00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:47
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Սա ԱՄՆ-ի հետ փաստաթուղթ ստորագրելու վերջին հնարավորությունն է. Թրամփը Իրանի մասին

© REUTERS / Evelyn HocksteinԴոնալդ Թրամփ
Դոնալդ Թրամփ - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2026
Բաժանորդագրվել
Ամերիկացի առաջնորդը պնդում է, որ Հորմուզի նեղուցը շատ շուտով ամբողջությամբ կբացվի։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանն ԱՄՆ-ի հետ գործարք կնքելու վերջին հնարավորությունն ունի:
«Սա վերջին հնարավորությունն է։ Սա լավ փաստաթուղթ ստորագրելու նրանց վերջին հնարավորությունն է», - ասել Է Թրամփը լրագրողներին։
Ամերիկացի առաջնորդը նշել է, որ Իրանի հետ բանակցությունների մանրամասները հայտնի կդառնան այսօր կամ վաղը:
«Դուք դա կիմանաք այսօր կամ վաղը: Ես նկատի ունեմ, որ դրանք այսպես թե այնպես բավականին արագ կանցնեն», - ասել Է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե այժմ ինչ փուլում են գտնվում Թեհրանի հետ բանակցությունները։
Նա նաև հայտարարել է, որ բանակցային գործընթացը չափազանց բարդ չէ։
ԱՄՆ նախագահը պնդում է, որ Հորմուզի նեղուցը մինչև երեքշաբթի լիովին բաց կլինի նավագնացության համար:
«Մենք խոսում ենք այն մասին, որ նեղուցն ամբողջությամբ բաց լինի բառացիորեն վաղը», – հայտարարել է Թրամփը:
Նա հավելել է, որ թույլ չի տա Իրանին Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար գանձել:
«Եթե ինչ-որ մեկը վճար է գանձելու, դա մենք ենք։ Հենց մենք ենք լիովին վերահսկում իրավիճակը», - ասել է Թրամփը։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։
Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ:
Լրահոս
0