https://arm.sputniknews.ru/20260803/umervovy-kglkhavvori-ukrainaji-ahtsn-isk-ngn-nakhkin-ghekavary-kzbaghecni-nra-nakhkin-pashtvony-105372767.html
Ումերովը կգլխավորի Ուկրաինայի ԱՀԾ–ն, իսկ ՆԳՆ նախկին ղեկավարը կզբաղեցնի նրա նախկին պաշտոնը
Ումերովը կգլխավորի Ուկրաինայի ԱՀԾ–ն, իսկ ՆԳՆ նախկին ղեկավարը կզբաղեցնի նրա նախկին պաշտոնը
Sputnik Արմենիա
Մինչև 2025 թվականի հուլիսը Ումերովը զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը, դրանից հետո՝ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի... 03.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-03T15:44+0400
2026-08-03T15:44+0400
2026-08-03T15:44+0400
ուկրաինա
վլադիմիր զելենսկի
ռուստեմ ումերով
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/03/105370954_0:53:1045:641_1920x0_80_0_0_404efd7b0b0c35e562640ceef0224c65.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովին նշանակել է արտաքին հետախուզության ծառայության ղեկավար։ Նա այդ մասին հայտնել է ճեպազրույցի ժամանակ։ Միևնույն ժամանակ ԱԱՊԽ նոր քարտուղար կդառնա Իգոր Կլիմենկոն՝ ՆԳՆ նախկին ղեկավարը։Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ, հաշվի առնելով Իգոր Կլիմենկոյի փորձը Ուկրաինայի ՆԳՆ-ում, ԱԱՊԽ-ում կուժեղացնեն ներքին գործունեության բաղադրիչը՝ «հանուն Ուկրաինայի կայունության», անվտանգային և պաշտպանական կառույցների միջև համակարգումը, ինչպես նաև պայքարը ՌԴ-ի կողմից կիբեռսպառնալիքների և հանցավոր ցանցերի գործունեության դեմ։ Ոմանք կանխատեսում էին, որ Կլիմենկոն կստանա պաշտպանության նախարարի պաշտոնը, սակայն Միխայիլ Ֆյոդորովի հրաժարականից հետո «ստվարաթղթե մայդանի» ճնշման տակ նա հրաժարվեց այդ պաշտոնից։Ումերովը նախկինում գլխավորում էր Ուկրաինայի բանակցային պատվիրակությունը։ «Զելենսկու քսակ» համարվող Տիմուր Մինդիչի դեմ կոռուպցիոն գործում նա, լինելով պաշտպանության նախարար, համաձայնել էր ձեռք բերել անորակ զրահաբաճկոններ։ՌԴ–ի համար նշանակություն չունի` ով է Ուկրաինայի պաշտպանության նախարարը. Պեսկով
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/03/105370954_59:0:986:695_1920x0_80_0_0_674379748bf2bee10cf410b29ad0458c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, վլադիմիր զելենսկի, ռուստեմ ումերով
ուկրաինա, վլադիմիր զելենսկի, ռուստեմ ումերով
Ումերովը կգլխավորի Ուկրաինայի ԱՀԾ–ն, իսկ ՆԳՆ նախկին ղեկավարը կզբաղեցնի նրա նախկին պաշտոնը
Մինչև 2025 թվականի հուլիսը Ումերովը զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը, դրանից հետո՝ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնը։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովին նշանակել է արտաքին հետախուզության ծառայության ղեկավար։ Նա այդ մասին հայտնել է ճեպազրույցի ժամանակ։ Միևնույն ժամանակ ԱԱՊԽ նոր քարտուղար կդառնա Իգոր Կլիմենկոն՝ ՆԳՆ նախկին ղեկավարը։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ, հաշվի առնելով Իգոր Կլիմենկոյի փորձը Ուկրաինայի ՆԳՆ-ում, ԱԱՊԽ-ում կուժեղացնեն ներքին գործունեության բաղադրիչը՝ «հանուն Ուկրաինայի կայունության», անվտանգային և պաշտպանական կառույցների միջև համակարգումը, ինչպես նաև պայքարը ՌԴ-ի կողմից կիբեռսպառնալիքների և հանցավոր ցանցերի գործունեության դեմ։ Ոմանք կանխատեսում էին, որ Կլիմենկոն կստանա պաշտպանության նախարարի պաշտոնը, սակայն Միխայիլ Ֆյոդորովի հրաժարականից հետո «ստվարաթղթե մայդանի» ճնշման տակ նա հրաժարվեց այդ պաշտոնից։
Ումերովը նախկինում գլխավորում էր Ուկրաինայի բանակցային պատվիրակությունը։ «Զելենսկու քսակ» համարվող Տիմուր Մինդիչի դեմ կոռուպցիոն գործում նա, լինելով պաշտպանության նախարար, համաձայնել էր ձեռք բերել անորակ զրահաբաճկոններ։