00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
1 ր
Ուղիղ եթեր
09:32
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Նոր հարված է հասցվել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին. ՌԴ ՊՆ

© Sputnik / Рамиль СитдиковՌուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում
Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2026
Բաժանորդագրվել
Նախորդ գիշեր ՀՕՊ ուժերը ՌԴ մարզերի վրա ուկրաինական 320 անօդաչու են ոչնչացրել։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի ռազմական լոգիստիկ օբյեկտներին նոր զանգվածային հարված է հասցվել. խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի շահերին ծառայող նավահանգիստներ, վերանորոգման ձեռնարկություններ և նավեր։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ–ն։
Մոսկվայի մարզում ԱԹՍ–ների հարձակման հետևանքով 5 մարդ զոհվել է, ևս 6-ը՝ վիրավորվել. մարզպետ
Նախարարության տվյալներով՝ Չեռնոմորսկ նավահանգստում հարվածներ են հասցվել ավտոմեքենաների ագրեգատների գործարանին և տերմինալին, որտեղ ռազմական տեխնիկա է վերանորոգվել։ Բացի այդ, հարվածներ են հասցվել նաև Օդեսայից հարավ գտնվող ծովում, ինչպես նաև «Նիկոլաև» և «Յուժնի» նավահանգիստներում գտնվող 4 բեռնանավերին։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է նաև, որ նախորդ գիշեր ՀՕՊ ուժերը ՌԴ մարզերի վրա ուկրաինական 320 անօդաչու են ոչնչացրել։
Հարձակումների մասին հայտնել են Ռուսաստանի մի քանի մարզերի իշխանություններ։ Լենինգրադի մարզում անօդաչուները հարձակվել են Կրասնի Բոր գյուղում գտնվող Wildberries–ի պահեստի վրա։ RWB միացյալ ընկերության տվյալներով՝ օբյեկտում հրդեհ է բռնկվել, որն արագ մարվել է։ Նախնական տվյալներով` տուժածներ չկան։
Ուկրաինայի ԶՈւ–ն հարվածել է Վլադիմիրի Wildberries-ի պահեստին, ականապատել Էներգոդարի մուտքը
Շարունակվող գրոհների ֆոնին ՌԴ ԱԳՆ–ի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ անցած շաբաթվա ընթացքում Ուկրաինայի ԶՈւ–ի հարվածների հետևանքով զոհվել է 49 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 4 երեխա։ Նրա խոսքով` անօդաչուների ուկրաինական օպերատորներն ավելի ու ավելի հաճախ են թիրախավորում հասարակական տրանսպորտը. ամռան սկզբից ավելի քան 30 ավտոբուս է հարվածի տակ հայտնվել։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Լրահոս
0