00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀԱՊԿ ռազմավարությունը թույլ է տալիս միջուկային զենք օգտագործել հանուն դաշնակիցների. ՌԴ ԱԳՆ

© Photo : ОДКБՎիկտոր Վասիլև
Վիկտոր Վասիլև - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2026
Բաժանորդագրվել
ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության ռազմավարությունում նշվում է ռազմական միջուկային ներուժ ունեցող պետությունների թվի ավելացման հնարավորությունը։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության ռազմավարությունը և Ռուսաստանի ռազմական դոկտրինը ենթադրում են միջուկային զենքի օգտագործում, այդ թվում` հարձակման դեպքում դաշնակիցներին պաշտպանելու համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
Նա նշել է, որ ՀԱՊԿ ռազմավարությունը թույլ է տալիս «ավելացնել ռազմական միջուկային ներուժ ունեցող պետությունների թիվը, ինչպես նաև տարածել զանգվածային ոչնչացման զենքն ու դրանց մատակարարման միջոցները»։
«Այս ռազմավարության մշակման ընթացքում ընդունված փաստաթղթերը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ռազմական դոկտրինը միջուկային զենքի օգտագործում են ենթադրում, այդ թվում նաև հարձակման դեպքում դաշնակիցներին պաշտպանելու համար»,– ասել է Վասիլևը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը, ինչպես Բելառուսը, կարող է իր միջուկային զենքը տեղակայել ՀԱՊԿ-ի այլ երկրներում։
Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։
Լրահոս
0