https://arm.sputniknews.ru/20260804/liparit-drmejani-hajcn-ynddem-nikvol-pashinjani-varujt-e-yndunvel-105403160.html
Լիպարիտ Դրմեյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի վարույթ է ընդունվել
Լիպարիտ Դրմեյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի վարույթ է ընդունվել
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Փաշինյանը, ակնարկելով Դրմեյանին, ասել էր, թե Սամվել Կարապետյանի կառավարած ՀԷՑ-ն աղբյուր է ունեցել կառավարությունում։ 04.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-04T11:39+0400
2026-08-04T11:39+0400
2026-08-04T11:48+0400
հայաստան
լիպարիտ դրմեյան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0f/104642829_0:84:1600:984_1920x0_80_0_0_43d505b154f312e9c6652b1dc1c3e928.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար, «Միասնության թևեր» կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանի հայցն ընդդեմ ՀՀ Նիկոլ Փաշինյանի վարույթ է ընդունվել։ Այդ մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։Զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու պահանջով դատական հայցը վարույթ է ընդունվել օգոստոսի 3-ին և մակագրվել Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Ալֆրեդ Վարդանյանին։Հուլիսի 30–ին ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում։ Ակնարկելով Դրմեյանին` նա ասել էր, որ Սամվել Կարապետյանի կառավարած ՀԷՑ–ը աղբյուր է ունեցել կառավարությունում։ Sputnik Արմենիային ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ ընթացք են տվել վարչապետի հայտարարությանը։Հուլիսի 31-ին Լիպարիտ Դրմեյանը հայց ներկայացրեց դատարան՝ հայտարարելով, որ Փաշինյանը հնչեցրել է իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ, որոնք իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող բնույթ ունեին։ Դրմեյանը սկբզնապես հայցում ֆինանսական պահանջ չի ներկայացրել, սակայն չի բացառել, որ նման պահանջ կարող է ավելացվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0f/104642829_89:0:1512:1067_1920x0_80_0_0_521b4bec989e79bb91c9bcf5334d7911.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, լիպարիտ դրմեյան, նիկոլ փաշինյան
հայաստան, լիպարիտ դրմեյան, նիկոլ փաշինյան
Լիպարիտ Դրմեյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի վարույթ է ընդունվել
11:39 04.08.2026 (Թարմացված է: 11:48 04.08.2026) Ավելի վաղ Փաշինյանը, ակնարկելով Դրմեյանին, ասել էր, թե Սամվել Կարապետյանի կառավարած ՀԷՑ-ն աղբյուր է ունեցել կառավարությունում։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար, «Միասնության թևեր» կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանի հայցն ընդդեմ ՀՀ Նիկոլ Փաշինյանի վարույթ է ընդունվել։ Այդ մասին տեղեկանում ենք
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու պահանջով դատական հայցը վարույթ է ընդունվել օգոստոսի 3-ին և մակագրվել Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Ալֆրեդ Վարդանյանին։
Հուլիսի 30–ին ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում։ Ակնարկելով Դրմեյանին` նա ասել էր, որ Սամվել Կարապետյանի կառավարած ՀԷՑ–ը աղբյուր է ունեցել կառավարությունում։
Sputnik Արմենիային ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ
ընթացք են տվել վարչապետի հայտարարությանը։
Հուլիսի 31-ին Լիպարիտ Դրմեյանը
հայց ներկայացրեց դատարան՝ հայտարարելով, որ Փաշինյանը հնչեցրել է իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ, որոնք իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող բնույթ ունեին։ Դրմեյանը սկբզնապես հայցում ֆինանսական պահանջ չի ներկայացրել, սակայն չի բացառել, որ նման պահանջ կարող է ավելացվել։