00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:01
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ պաշտոնյաների պարգևավճարները 3 անգամ գերազանցել են քաղաքացիների բժշկական հավելավճարները

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2026
Բաժանորդագրվել
Պարտադիր բժշկական ապահովագրության ներդրումից հետո պարզվել է, որ երեխաների և այլ խմբերի քաղաքացիների համար նախկինում անվճար որոշ ծառայությունների համար այժմ ստիպված են լրացուցիչ վճարել:
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Պարտադիր ապահովագրության շրջանակում բժշկական ծառայությունների դիմաց համավճարի (քաղաքացիների կողմից հավելավճարի) ծավալը 2026 թվականի առաջին կիսամյակում կազմել է 1,4 մլրդ դրամ (3,8 մլն դոլար)։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են Համընդհանուր բժշկական ապահովագրության հիմնադրամից։
Մենք հարցումներ ենք ուղարկել հիմնադրամ և ՀՀ առողջապահության նախարարություն՝ խնդրելով տրամադրել տվյալներ, թե համավճարի տեսքով որքան գումար է վճարվել երեխաների սպասարկման համար համընդհանուր ապահովագրության ներդրումից ի վեր։ Sputnik Արմենիան նաև հետաքրքրվել է, թե այդ ժամանակահատվածում (ներառյալ մեծահասակները) ընդհանուր առմամբ որքան գումար է վճարվել։
«Ընդհանուր առմամբ, 2026 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի հաշվին փոխհատուցվել է 102,4 մլրդ դրամի ծառայության գումար, ներառյալ դեղերը։ Համավճարը կազմել է շուրջ 1,4 մլրդ դրամ, այդ թվում՝ մեծահասակներին մատուցված ծառայությունների շրջանակներում, ներառյալ դեղերը, որը ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին փոխհատուցված գումարի նկատմամբ կազմում է 1,4 տոկոսը», - նշել է հիմնադրամը։
Հիմնադրամից հայտնել են նաև, որ համընդհանուր բժշկական ապահովագրության շրջանակում դեղերի դուրսգրման հավելավճարը կազմել է 1,1 մլրդ դրամ, ինչը կազմում է դեղերի ընդհանուր ծախսի 7,7%-ը։
Ինչ վերաբերում է երեխաներին, ապա 2026 թվականի հունվարի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում համավճարը կազմել է 5,3 մլն դրամ, որը կազմում է մանկական բուժսպասարկման ընդհանուր փոխհատուցման գումարի 0,58 տոկոսը։
Նշենք, որ հուլիսի սկզբին քաղաքացիները սկսել էին հայտնել բժշկական ծառայությունների (մասնավորապես՝ նեղ մասնագետներին ուղղորդելիս) համար դիմելու դեպքում համավճարի կիրառման զանգվածային դեպքերի մասին։ Հիմնադրամից տեղեկացրել են, որ համավճարը գործում է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրման պահից, իսկ հաճախակի դարձած հաղորդագրությունների պատճառը կստուգեն։
Մասնավորապես, համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումից հետո պարզվել է, որ նախկինում անվճար (պետպատվերի շրջանակներում) մատուցվող որոշ ծառայությունների համար քաղաքացիներն այժմ պետք է իրականացնեն հավելավճար (ապահովագրության փոխհատուցման և բժշկական կենտրոնում ծառայության արժեքի տարբերությունը):
Դժգոհություն է առաջացրել հատկապես երեխաների բուժսպասարկման դեպքում համավճարի պահանջը։
Այս ֆոնին հայտնի է դարձել, որ ՀՀ կառավարությունը որոշել է 5 մլրդ դրամ (13,5 մլն դոլար) հատկացնել պետական ծառայողներին՝ 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքների արդյունքներով։
Վերջին տարիներին այդ նպատակով տասնյակ միլիարդավոր դրամներ են հատկացվել։
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը գործում է հունվարի 1-ից։ Առաջին փուլում համակարգում ընդգրկվել են 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք։ Այս փուլում ներառվել են նաև մինչև 18 տարեկան երեխաներն ու 65 տարեկանը լրացած մեծահասակները` առանց բացառությունների։ Այս խմբի անձանց համար 2026 թվականին կգործի պետական 100–տոկոսանոց աջակցություն։
Առողջության պարտադիր ապահովագրության համակարգի տարեկան փաթեթը 129 600 դրամ է, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։
Մեկը շահում է, մյուսը՝ տուժում․ առողջության ապահովագրության խութերը
Լրահոս
0