https://arm.sputniknews.ru/20260805/pashinjany-papikjani-het-kvosht-zrujc-e-unecel-hraparak-105425824.html
Փաշինյանը Պապիկյանի հետ կոշտ զրույց է ունեցել. «Հրապարակ»
Փաշինյանը Պապիկյանի հետ կոշտ զրույց է ունեցել. «Հրապարակ»
Sputnik Արմենիա
Թերթը գրում է, որ Փաշինյանի դժգոհությունները պայմանավորված են հանրային դաշտում հնչող քննադատությամբ։ 05.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-05T09:27+0400
2026-08-05T09:27+0400
2026-08-05T09:27+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
բանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1c/98189410_0:0:1670:940_1920x0_80_0_0_f10104e0a34603de71084af583865ad9.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ կոշտ զրույց է ունեցել: Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը:Ըստ պարբերականի` Փաշինյանի դժգոհությունները պայմանավորված են հանրային դաշտում հնչող քննադատությամբ, քանի որ վերջին շրջանում շատ է խոսվում բանակում խաղաղ պայմաններում զոհերի աճող վիճակագրության մասին:«Փաշինյանը Պապիկյանին հանդիմանել է, որ պատերազմ չկա, ինքը պիտի զորքի բարոյահոգեբանական հարցերով մենակ զբաղվի: Բանակի առջև դրված մարտական խնդիր լուծելու կարիք չկա, բայց ներքին կանոնակարգային հարցերն անտերության են մատնված։ Պոստերում էլ վատ վիճակ է»,– գրում է «Հրապարակը»։Թերթի աղբյուրները նշել են, որ ՊՆ-ն անգամ իրական վիճակագրությունը չի ներկայացնում` կեղծում, թաքցնում է մահերի վիճակագրությունը, դժբախտ պատահարների մեծ մասը չի հաղորդում, հայտնում են միայն այն դեպքերը, որոնք մամուլը բացահայտում է:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1c/98189410_0:0:1484:1113_1920x0_80_0_0_794d11f8db0bbeeb5d2cb60b840125ac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, բանակ
հայաստան, նիկոլ փաշինյան, բանակ
Փաշինյանը Պապիկյանի հետ կոշտ զրույց է ունեցել. «Հրապարակ»
Թերթը գրում է, որ Փաշինյանի դժգոհությունները պայմանավորված են հանրային դաշտում հնչող քննադատությամբ։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ կոշտ զրույց է ունեցել: Տեղեկությունը հայտնում է
«Հրապարակ» օրաթերթը:
«Չնայած Փաշինյանը պաշտպանության նախարարի պաշտոնում
վերանշանակեց Պապիկյանին, սակայն իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ նա մեծ դժգոհություն ունի ոլորտում տիրող բարձիթողի վիճակի համար, և անգամ կոշտ զրույց է կայացել Պապիկյանի հետ: Թիմում խոսում էին, որ նույնիսկ մտադրություն ուներ նրան Ալեն Սիմոնյանի ճակատագրին արժանացնել, բայց չունենալով հարմար յուրային թեկնածու, չի գնացել այդ քայլին»,- գրում է թերթը։
Ըստ պարբերականի` Փաշինյանի դժգոհությունները պայմանավորված են հանրային դաշտում հնչող քննադատությամբ, քանի որ վերջին շրջանում շատ է խոսվում բանակում խաղաղ պայմաններում զոհերի աճող վիճակագրության մասին:
«Փաշինյանը Պապիկյանին հանդիմանել է, որ պատերազմ չկա, ինքը պիտի զորքի բարոյահոգեբանական հարցերով մենակ զբաղվի: Բանակի առջև դրված մարտական խնդիր լուծելու կարիք չկա, բայց ներքին կանոնակարգային հարցերն անտերության են մատնված։ Պոստերում էլ վատ վիճակ է»,– գրում է «Հրապարակը»։
Թերթի աղբյուրները նշել են, որ ՊՆ-ն անգամ իրական վիճակագրությունը չի ներկայացնում` կեղծում, թաքցնում է մահերի վիճակագրությունը, դժբախտ պատահարների մեծ մասը չի հաղորդում, հայտնում են միայն այն դեպքերը, որոնք մամուլը բացահայտում է: