https://arm.sputniknews.ru/20260804/ukrainan-natoi-andam-erbeq-chi-darna-zaluzhni-105405147.html
Ուկրաինան ՆԱՏՕ–ի անդամ երբեք չի դառնա. Զալուժնի
Ուկրաինան ՆԱՏՕ–ի անդամ երբեք չի դառնա. Զալուժնի
Sputnik Արմենիա
Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանը բացատրել է իր դիրքորոշումը։ 04.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-04T12:58+0400
2026-08-04T12:58+0400
2026-08-04T12:59+0400
ուկրաինա
դեսպան
վալերի զալուժնի
նատօ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1d/91788491_0:55:1600:955_1920x0_80_0_0_85965a3465b6ca10aaa719ffaed55c41.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան, Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին ՆԱՏՕ–ին անդամակցելու շուրջ խոսակցությունները հեքիաթ է անվանել և քննադատել է կազմակերպությանը։ Այս մասին գրում է «Եվրոպական ճշմարտությունը»։Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի չափանիշները արդիական չեն։«Անհնար է միանալ համաշխարհային երկրորդ պատերազմի դոկտրիններով առաջնորդվող կազմակերպությանը զարգացման այն մակարդակով, որն ունի Ուկրաինայի զինուժը»,– ասել է Զալուժնին։Նախորդ տարեվերջին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասում էր, որ երկիրը պետք է փոխի սահմանադրությունը, որում ամրագրված է ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումը: Սակայն նա նաև նշում էր, որ պատրաստ է հրաժարվել ՆԱՏՕ-ի անդամակցությունից՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից անվտանգության երաշխիքների դիմաց:ԱՄՆ–ն այս պահին Ուկրաինային ՆԱՏՕ-ում չի տեսնում. Զելենսկի
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1d/91788491_177:0:1600:1067_1920x0_80_0_0_3a72b4df3eae81cc9d9bcab3220e6bf6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, դեսպան, վալերի զալուժնի, նատօ
ուկրաինա, դեսպան, վալերի զալուժնի, նատօ
Ուկրաինան ՆԱՏՕ–ի անդամ երբեք չի դառնա. Զալուժնի
12:58 04.08.2026 (Թարմացված է: 12:59 04.08.2026) Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանը բացատրել է իր դիրքորոշումը։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան, Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին ՆԱՏՕ–ին անդամակցելու շուրջ խոսակցությունները հեքիաթ է անվանել և քննադատել է կազմակերպությանը։ Այս մասին գրում է «Եվրոպական ճշմարտությունը»։
«Ես շատ լավ գիտեմ ՆԱՏՕ-ն: Երևի 12 տարի անձամբ եմ զբաղվել ՆԱՏՕ-ի չափանիշները յուրացնելու աշխատանքներով և ամեն տարի հեքիաթներ եմ լսել այն մասին, թե ուր որ է՝ մենք կանդամակցենք ՆԱՏՕ-ին։ Ցավոք, մենք ՆԱՏՕ–ի անդամ երբեք չենք դառնա», – հայտարարել է Զալուժնին Կիևում դեսպանների ընդհանուր ժողովում եվրատլանտյան ինտեգրման հարցի շուրջ ծավալված բանավեճի ժամանակ։
Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի չափանիշները արդիական չեն։
«Անհնար է միանալ համաշխարհային երկրորդ պատերազմի դոկտրիններով առաջնորդվող կազմակերպությանը զարգացման այն մակարդակով, որն ունի Ուկրաինայի զինուժը»,– ասել է Զալուժնին։
Նախորդ տարեվերջին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասում էր, որ երկիրը պետք է փոխի սահմանադրությունը, որում ամրագրված է ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումը: Սակայն նա նաև նշում էր, որ պատրաստ է հրաժարվել ՆԱՏՕ-ի անդամակցությունից՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից անվտանգության երաշխիքների դիմաց: