00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
1 ր
Ուղիղ եթեր
09:32
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայ-իրանական լոգիստիկ միջանցքը կարող է հավասարակշռել TRIPP-ը. փորձագետի մեկնաբանությունը

© Sputnik / Aram NersesyanՀայ–իրանական սահման
Հայ–իրանական սահման - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2026
Հայ–իրանական սահման
Բաժանորդագրվել
Արա Պողոսյանի խոսքով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության սրման ֆոնին տարածաշրջանային համագործակցությունն Իրանի համար առաջնահերթ կարևորություն է ստանում։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Հայ-իրանական լոգիստիկ միջանցքի ստեղծումը կարող է հավասարակշռող գործոն դառնալ TRIPP նախագծի համար և բարձրացնել Հայաստանի դերը տարածաշրջանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, տարածաշրջանային անվտանգության հարցերով փորձագետ Արա Պողոսյանը։
Օրերս իրանական անգլալեզու Financial Tribune պարբերականը հրապարակել էր «Հնարավորությունների միջանցք. Իրանը և Հայաստանը նոր ուղի են հարթում տարածաշրջանային առևտրի համար» հոդվածը, որում խոսվում է Հայաստանը առանցքային տարանցիկ զարկերակի վերածելու Թեհրանի մասշտաբային ծրագրերի մասին։ Դա վերաբերում է ինչպես դասական լոգիստիկային (Պարսից ծոց - Սև ծով միջանցք), այնպես էլ գլոբալ էներգետիկ նախագծերին։
Փորձագետի գնահատմամբ՝ Իրանից Հայաստանով անցնող երթուղու ներառումը երկու երկրների լոգիստիկ քաղաքականության մեջ թույլ կտար ցրել Թեհրանի մտահոգությունները «Թրամփի ուղուց» բխող հնարավոր ռիսկերի վերաբերյալ։
«Եթե խոսքը նոր, այսպես ասած «այլընտրանքային» միջանցքի ստեղծման մասին է, ապա Հայաստանի դերը էապես կաճեր՝ հաշվի առնելով Իրանի լոգիստիկ և տնտեսական պոտենցիալը, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների հավանական մասնակցությունը բեռնափոխադրումներին։ Նման նախագծերը ռազմավարական նշանակություն ունեն ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի համար։ Հայ-իրանական լոգիստիկ միջանցքի ստեղծումը՝ լինի դա որպես հավասարակշռող գործոն, թե որպես հակակշիռ, իրական այլընտրանք կդառնար TRIPP-ին, որն Իրանը դիտարկում է որպես սպառնալիք»,-ասում է Պողոսյանը։
Նա հավելեց, որ այս թեմանԻրանի համար հատկապես արդիական է դառնում հենց հիմա՝ Թեհրանի ռազմավարության փոխակերպման ֆոնին։ Եթե նախկինում, մասնավորապես մինչև իրանա-իսրայելական հակամարտության ակտիվ փուլը, Իրանն առավելապես պասիվ արտաքին քաղաքականություն էր վարում, ապա հիմա բավականին դինամիկ և պրոակտիվ (կանխարգելիչ) կուրս է որդեգրել։ Այս համատեքստում տարածաշրջանային համագործակցությունը Իրանի համար առաջնահերթ նշանակություն է ստանում, քանի որ իրանական քաղաքականությունը մեծապես հենվում է Realpolitik-ի սկզբունքների վրա՝ առավելագույնս ռեալիստորեն դիտարկելով ինչպես բուն տարածաշրջանը, այնպես էլ դրանից դուրս գտնվող աշխարհը։
