https://arm.sputniknews.ru/20260804/petq-e-ognel-haj-gerineri-kananc-lemkini-instituty-kvochvov-dimel-e-ashkharhin-105417042.html
Պետք է օգնել հայ գերիների կանանց. Լեմկինի ինստիտուտը կոչով դիմել է աշխարհին
Պետք է օգնել հայ գերիների կանանց. Լեմկինի ինստիտուտը կոչով դիմել է աշխարհին
Sputnik Արմենիա
Վերոնիկա Զոնաբենդը մտադիր է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու: 04.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-04T17:57+0400
2026-08-04T17:57+0400
2026-08-04T18:29+0400
հայաստան
գերի
ադրբեջան
լեմկինի ինստիտուտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/07/81571282_0:34:1600:934_1920x0_80_0_0_0baa8f1874175d47770d919004e1aa59.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Լեմիկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը աջակցություն է հայտնել Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությանը: Այս մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։Ավելի վաղ Զոնաբենդը հայտնել էր, որ ամուսնու խնդրանքով մտադիր է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու: Նա աջակցության խնդրանքով դիմել էր նաև Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի կարողանան այցելել Բաքվի բանտում պահվող հայ գերիներին։Լեմկինի ինստիտուտը կոչ է արել ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի և Եվրամիության երկրների կառավարություններին աջակցել մարդասիրական առաքելությանը՝ Վերոնիկա Զոնաբենդի և պատվիրակության մյուս անդամների անվտանգությունն ապահովելու համար ներգրավելով Ադրբեջանում իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները:Բացի այդ, կազմակերպությունը դիմել է իրավապաշտպաններին, հասարակական-քաղաքական գործիչներին և միջազգային կառույցներին, որոնք առաջին հերթին աշխատում են մարդու իրավունքների պաշտպանության և ցեղասպանության կանխարգելման ոլորտում՝ կոչ անելով աջակցել հայ բանտարկյալների կանանց և հարազատների նախաձեռնությանը։Նաև նշվում է, Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելուց հետո Ադրբեջանը պատանդ է վերցրել տասնյակ հայերի, որոնց մեծ մասին հետագայում ներկայացվել են ահաբեկչության և առանձնապես ծանր այլ հանցագործությունների շինծու մեղադրանքներ:Լեմկինի ինստիտուտը նշել է, որ նրանք պահվում են ծանր պայմաններում, ենթարկվում են խոշտանգումների և ցուցադրական դատավարությունների:Կազմակերպությունը նաև հիշեցրել է, որ Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակվելուց հետո հայ գերիները մնացել են առանց միջազգային մարդասիրական մոնիտորինգի: Բացի այդ, հայտարարության մեջ հղում է արվում Իրավաբանների միջազգային հանձնաժողովի` 2026 թվականի մայիսին հրապարակված զեկույցին, որում նշվում է, որ հայ բանտարկյալների նկատմամբ դատավարությունները չեն համապատասխանում մարդու իրավունքների միջազգային չափանիշներին:Հայտարարության հեղինակները նաև հիշեցրել են, որ Ադրբեջանը չի կատարել պահվող հայ գերիներին ազատ արձակելու վերաբերյալ միջազգային կազմակերպությունների պահանջները, իսկ մարդու իրավունքների վիճակը այդ երկրում շարունակում է վատթարանալ:Լեմկինի ինստիտուտը վերահաստատել է իր դիրքորոշումը, ըստ որի՝ Ադրբեջանը ցեղասպանություն իրականացնող պետություն է: Կազմակերպությունն ընդգծել է` Ադրբեջանում հակահայկական քաղաքականությունը կրում է համակարգային բնույթ և ծանրացնում է Բաքվում պահվող հայերի վիճակը:«Ժամանակն է, որ միջազգային հանրությունը լիակատար մարդասիրական աջակցություն ցուցաբերի»,– ասված է հայտարարության մեջ:Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/07/81571282_133:0:1556:1067_1920x0_80_0_0_d6484dd66b37c9b2c6e3bf75c8784c8d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գերի, ադրբեջան, լեմկինի ինստիտուտ
