https://arm.sputniknews.ru/20260805/hajkakan-startapy-bujseri-hivandutjunneri-vagh-hajtnaberman-ats-e-mshakel-105416385.html
Հայկական ստարտափը բույսերի հիվանդությունների վաղ հայտնաբերման ԱԹՍ է մշակել
Հայկական ստարտափը բույսերի հիվանդությունների վաղ հայտնաբերման ԱԹՍ է մշակել
Sputnik Արմենիա
ԱԹՍ–ն պարբերաբար կշրջի ջերմոցում, կլուսանկարի տնկիները, իսկ արհեստական բանականությունը կօգնի հայտնաբերել հիվանդությունները։ 05.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-05T08:54+0400
2026-08-05T08:54+0400
2026-08-05T08:54+0400
հայաստան
բույս
ստարտափ
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/03/105382336_0:124:1600:1024_1920x0_80_0_0_55810ffad2a7ba2adfb174ef7584894d.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Անօդաչու թռչող սարքերի միջոցով ջերմոցների մոնիտորինգի համակարգը կօգնի հայտնաբերել երիտասարդ տնկիների հիվանդությունները և ժամանակին սկսել դրանց բուժումը։ Դա թույլ կտա նշանակալիորեն կրճատել բույսերի ոչնչացումը, որը ջերմոցային բիզնեսում միջինում հասնում է 10%-ի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Cropart» ստարտափի համահիմնադիր Սերյոժա Կարապետյանը։Ըստ նախագծի՝ ջերմոցում «ապրելու» է կոմպակտ անօդաչու սարք, որը սահմանված երթուղով պարբերաբար թռչելու է բույսերի վրայով, անելու է բարձր որակի լուսանկարներ և, օրինակ, օրը մեկ անգամ ուղարկելու է սերվեր։ Այնտեղ պատկերները սկզբում կվերլուծի ԱԲ-ն, այնուհետև դրանք կուսումնասիրեն մասնագետները։ Դրոնը կառավարելու կարիք չի լինի, այն թռիչքներն իրականացնելու է լիովին ինքնավար։Ամենայն հավանականությամբ, նրա խոսքով, անօդաչուն չի կարողանա աշխատել կապված մշակաբույսերի հետ, օրինակ՝ լոլիկի, քանի որ շարքերի արանքով թռչելն անհամեմատ ավելի բարդ կլինի։ Իսկ ահա ելակի, ծաղիկների և այլ մշակաբույսերի դեպքում, որոնք կապելու կարիք չկա, համակարգը լիովին գլուխ կհանի։Հայերի ստեղծած ստարտափն օգնում է ԱՄՆ հիվանդանոցներին առողջության ապահովագրության հարցումԿարապետյանը թիմակիցների հետ արդեն հավաքել է ԱԹՍ-ն և մի քանի անգամ փորձարկել ջերմոցային տնտեսություններում՝ կիսաինքնավար ռեժիմով. սարքը լուսանկարներն ուղարկել է սերվերին, բայց կառավարվել է ձեռքով։ Հիմա մշակողները ցանկանում են ֆինանսավորում ներգրավել՝ լիովին ինքնավար համակարգ ստեղծելու համար։ Թիմն ակնկալում է անհրաժեշտ գումարը հավաքել առաջիկա վեց ամիսների ընթացքում։Հայաստանի մի քանի ջերմոցային տնտեսություններ արդեն պատրաստ են իրենց հարթակները տրամադրել նոր տեխնոլոգիան փորձարկելու համար, իսկ հետագայում հնարավոր է` դառնան առաջին պատվիրատուները։«Cropart» նախագիծը ներկայացվել էր «Seaside Startup Summit» բարձր տեխնոլոգիաների համաժողովում, որն օրերս անցկացվեց Սևանա լճի ափին։Սիրիահայ տղամարդը ստարտափ է ստեղծել, որը թույլ է տալիս քայլել ապագա տան միջով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/03/105382336_4:0:1600:1197_1920x0_80_0_0_d52f4c3689287a56848cbc9ff1fb1257.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բույս, ստարտափ, անօդաչու թռչող սարք (աթս)
հայաստան, բույս, ստարտափ, անօդաչու թռչող սարք (աթս)
Հայկական ստարտափը բույսերի հիվանդությունների վաղ հայտնաբերման ԱԹՍ է մշակել
ԱԹՍ–ն պարբերաբար կշրջի ջերմոցում, կլուսանկարի տնկիները, իսկ արհեստական բանականությունը կօգնի հայտնաբերել հիվանդությունները։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Անօդաչու թռչող սարքերի միջոցով ջերմոցների մոնիտորինգի համակարգը կօգնի հայտնաբերել երիտասարդ տնկիների հիվանդությունները և ժամանակին սկսել դրանց բուժումը։ Դա թույլ կտա նշանակալիորեն կրճատել բույսերի ոչնչացումը, որը ջերմոցային բիզնեսում միջինում հասնում է 10%-ի։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Cropart» ստարտափի համահիմնադիր Սերյոժա Կարապետյանը։
Ըստ նախագծի՝ ջերմոցում «ապրելու» է կոմպակտ անօդաչու սարք, որը սահմանված երթուղով պարբերաբար թռչելու է բույսերի վրայով, անելու է բարձր որակի լուսանկարներ և, օրինակ, օրը մեկ անգամ ուղարկելու է սերվեր։ Այնտեղ պատկերները սկզբում կվերլուծի ԱԲ-ն, այնուհետև դրանք կուսումնասիրեն մասնագետները։ Դրոնը կառավարելու կարիք չի լինի, այն թռիչքներն իրականացնելու է լիովին ինքնավար։
«Ավելի դժվար է զննել այն բույսերը, որոնք արդեն մեծացել են և պատվել տերևներով։ Ուստի ամբողջ իմաստը հիվանդություններն աճի վաղ փուլերում արձանագրելն է։ Պայմանական մեկ միլիոն տնկիներից սա կօգնի կանխել 100 հազարի ոչնչացումը»,- նշեց Կարապետյանը։
Ամենայն հավանականությամբ, նրա խոսքով, անօդաչուն չի կարողանա աշխատել կապված մշակաբույսերի հետ, օրինակ՝ լոլիկի, քանի որ շարքերի արանքով թռչելն անհամեմատ ավելի բարդ կլինի։ Իսկ ահա ելակի, ծաղիկների և այլ մշակաբույսերի դեպքում, որոնք կապելու կարիք չկա, համակարգը լիովին գլուխ կհանի։
Կարապետյանը թիմակիցների հետ արդեն հավաքել է ԱԹՍ-ն և մի քանի անգամ փորձարկել ջերմոցային տնտեսություններում՝ կիսաինքնավար ռեժիմով. սարքը լուսանկարներն ուղարկել է սերվերին, բայց կառավարվել է ձեռքով։ Հիմա մշակողները ցանկանում են ֆինանսավորում ներգրավել՝ լիովին ինքնավար համակարգ ստեղծելու համար։ Թիմն ակնկալում է անհրաժեշտ գումարը հավաքել առաջիկա վեց ամիսների ընթացքում։
Հայաստանի մի քանի ջերմոցային տնտեսություններ արդեն պատրաստ են իրենց հարթակները տրամադրել նոր տեխնոլոգիան փորձարկելու համար, իսկ հետագայում հնարավոր է` դառնան առաջին պատվիրատուները։
«Cropart» նախագիծը ներկայացվել էր «Seaside Startup Summit» բարձր տեխնոլոգիաների համաժողովում, որն օրերս անցկացվեց Սևանա լճի ափին։