00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԻՀՊԿ-ն Հորմուզում նավ է կալանել, Թրամփն էլ հայտարարել է բանակցությունները վերսկսելու մասին

© Photo : IRNAԻՀՊԿ ծովային զորքեր
ԻՀՊԿ ծովային զորքեր - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2026
ԻՀՊԿ ծովային զորքեր. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարձակվել է Հորմուզի նեղուցում գտնվող լցանավի վրա, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։
Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ նավթատարն անջատել է իր նույնականացման համակարգը՝ փորձելով ամերիկյան քողի ներքո երթևեկել հարավային երթուղով։ Իրանական ուժերը նախ նախազգուշական կրակոցներ են արձակել, ապա հարվածել նավին։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտարարել է, որ Վաշինգտոնը և Թեհրանը մտադիր են վերսկսել բանակցությունները օգոստոսի 3-ին։
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ կողմերը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի վերաբերյալ և ակնկալում են համաձայնագիր կնքել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։
Լրահոս
0