«Ստեղծված հանգամանքներում լիովին բնական է, որ Իրանն առաջին հերթին ուշադրություն է դարձնում տարածաշրջանին՝ փորձելով օգտագործել այնտեղ բացվող հնարավորությունները, միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ իր շուրջ «օղակը» սեղմվում է՝ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ վերջին շրջանում Պակիստանի կողմից։ Բավական է հիշատակել Պակիստանի զորքերի տեղակայումը Սաուդյան Արաբիայում՝ Իսլամաբադի և Էր Ռիադի ռազմավարական համագործակցության շրջանակներում։ Այս ամենն Իրանի հարաբերություններն այդ երկրների հետ բավականին խոցելի է դարձնում»,-կարծում է վերլուծաբանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի հետ սահմանն Իրանի համար ամենահուսալի հյուսիսային սահմանն է, և լիովին տրամաբանական է Երևան-Թեհրան հարաբերությունների հետագա խորացում սպասել։ Պողոսյանը նաև կարծում է, որ Իրանի մյուս հարևանները, որոնք մինչև հիմա չեզոքություն էին պահպանում Մերձավոր Արևելքի հակամարտությունում, կակտիվացնեն փոխգործակցությունը Թեհրանի հետ, որը ձգտում է տարածաշրջանային համագործակցության հիմք ձևավորել։
Պողոսյանը ընդգծում է, որ լոգիստիկայի ոլորտում Երևանի և Թեհրանի համագործակցության, ինչպես նաև Հայաստանը որպես տարանցիկ երկիր օգտագործելու թեման ամենևին նոր չէ։ Նա հիշեցնում է, որ 2020 թվականից հետո Իրանը Հնդկաստանի հետ համատեղ նախաձեռնություններ էր առաջ քաշում Չաբահար նավահանգստի (Իրանի հարավ-արևելքում՝ Օմանի ծոցում) զարգացման և ընդլայնման վերաբերյալ՝ այն խոշոր տարածաշրջանային հաբի և առանցքային տարանցիկ կենտրոնի վերածելու նպատակով։ Հայաստանը նույնպես հետաքրքրություն է ցուցաբերել այս գործընթացին մասնակցելու հարցում։
Այս նախագիծը բավականին կայուն, զգալի լոգիստիկ պոտենցիալով օժտված տրանսպորտային առանցքի ձևավորման հեռանկար էր բացում։ Խոսքը լոգիստիկ երթուղու (կամ միջանցքի) ստեղծման մասին է․ Հնդկաստանից՝ Չաբահար նավահանգստով, այնուհետև ցամաքով (Իրանի և Հայաստանի տարածքով) դեպի Սև ծով։ Նախագծի իրականացումը կասեցվեց, երբ Իրանի հակամարտությունը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ թևակոխեց «թեժ փուլ», իսկ Հնդկաստանի մասնակցությունը հարցականի տակ հայտնվեց։
Այնուամենայնիվ, Թեհրանում շարունակում են դիտարկել իրանական կողմի համար չափազանց կարևոր այդ երթուղու ձևավորման տարբերակները։ Ընդ որում, Պողոսյանը չբացառեց, որ Հնդկաստանի տեղը կարող է զբաղեցնել Չինաստանը՝ հաշվի առնելով, որ ավելի վաղ Պեկինն արդեն որոշակի հետաքրքրություն էր ցուցաբերել Չաբահարի նկատմամբ։
«Ես գիտեմ, որ Չինաստանը նույնպես հետաքրքրություն է ցուցաբերում իրանական նախագծերի լայն շրջանակի նկատմամբ: Ինչ վերաբերում է Իրանի տարածքով դեպի Սև ծով երթուղի ստեղծելու այս կոնկրետ նախաձեռնությանը, ապա եթե Հնդկաստանը հրաժարվի մասնակցությունից, լիովին հնարավոր է, որ ապագայում դրան միանա Չինաստանը»,-ասում է տարածաշրջանային անվտանգության հարցերով փորձագետը։
Մեկնաբանելով Իրանի զուսպ, բայց տագնապալի դիրքորոշումը TRIPP նախագծի վերաբերյալ՝ Պողոսյանը նշում է, որ, «Թրամփի ուղում» իր անվտանգության և աշխարհաքաղաքական ազդեցության համար ռիսկեր տեսնելով, Թեհրանը, այնուամենայնիվ, ձեռնպահ է մնում հռետորական մակարդակում կոշտ և բացարձակ արգելափակումից՝ տեղ թողնելով դիվանագիտական մանևրների համար։
Պատասխանելով հարցին, թե արդյոք հայ-իրանական երթուղին և TRIPP-ը կխանգարեն միմյանց, քաղաքագետը նշեց, որ դրանք կարող են որոշակիորեն հատվել, բայց չհակասել միմյանց, եթե TRIPP-ը և, մասնավորապես, դրա այն հատվածը, որն անցնում է Հայաստանի տարածքով, լինեն Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո։
Չնայած Հայաստանի կողմից TRIPP-ի վերաբերյալ մի շարք փաստաթղթերի ստորագրմանը՝ Պողոսյանը այն համարում է քաղաքական, այլ ոչ թե տնտեսական նախագիծ (փոխադրումների ծավալների կամ կողմերի հնարավոր շահույթի հետ կապված տնտեսական հաշվարկներ չկան)։ Այս երթուղու իրականացումը իրականում կախված կլինի տարածաշրջանում ուժերի դասավորությունից և նոր դասավորության մեջ ԱՄՆ-ի դիրքից։

Ի՞նչ է «Թրամփի ուղին»

TRIPP (Trump Route for International Peace and Prosperity — «Թրամփի ուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագիծը նախատեսում է ռազմավարական տարանցիկ միջանցքի ստեղծում ՀՀ Սյունիքի մարզով։ Ընդգծվում է, որ այն գործելու է բացառապես հայկական իրավազորության շրջանակներում և չի առնչվում երկրի ինքնիշխանությանը։
Նախագծի համաձայն՝ Հայաստանը ԱՄՆ-ին կտրամադրի բացառիկ երկարաժամկետ իրավունքներ՝ մինչև 99 տարի ժամկետով, երթուղու զարգացման համար, որով Ադրբեջանն ակնկալում է ցամաքային կապ հաստատել Նախիջևանի հետ։ Նախատեսվում է ընկերության ստեղծում ԱՄՆ վերահսկիչ բաժնեմասով՝ սկզբունքային հարցերում Հայաստանի վերահսկողության մեխանիզմների առկայությամբ։ Առաջին փուլում ԱՄՆ-ին առաջարկվում է 74% բաժնեմաս, Հայաստանին՝ 26%, համաձայնագրի երկարաձգման դեպքում Հայաստանի բաժնեմասը մինչև 49% մեծացնելու հնարավորությամբ։
Մայիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոյի՝ Երևան կատարած կարճատև այցի ընթացքում Հայաստանն ու ԱՄՆ-ն նախաստորագրել են TRIPP («Թրամփի ուղին հանուն միջազգային բարգավաճման») նախագծի շրջանակներում ռազմավարական գործընկերության մասին շրջանակային համաձայնագիրը և երկու երկրների համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։
Ռուսաստանի արձագանքը
Ավելի վաղ TRIPP նախագծի իրականացման հետ կապված ռիսկերի մասին հայտարարել էր ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։ Նախաձեռնությունը նախատեսում է տրանսպորտային երթուղու ստեղծում Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա Հարավային Կովկասով, որի մի մասն էլ դիտարկվում է այսպես կոչված «Թրամփի ուղին»։
Մոսկվայում նշում են, որ նախագծի իրականացումը կապված է ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ ենթակառուցվածքային բարդությունների հետ։ Ռուսական կողմն ուշադրություն է հրավիրում հայ-իրանական սահմանին ռուս սահմանապահների ներկայությանը, Ադրբեջանի ենթակառուցվածքների հետ ինտեգրման համար ռուսական ստանդարտի երկաթուղային գծերի օգտագործման անհրաժեշտությանը, ինչպես նաև «Ռուսական երկաթուղիների» կառուցվածքում ընդգրկված «ՀԿԵ» (Հարավկովկասյան երկաթուղի) ՓԲԸ-ի հետ մինչև 2038 թվականը գործող կոնցեսիոն պայմանագրին։
Բացի այդ, ընդգծվում է, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ և միության միասնական մաքսային տարածքի մաս։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանը տարբեր մակարդակներով բազմիցս հայտարարել է TRIPP նախագծին մասնակցելու հնարավորությունը դիտարկելու պատրաստակամության մասին, հատկապես հաշվի առնելով երկաթուղային ենթակառուցվածքների ոլորտում Մոսկվայի և Երևանի բազմամյա համագործակցությունը։ Ընդ որում, ՌԴ մայրաքաղաքում ընդգծում են նախաձեռնության իրականացման բոլոր պարամետրերն ու մեխանիզմները մանրամասն ուսումնասիրելու անհրաժեշտությունը։
Լրահոս
0