https://arm.sputniknews.ru/20260804/amnn-ev-irany-ajsorvaghy-karvogh-en-pajmanavvorvel-hvormuzi-bacman-shurj-finansneri-nakharar-105415788.html
ԱՄՆ–ն և Իրանը այսօր–վաղը կարող են պայմանավորվել Հորմուզի բացման շուրջ. ֆինանսների նախարար
ԱՄՆ–ն և Իրանը այսօր–վաղը կարող են պայմանավորվել Հորմուզի բացման շուրջ. ֆինանսների նախարար
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նեղուցը կբացվի արդեն այսօր: 04.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-04T17:26+0400
2026-08-04T17:26+0400
2026-08-04T17:26+0400
իրանի իսլամական հանրապետություն
դոնալդ թրամփ
համաձայնագիր
հորմուզի նեղուց
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/17/96147558_0:0:3072:1728_1920x0_80_0_0_19516f3dff6e40822f2ea55a014ca52c.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ-ն և Իրանը կարող են պայմանավորվել Հորմուզի նեղուցի բացման շուրջ արդեն այսօր կամ վաղը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նեղուցը կբացվի արդեն այսօր՝ դա անվանելով ապագա պայմանավորվածությունների առաջին փուլը:Թրամփը օգոստոսի 2-ին հայտնել էր, որ չեղյալ է հայտարարել Իրանի ուղղությամբ հանգստյան օրերին նախատեսված հարվածները, որպեսզի հնարավորություն տա քննարկել Թեհրանի հետ գործարքի պայմանները:Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ:
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/17/96147558_0:0:2732:2048_1920x0_80_0_0_d2d53b8f3dcedc24458067407c38817d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ, համաձայնագիր, հորմուզի նեղուց, իսրայել
իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ, համաձայնագիր, հորմուզի նեղուց, իսրայել
ԱՄՆ–ն և Իրանը այսօր–վաղը կարող են պայմանավորվել Հորմուզի բացման շուրջ. ֆինանսների նախարար
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նեղուցը կբացվի արդեն այսօր:
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ-ն և Իրանը կարող են պայմանավորվել Հորմուզի նեղուցի բացման շուրջ արդեն այսօր կամ վաղը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
«Մենք բանակցություններ ենք վարում իրանցիների հետ։ Հավանական է, որ այսօր կամ վաղը համաձայնության հասնենք նեղուցի բացման շուրջ և առաջ շարժվենք դեպի այս հակամարտության ավելի նորմալացված դիրքորոշում», - ասել է նա CNBC հեռուստաալիքի եթերում:
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նեղուցը կբացվի արդեն այսօր՝ դա անվանելով ապագա պայմանավորվածությունների առաջին փուլը:
Թրամփը օգոստոսի 2-ին հայտնել էր, որ չեղյալ է հայտարարել Իրանի ուղղությամբ հանգստյան օրերին նախատեսված հարվածները, որպեսզի հնարավորություն տա քննարկել Թեհրանի հետ գործարքի պայմանները:
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը
հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։
Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ: