https://arm.sputniknews.ru/20260803/voreve-shpum-chka-irani-agnn-pataskhanel-e-banakcutjunneri-masin-trampi-hajtararutjany-105366928.html
Որևէ շփում չկա. Իրանի ԱԳՆ–ն պատասխանել է բանակցությունների մասին Թրամփի հայտարարությանը
Որևէ շփում չկա. Իրանի ԱԳՆ–ն պատասխանել է բանակցությունների մասին Թրամփի հայտարարությանը
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը և Թեհրանը բանակցություններ կանցկացնեն օգոստոսի 3-ին։ 03.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-03T12:26+0400
2026-08-03T12:26+0400
2026-08-03T12:27+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսմայիլ բաղայի
դոնալդ թրամփ
բանակցություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90785395_0:78:1200:753_1920x0_80_0_0_343b82c72684f881b7f6c248e4081fb8.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Իրանը չի բանակցում ԱՄՆ–ի հետ, և նոր շփումների մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ–ն և Իրանը բանակցություններ կսկսեն օգոստոսի 3-ի։ Նա նաև պնդել էր, որ կողմերը համաձայնեցրել են հնարավոր գործարքի մանրամասները։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90785395_133:0:1200:800_1920x0_80_0_0_6f1a3668ef9babeca6e70549e4d30784.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսմայիլ բաղայի, դոնալդ թրամփ, բանակցություններ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսմայիլ բաղայի, դոնալդ թրամփ, բանակցություններ
Որևէ շփում չկա. Իրանի ԱԳՆ–ն պատասխանել է բանակցությունների մասին Թրամփի հայտարարությանը
12:26 03.08.2026 (Թարմացված է: 12:27 03.08.2026) Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը և Թեհրանը բանակցություններ կանցկացնեն օգոստոսի 3-ին։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Իրանը չի բանակցում ԱՄՆ–ի հետ, և նոր շփումների մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
Ավելի վաղ Թրամփը
հայտարարել էր, որ ԱՄՆ–ն և Իրանը բանակցություններ կսկսեն օգոստոսի 3-ի։ Նա նաև պնդել էր, որ կողմերը համաձայնեցրել են հնարավոր գործարքի մանրամասները։
Բաղայիի խոսքով՝ երկրների միջև միակ միջնորդը բանակցություններում շարունակում է մնալ Պակիստանը, թեև Թեհրանին նաև այլ երկրներ են օգնում։ Օրինակ՝ Օմանի հետ Իրանը քննարկում է Հորմուզի նեղուցում անվտանգ նավագնացության հարցերը։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը
հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։