https://arm.sputniknews.ru/20260805/hapki-zvoravarzhutjunnery-kanckacven-hvoktemberin-belarusum-105452341.html
ՀԱՊԿ–ի զորավարժությունները կանցկացվեն հոկտեմբերին Բելառուսում
ՀԱՊԿ–ի զորավարժությունները կանցկացվեն հոկտեմբերին Բելառուսում
Sputnik Արմենիա
Զորավարժությունները կանցկացվեն Վիտեբսկի մարզի «Լոսվիդո» զորավարժարանում։ 05.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-05T22:21+0400
2026-08-05T22:21+0400
2026-08-05T22:23+0400
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
հայաստան և հապկ
զորավարժություններ
«անքակտելի եղբայրություն 2019» զորավարժություններ
«վոստոկ-2022» զորավարժություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/13/24980290_0:0:3144:1770_1920x0_80_0_0_fe6f0b2ad831d25563c92bdc55f7d44c.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ՀԱՊԿ-ի «Անքակտելի եղբայրություն-2026» և «Պատնեշ-2026» զորավարժությունները կանցկացվեն Բելառուսում հոկտեմբերի 12-16-ը։ Այս մասին հայտարարել է միջազգային ռազմական համագործակցության դեպարտամենտի ղեկավար, հանրապետության պաշտպանության նախարարի օգնական Վալերի Ռևենկոն։Նրա խոսքով՝ այդ զորավարժությունները կանցկացվեն հոկտեմբերի 12-ից 16-ը Բելառուսի «Լոսվիդո» զորավարժարանում (Վիտեբսկի մարզ)։Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/13/24980290_329:0:3060:2048_1920x0_80_0_0_9730586da56979560c1b9d66151b8ca5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան և հապկ, զորավարժություններ, «անքակտելի եղբայրություն 2019» զորավարժություններ, «վոստոկ-2022» զորավարժություններ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան և հապկ, զորավարժություններ, «անքակտելի եղբայրություն 2019» զորավարժություններ, «վոստոկ-2022» զորավարժություններ
ՀԱՊԿ–ի զորավարժությունները կանցկացվեն հոկտեմբերին Բելառուսում
22:21 05.08.2026 (Թարմացված է: 22:23 05.08.2026) Զորավարժությունները կանցկացվեն Վիտեբսկի մարզի «Լոսվիդո» զորավարժարանում։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ՀԱՊԿ-ի «Անքակտելի եղբայրություն-2026» և «Պատնեշ-2026» զորավարժությունները կանցկացվեն Բելառուսում հոկտեմբերի 12-16-ը։ Այս մասին հայտարարել է միջազգային ռազմական համագործակցության դեպարտամենտի ղեկավար, հանրապետության պաշտպանության նախարարի օգնական Վալերի Ռևենկոն։
«ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում համաձայնեցվել է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ «Անքակտելի եղբայրություն-2026» հրամանատարաշտաբային զորավարժության և ՀԱՊԿ-ի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ու բժշկական աջակցության համատեղ կազմավորման՝ «Պատնեշ-2026» հատուկ զորավարժության ծրագրերը», – գրել է Ռևենկոն Х սոցցանցում։
Նրա խոսքով՝ այդ զորավարժությունները կանցկացվեն հոկտեմբերի 12-ից 16-ը Բելառուսի «Լոսվիդո» զորավարժարանում (Վիտեբսկի մարզ)։
Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը: Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։ Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։