00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
1 ր
Ուղիղ եթեր
09:32
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ոստիկանության քանի՞ ծառայող է պատժվել. ՆԳՆ–ն ամփոփել է 2026-ի առաջին կիսամյակը

© Sputnik / Aram NersesyanՈստիկաններ
Ոստիկաններ - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2026
Բաժանորդագրվել
6 ամսում ՆԳՆ համակարգի ծառայողների նկատմամբ ընդհանուր առմամբ կիրառվել է 162 կարգապահական տույժ։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ՆԳՆ-ն ոստիկանության 7 ծառայողի վերաբերյալ հաղորդում է ուղարկել նախաքննական մարմիններ՝ նրանց կողմից հանցագործություն կատարելու փաստերով։ Ինչպես հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 680 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:
«Ոստիկանության, փրկարար ծառայության, միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ինչպես նաև ենթակա կազմակերպությունների (ՊՈԱԿ-ների) ծառայողների, քաղաքացիական ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել են 162 կարգապահական տույժեր՝ հիմնականում գործառույթները կարգավորող օրենքներով նախատեսված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, լիազորություններն իրականացնելիս օրենքը խախտելու և ներքին կարգապահական կանոնները խախտելու համար»,- հայտնում են գերատեսչությունից։
Ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել է 146 կարգապահական տույժ, այդ թվում՝
հայտարարվել է «նախազգուշացում»` 11,
հայտարարվել է «նկատողություն»` 86,
հայտարարվել է «խիստ նկատողություն»` 19,
hիմնական աշխատավարձի իջեցում մինչև 20 տոկոսով՝ 19,
«ծառայության դադարեցում»՝ 11։
Եվս 11 ոստիկան ազատվել է աշխատանքից դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, ոստիկանությունում ծառայության անցնելու` օրենսդրությամբ սահմանված կարգի խախտում հայտնաբերվելու, ինչպես նաև դիտավորյալ հանցանքի հատկանիշներ պարունակող արարքի առնչությամբ ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը ոչ ռեաբիլիտացնող հիմքով դադարեցվելու հիմքերով։
Կարգապահական տույժ է կիրառվել նաև 3 փրկարարի նկատմամբ,1 փրկարարական ծառայող էլ ազատվել է աշխատանքից դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու հիմքով։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառվել է 6 կարգապահական տույժ, որից 2՝ «նախազգուշացում», 1՝ «նկատողություն», 3՝ «խիստ նկատողություն»։
Կարգապահական տույժեր են կիրառվել նաև ՆԳՆ ենթակա ՊՈԱԿ-ների ծառայողների և աշխատողների նկատմամբ։
Լրահոս
0