հայաստան, գերի, ադրբեջան, լեմկինի ինստիտուտ
Պետք է օգնել հայ գերիների կանանց. Լեմկինի ինստիտուտը կոչով դիմել է աշխարհին
17:57 04.08.2026 (Թարմացված է: 18:29 04.08.2026) Վերոնիկա Զոնաբենդը մտադիր է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու:
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Լեմիկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը աջակցություն է հայտնել Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությանը: Այս մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։
Ավելի վաղ Զոնաբենդը
հայտնել էր, որ ամուսնու խնդրանքով մտադիր է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու: Նա աջակցության խնդրանքով դիմել էր նաև Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի կարողանան այցելել Բաքվի բանտում պահվող հայ գերիներին։
Լեմկինի ինստիտուտը կոչ է արել ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի և Եվրամիության երկրների կառավարություններին աջակցել մարդասիրական առաքելությանը՝ Վերոնիկա Զոնաբենդի և պատվիրակության մյուս անդամների անվտանգությունն ապահովելու համար ներգրավելով Ադրբեջանում իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները:
Բացի այդ, կազմակերպությունը դիմել է իրավապաշտպաններին, հասարակական-քաղաքական գործիչներին և միջազգային կառույցներին, որոնք առաջին հերթին աշխատում են մարդու իրավունքների պաշտպանության և ցեղասպանության կանխարգելման ոլորտում՝ կոչ անելով աջակցել հայ բանտարկյալների կանանց և հարազատների նախաձեռնությանը։
«Աշխարհը պետք է քայլեր ձեռնարկի հայ պատանդներին փրկելու համար։ Մարդասիրության դրսևորումներն այս դեպքում կօգնեն աշխարհում աճող չարիքի դեմ պայքարի ջանքերին», - ասվում է հայտարարության մեջ։
Նաև նշվում է, Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելուց հետո Ադրբեջանը պատանդ է վերցրել տասնյակ հայերի, որոնց մեծ մասին հետագայում ներկայացվել են ահաբեկչության և առանձնապես ծանր այլ հանցագործությունների շինծու մեղադրանքներ:
Լեմկինի ինստիտուտը նշել է, որ նրանք պահվում են ծանր պայմաններում, ենթարկվում են խոշտանգումների և ցուցադրական դատավարությունների:
Կազմակերպությունը նաև հիշեցրել է, որ Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակվելուց հետո հայ գերիները մնացել են առանց միջազգային մարդասիրական մոնիտորինգի: Բացի այդ, հայտարարության մեջ հղում է արվում Իրավաբանների միջազգային հանձնաժողովի` 2026 թվականի մայիսին հրապարակված զեկույցին, որում նշվում է, որ հայ բանտարկյալների նկատմամբ դատավարությունները չեն համապատասխանում մարդու իրավունքների միջազգային չափանիշներին:
Հայտարարության հեղինակները նաև հիշեցրել են, որ Ադրբեջանը չի կատարել պահվող հայ գերիներին ազատ արձակելու վերաբերյալ միջազգային կազմակերպությունների պահանջները, իսկ մարդու իրավունքների վիճակը այդ երկրում շարունակում է վատթարանալ:
Լեմկինի ինստիտուտը վերահաստատել է իր դիրքորոշումը, ըստ որի՝ Ադրբեջանը ցեղասպանություն իրականացնող պետություն է: Կազմակերպությունն ընդգծել է` Ադրբեջանում հակահայկական քաղաքականությունը կրում է համակարգային բնույթ և ծանրացնում է Բաքվում պահվող հայերի վիճակը:
«Ժամանակն է, որ միջազգային հանրությունը լիակատար մարդասիրական աջակցություն ցուցաբերի»,– ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և
հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը
դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար
Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ
տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր: