https://arm.sputniknews.ru/20260803/vortegh-mardik-havaqven-u-paren-inqn-ajntegh-e-ani-ginvosjany-hvor-masin-105379416.html
Որտեղ մարդիկ հավաքվեն ու պարեն, ինքն այնտեղ է․ Անի Գինոսյանը` հոր մասին
Որտեղ մարդիկ հավաքվեն ու պարեն, ինքն այնտեղ է․ Անի Գինոսյանը` հոր մասին
Sputnik Արմենիա
Օգոստոսի 3-ին ազգագրագետ, «Կարին» համույթի հիմնադիր Գագիկ Գինոսյանը կդառնար 60 տարեկան։ 03.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-03T23:56+0400
2026-08-03T23:56+0400
2026-08-03T23:56+0400
տեսանյութեր
գագիկ գինոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/03/105379112_0:0:1921:1080_1920x0_80_0_0_30ebdb3ddc8cce5d419276d925d1f651.jpg
Որտեղ մարդիկ հավաքվեն և պարեն, ինքն էնտեղ կլինի, և ես դրան խորը հավատում եմ, «Ուրիշ նորություններում» ասում է «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար, Գագիկ Գինոսյանի դուստր՝ Անի Գինոսյանը։Օգոստոսի 3-ին ազգագրագետ, «Կարին» համույթի հիմնադիր Գագիկ Գինոսյանը կդառնար 60 տարեկան։ Հոբելյանը զուգադիպում է «Կարինի» ավանդական երգի-պարի համույթի 25-ամյակին։ Տարվա բոլոր նախաձեռնություններն անցկացվում են «Գագիկ Գինոսյան 60, Կարին 25» խորագրով։ Տոնական ծրագրերն արդեն մեկնարկել են․ պահպանելով 20-ամյա ավանդույթը՝ Կասկադում անցկացված պարուսուցումից զատ, այս անգամ փառատոնը տեղափոխվել է Գյումրի, որտեղ հուլիսի 31-ին Վարդանանց հրապարակում կայացել է տոնական շքերթ և մեծ պարուսուցում։«Գյումրին մեր մշակութային մայրաքաղաքն է, իսկ մարզերի ժողովուրդն ունի ավանդական ռիթմերի կարիք։ Հայրս ծնունդով Ջավախքից էր, Գյումրիում միշտ կանգառներ էր ունենում և այնտեղ շատ մեծ ընկերական շրջապատ ուներ»,— ասում է Անի Գինոսյանն ու հավելում։Գագիկ Գինոսյանի արխիվում առկա է շուրջ 600 գրառված ազդանմուշ, որոնցից ավելի քան 36-ը բացառիկ վերծանություններ են։ Առաջիկայում նախատեսվում են «Կարինի» մեծ մենահամերգը, միջազգային գիտաժողովներ և մոտ 40 պարերի գիտական նյութերի նոր ժողովածուի հրատարակում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/03/105379112_158:0:1598:1080_1920x0_80_0_0_c00a65630d3e346bc77cc5a3a111b4c1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, գագիկ գինոսյան, видео
տեսանյութեր, գագիկ գինոսյան, видео
Որտեղ մարդիկ հավաքվեն ու պարեն, ինքն այնտեղ է․ Անի Գինոսյանը` հոր մասին
Օգոստոսի 3-ին ազգագրագետ, «Կարին» համույթի հիմնադիր Գագիկ Գինոսյանը կդառնար 60 տարեկան։
Որտեղ մարդիկ հավաքվեն և պարեն, ինքն էնտեղ կլինի, և ես դրան խորը հավատում եմ, «Ուրիշ նորություններում» ասում է «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար, Գագիկ Գինոսյանի դուստր՝ Անի Գինոսյանը։
Օգոստոսի 3-ին ազգագրագետ, «Կարին» համույթի հիմնադիր Գագիկ Գինոսյանը կդառնար 60 տարեկան։ Հոբելյանը զուգադիպում է «Կարինի» ավանդական երգի-պարի համույթի 25-ամյակին։ Տարվա բոլոր նախաձեռնություններն անցկացվում են «Գագիկ Գինոսյան 60, Կարին 25» խորագրով։ Տոնական ծրագրերն արդեն մեկնարկել են․ պահպանելով 20-ամյա ավանդույթը՝ Կասկադում անցկացված պարուսուցումից զատ, այս անգամ փառատոնը տեղափոխվել է Գյումրի, որտեղ հուլիսի 31-ին Վարդանանց հրապարակում կայացել է տոնական շքերթ և մեծ պարուսուցում։
«Գյումրին մեր մշակութային մայրաքաղաքն է, իսկ մարզերի ժողովուրդն ունի ավանդական ռիթմերի կարիք։ Հայրս ծնունդով Ջավախքից էր, Գյումրիում միշտ կանգառներ էր ունենում և այնտեղ շատ մեծ ընկերական շրջապատ ուներ»,— ասում է Անի Գինոսյանն ու հավելում։
Գագիկ Գինոսյանի արխիվում առկա է շուրջ 600 գրառված ազդանմուշ, որոնցից ավելի քան 36-ը բացառիկ վերծանություններ են։ Առաջիկայում նախատեսվում են «Կարինի» մեծ մենահամերգը, միջազգային գիտաժողովներ և մոտ 40 պարերի գիտական նյութերի նոր ժողովածուի հրատարակում։