Գետերի մակարդակը նվազում է. շոգը չորացնում է Եվրոպայի ջրամբարներն ու տնտեսությունը
Գետերի մակարդակը նվազում է. շոգը չորացնում է Եվրոպայի ջրամբարներն ու տնտեսությունը
Sputnik Արմենիա
Սաստիկ շոգի պատճառով Դանուբ գետի ջրի մակարդակը իջել է վերջին 30 տարվա ընթացքում ամենացածր մակարդակի, ինչը էներգետիկ ճգնաժամի սպառնալիք է ստեղծում Արևելյան... 04.08.2026, Sputnik Արմենիա
Դանուբ գետի ջրի մակարդակն առաջիկայում հազիվ թե բարձրանա. օդերևութաբանները առաջիկա օրերին զգալի տեղումներ չեն սպասում և ծայրահեղ շոգի ևս մեկ ալիք են կանխատեսում ՝ մինչև +38 աստիճան։ Օգոստոսի 3-ի դրությամբ Բուդապեշտում գետի ջրի մակարդակը նվազել է 10 սմով։Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հնարավոր է համարել, որ արդեն օգոստոսի 4-ին կամ 5-ին «Պակշ» ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի, քանի որ էլեկտրաէներգիայի արտադրությունն արդեն քառակի նվազել է (էներգաբլոկներն անհնար է սառեցնել ջրի բացակայության պատճառով)։ Դեռ անցյալ շաբաթ Հունգարիայի իշխանությունները խոշոր արդյունաբերական ձեռնարկություններին և սպառողներին կոչ էին արել կրճատել էներգիայի սպառումը, հատկապես պիկ ժամերին՝ 17:00-22:00։Դանուբի մակարադկի նվազման պատճառով Ռումինիայի իշխանությունները արդեն ստիպված են եղել կանգնեցնել «Չերնավոդե» ատոմակայանի երկու ռեակտորներից մեկը, որը նույնպես գետի ջուրն է օգտագործում սառեցման համար: Խնդիրների առաջ են կանգնել նաև ռումինացի ֆերմերները՝ չկարողանալով հացահատիկ տեղափոխել գետով: «Dacia» և «Ford» ավտոարտադրողները հայտարարել են, որ Ռումինիայում գործող իրենց գործարանները մինչև օգոստոսի 19-ը կփակվեն` դեֆիցիտի պայմաններում էլեկտրաէներգիայի սպառումը նվազեցնելու համար:Խնդիրներ են առաջացրել նաև Սերբիայի նավթավերամշակման գործարանում: Դանուբի վրա գտնվող երկրի ամենամեծ «Ջերդապ» հիդրոէլեկտրակայանի հզորությունն արդեն նվազել է մինչև իր առավելագույն հզորության 20%-ը: Սերբիայի իշխանությունները նույնպես կոչ են արել բնակիչներին նվազեցնել էլեկտրաէներգիայի սպառումը` մասնավորապես կրճատելով օդորակիչների օգտագործումը:Կտրուկ նվազել է նաև Հռենոսի մակարդակը` մոտենալով վերջին 8 տարվա ամենացածր ցուցանիշին։«Financial Time»s-ը, հղում անելով փորձագետներին, գրում է, որ Հռենոսի մակարադկի նվազումը կարող է կրճատել Գերմանիայի ՀՆԱ-ի աճը 0.1-0.2%-ով, քանի որ շուրջ 10 տոկոսով նվազել է գետով տեղափոխվող բեռների ծավալը։Ֆրանսիայում, որտեղ 57 ռեակտոր արտադրում է երկրի էլեկտրաէներգիայի 70%-ը, դադարեցվել է ատոմակայանների մի մասի աշխատանքը։ Ատոմային էներգետիկայի ոլորտում առկա խնդիրների ֆոնին ԵՄ-ում շոգը մեծացրել է էլեկտրաէներգիայի արտադրության համար գազի գեներացիան: Հունիսի վերջից սպառումը տարեկան կտրվածքով աճել է 34%-ով, ինչը զգալիորեն բարդացնում է ձմռանը պատրաստվելու գործընթացը։
Սաստիկ շոգի պատճառով Դանուբ գետի ջրի մակարդակը իջել է վերջին 30 տարվա ընթացքում ամենացածր մակարդակի, ինչը էներգետիկ ճգնաժամի սպառնալիք է ստեղծում Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների համար։
Դանուբ գետի ջրի մակարդակն առաջիկայում հազիվ թե բարձրանա. օդերևութաբանները առաջիկա օրերին զգալի տեղումներ չեն սպասում և ծայրահեղ շոգի ևս մեկ ալիք են կանխատեսում ՝ մինչև +38 աստիճան։ Օգոստոսի 3-ի դրությամբ Բուդապեշտում գետի ջրի մակարդակը նվազել է 10 սմով։
Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հնարավոր է համարել, որ արդեն օգոստոսի 4-ին կամ 5-ին «Պակշ» ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի, քանի որ էլեկտրաէներգիայի արտադրությունն արդեն քառակի նվազել է (էներգաբլոկներն անհնար է սառեցնել ջրի բացակայության պատճառով)։ Դեռ անցյալ շաբաթ Հունգարիայի իշխանությունները խոշոր արդյունաբերական ձեռնարկություններին և սպառողներին կոչ էին արել կրճատել էներգիայի սպառումը, հատկապես պիկ ժամերին՝ 17:00-22:00։
Դանուբի մակարադկի նվազման պատճառով Ռումինիայի իշխանությունները արդեն ստիպված են եղել կանգնեցնել «Չերնավոդե» ատոմակայանի երկու ռեակտորներից մեկը, որը նույնպես գետի ջուրն է օգտագործում սառեցման համար: Խնդիրների առաջ են կանգնել նաև ռումինացի ֆերմերները՝ չկարողանալով հացահատիկ տեղափոխել գետով: «Dacia» և «Ford» ավտոարտադրողները հայտարարել են, որ Ռումինիայում գործող իրենց գործարանները մինչև օգոստոսի 19-ը կփակվեն` դեֆիցիտի պայմաններում էլեկտրաէներգիայի սպառումը նվազեցնելու համար:
Խնդիրներ են առաջացրել նաև Սերբիայի նավթավերամշակման գործարանում: Դանուբի վրա գտնվող երկրի ամենամեծ «Ջերդապ» հիդրոէլեկտրակայանի հզորությունն արդեն նվազել է մինչև իր առավելագույն հզորության 20%-ը: Սերբիայի իշխանությունները նույնպես կոչ են արել բնակիչներին նվազեցնել էլեկտրաէներգիայի սպառումը` մասնավորապես կրճատելով օդորակիչների օգտագործումը:
Կտրուկ նվազել է նաև Հռենոսի մակարդակը` մոտենալով վերջին 8 տարվա ամենացածր ցուցանիշին։
«Financial Time»s-ը, հղում անելով փորձագետներին, գրում է, որ Հռենոսի մակարադկի նվազումը կարող է կրճատել Գերմանիայի ՀՆԱ-ի աճը 0.1-0.2%-ով, քանի որ շուրջ 10 տոկոսով նվազել է գետով տեղափոխվող բեռների ծավալը։
Ֆրանսիայում, որտեղ 57 ռեակտոր արտադրում է երկրի էլեկտրաէներգիայի 70%-ը, դադարեցվել է ատոմակայանների մի մասի աշխատանքը։ Ատոմային էներգետիկայի ոլորտում առկա խնդիրների ֆոնին ԵՄ-ում շոգը մեծացրել է էլեկտրաէներգիայի արտադրության համար գազի գեներացիան: Հունիսի վերջից սպառումը տարեկան կտրվածքով աճել է 34%-ով, ինչը զգալիորեն բարդացնում է ձմռանը պատրաստվելու գործընթացը։