։ Ռազմական հատուկ գործողության գոտում «Կենտրոն» զորախմբի հրամանատար է նշանակվել գեներալ-գնդապետ Անդրեյ Իվանաևը, իսկ «Արևելք» զորախումբը կգլխավորի գեներալ-լեյտենանտ Պյոտր Բոլգարևը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Путин сообщил, что войска беспилотных систем ВС РФ возглавит Денис Лямин
Sputnik Արմենիա
Путин сообщил, что войска беспилотных систем ВС РФ возглавит Денис Лямин
2026-08-05T14:31+0400
true
PT0M59S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/05/105435460_100:0:740:480_1920x0_80_0_0_a6b5202cc132341232733b56c33b30ff.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, վլադիմիր պուտին, նշանակում, видео
ռուսաստան, վլադիմիր պուտին, նշանակում, видео
Պուտինը միավորել է թիկունքի բոլոր ծառայությունները և նոր նշանակումներ արել
14:31 05.08.2026 (Թարմացված է: 14:32 05.08.2026) Միասնական ծառայությունը կղեկավարի Վալերի Սոլոդչուկը։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ թիկունքի բոլոր ծառայություններն այսուհետ կենտրոնացված կլինեն մեկ ձեռքում։
Թիկունքի միասնական ծառայությունը կղեկավարի «Կենտրոն» զորախմբավորման նախկին հրամանատար, գեներալ-գնդապետ Վալերի Սոլոդչուկը։ Ռուսաստանի նախագահը պաշտպանության նախարարության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ նրան անվանել է ամենատաղանդավոր հրամանատարներից մեկը։
Ավելի վաղ Սոլոդչուկը զբաղեցնում էր 36-րդ բանակի հրամանատարի պաշտոնը, ռազմական հատուկ գործողության սկզբից ի վեր եղել է առաջնագծում։ 2024 թվականից ղեկավարել է «Կուրսկ» օպերատիվ խումբը, ղեկավարել է Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերը։
«Դուք այսօր ամենատաղանդավոր հրամանատարներից մեկն եք։ Ես պատահական չասացի, որ թիկունքային ծառայությունների ղեկավարումը նույնպես մարտական աշխատանք է։ Վստահ եմ, որ այստեղ դուք կդրսևորեք ձեր լավագույն կազմակերպչական որակները»,- ասել է Պուտինը՝ դիմելով Սոլոդչուկին։
ՌԴ նախագահի որոշմամբ՝ ՌԴ ԶՈւ անօդաչու համակարգերի զորքերը կգլխավորի գեներալ-լեյտենանտ Դենիս Լյամինը։ Ռազմական հատուկ գործողության գոտում «Կենտրոն» զորախմբի հրամանատար է նշանակվել գեներալ-գնդապետ Անդրեյ Իվանաևը, իսկ «Արևելք» զորախումբը կգլխավորի գեներալ-լեյտենանտ Պյոտր Բոլգարևը։