https://arm.sputniknews.ru/20260804/kasharqi-gvorts-hhum-ekvoparekajin-tsarajutjan-pashtvonjaner-en-dzerbakalvel-105405813.html
Կաշառքի գործ. ՀՀ–ում էկոպարեկային ծառայության պաշտոնյաներ են ձերբակալվել
Կաշառքի գործ. ՀՀ–ում էկոպարեկային ծառայության պաշտոնյաներ են ձերբակալվել
Sputnik Արմենիա
ԶԼՄ–ները գրում են, որ վաղ առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է էկոպարեկային ծառայություն։ 04.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-04T13:11+0400
2026-08-04T13:11+0400
2026-08-04T13:12+0400
հայաստան
կաշառք
հակակոռուպցիոն կոմիտե
էկոպարեկ
պաշտոնյա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/09/69858689_0:44:1670:983_1920x0_80_0_0_ebaaf54b44c82178889d3964b3b337ad.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պաշտոնատար անձանց կաշառք տալու և ստանալու գործով 4 անձ է ձերբակալվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։Կառույցից ընդգծեցին, որ նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չեն կարող հայտնել։Միաժամանակ Factor.am–ը գրում է, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ժամը 07։30-ին մտել է էկոպարեկային ծառայություն և ձերբակալել Սևանի տեղամասի պետ Պողոս Մարտիրոսյանին, հերթափոխի ավագ Արտուշ Համբարձումյանին, ՆԳՆ պարեկային ծառայության ջրային պարեկների վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանին։ Ըստ լրատվամիջոցի` ձերբակալված պաշտոնյաները մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ուղղորդել են ձկնորսներին, որպեսզի նրանք Կարմիր գրքում գրանցված Սևանի իշխանի ապօրինի որս կատարեն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/09/69858689_183:0:1667:1113_1920x0_80_0_0_a4110fd1c5b7aee8664effe7dd58e75f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կաշառք, հակակոռուպցիոն կոմիտե, էկոպարեկ, պաշտոնյա
հայաստան, կաշառք, հակակոռուպցիոն կոմիտե, էկոպարեկ, պաշտոնյա
Կաշառքի գործ. ՀՀ–ում էկոպարեկային ծառայության պաշտոնյաներ են ձերբակալվել
13:11 04.08.2026 (Թարմացված է: 13:12 04.08.2026) ԶԼՄ–ները գրում են, որ վաղ առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է էկոպարեկային ծառայություն։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պաշտոնատար անձանց կաշառք տալու և ստանալու գործով 4 անձ է ձերբակալվել։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
«Հաստատում ենք, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և նրանց կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ»,– հայտնեցին կոմիտեից։
Կառույցից ընդգծեցին, որ նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չեն կարող հայտնել։
Միաժամանակ Factor.am–ը
գրում է, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ժամը 07։30-ին մտել է էկոպարեկային ծառայություն և ձերբակալել Սևանի տեղամասի պետ Պողոս Մարտիրոսյանին, հերթափոխի ավագ Արտուշ Համբարձումյանին, ՆԳՆ պարեկային ծառայության ջրային պարեկների վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանին։ Ըստ լրատվամիջոցի` ձերբակալված պաշտոնյաները մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ուղղորդել են ձկնորսներին, որպեսզի նրանք Կարմիր գրքում գրանցված Սևանի իշխանի ապօրինի որս կատարեն։