https://arm.sputniknews.ru/20260805/pakistany-eatmi-het-azat-arevtri-gvotu-masin-hamadzajnagir-kknqi-rdum-despan-105439279.html
Պակիստանը ԵԱՏՄ–ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կկնքի. ՌԴ–ում դեսպան
Պակիստանը ԵԱՏՄ–ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կկնքի. ՌԴ–ում դեսպան
Sputnik Արմենիա
Իսլամաբադը մտադիր է ողջամիտ ժամկետում համաձայնության գալ ազատ առևտրի գոտու շուրջ։ 05.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-05T15:30+0400
2026-08-05T15:30+0400
2026-08-05T16:01+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
համաձայնագիր
պակիստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/05/105437436_0:17:1017:589_1920x0_80_0_0_c576000fba2068e1d02af45ccb4fd57d.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Իսլամաբադը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կկնքի։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայում Պակիստանի դեսպան Ֆայսալ Նիյազ Տիրմիզին։Նա նշել է, որ գործընթացը կարող է տևել մի քանի ամսից մինչև երկու տարի:Շփումներն ընթացել են բավական բարձր մակարդակով՝ Պակիստանի առևտրի նախարարի և Եվրասիական տնտեսական միության ղեկավարի միջև։Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միավորման անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ստեղծումից ի վեր ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն 1.6 տրիլիոն դոլարից աճել է մինչև 3.01 տրիլիոն դոլար, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է, իսկ երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով։ Մինչև 2025 թվականի ավարտը միության ՀՆԱ-ն, կանխատեսումների համաձայն, կաճի 1.7%-ով։
պակիստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/05/105437436_45:0:948:677_1920x0_80_0_0_a54115323d52b138ae8d6c028343167a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, համաձայնագիր, պակիստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, համաձայնագիր, պակիստան
Պակիստանը ԵԱՏՄ–ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կկնքի. ՌԴ–ում դեսպան
15:30 05.08.2026 (Թարմացված է: 16:01 05.08.2026) Իսլամաբադը մտադիր է ողջամիտ ժամկետում համաձայնության գալ ազատ առևտրի գոտու շուրջ։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Իսլամաբադը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կկնքի։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայում Պակիստանի դեսպան Ֆայսալ Նիյազ Տիրմիզին։
Նա նշել է, որ գործընթացը կարող է տևել մի քանի ամսից մինչև երկու տարի:
«Մենք արդեն գործարկել ենք Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտու ստեղծման գործընթացը, քանի որ Պակիստանը «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի բնական գործընկերն է։ Ես տեսնում եմ այն օրը, երբ մարդիկ Մուրմանսկից, Մինսկից, Մոսկվայից կկարողանան մեկնել Իսլամաբադ, Կարաչի կամ Գվադար այս բոլոր երկրների միջով (Հյուսիս-Հարավ միջանցքի)։ Պակիստանը խորապես համոզված է, որ լինելով Եվրասիական տնտեսական տարածաշրջանի երկիր՝ պետք է ավելի շատ առևտրային շփումներ ունենա մարդկանց միջև, ինչպես նաև գործարար երկկողմ շփումներ՝ միավորման բոլոր երկրների հետ», - ասել է նա։
Շփումներն ընթացել են բավական բարձր մակարդակով՝ Պակիստանի առևտրի նախարարի և Եվրասիական տնտեսական միության ղեկավարի միջև։
Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միավորման անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ստեղծումից ի վեր ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն 1.6 տրիլիոն դոլարից աճել է մինչև 3.01 տրիլիոն դոլար, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է, իսկ երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով։ Մինչև 2025 թվականի ավարտը միության ՀՆԱ-ն, կանխատեսումների համաձայն, կաճի 1.7%-ով։