https://arm.sputniknews.ru/20260803/hajk-kvonjvorjani-eghbvor-nkatmamb-qreakan-varujt-e-nakhadzernvel-qk-105381514.html
Հայկ Կոնջորյանի եղբոր նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
Հայկ Կոնջորյանի եղբոր նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
Sputnik Արմենիա
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Ավետ Կոնջորյանը պարբերաբար անցել է Նաիրի Հակոբյանի տան կողքով և հայհոյանքներ հնչեցնել։ 03.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-03T18:33+0400
2026-08-03T18:33+0400
2026-08-03T18:36+0400
հայաստան
հայկ կոնջորյան
հհ քննչական կոմիտե
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:104:1001:667_1920x0_80_0_0_1db4aab8f5161205c560efb9a79b39d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ԱԺ փոխնախագահի թեկնածու Հայկ Կոնջորյանի եղբոր` Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Լուրը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։Նշենք, որ ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի գործողությունների մասով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ–ի նախագահ Դանիել Իոաննիսյանը։Նա նշել է, որ Ավետ Կոնջորյանի կողմից հրապարակային կերպով առերևույթ սեռական բնույթի հայհոյանքներ են հնչել, և դա իր մեջ խուլիգանության հատկանիշներ է պարունակում։Հիշեցնենք՝ հուլիսի 27-ին հայտնի դարձավ, որ ծեծել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին: ԶԼՄ-ները գրել էին, որ Կոնջորյանին Աբովյան քաղաքում իր տան շքամուտքի առաջ ծեծել են Կոտայքի մարզում բարձրահարկ շենքերի կառուցմամբ զբաղվող «Միլլոն Մայնինգ» ընկերության տնօրեն Բաբկեն Հովակիմյանը, նրա ընտանեկան վարորդ Ռոբերտ Սարգսյանը, Աբովյան համայնքի ավագանու անդամ Նաիրի Հակոբյանը, շատերին հայտնի «Էլլարի Սաքոն», որը Նաիրի Հակոբյանի ընկերն է, Բաբկեն Հովակիմյանի ընկեր Գրիշա Գրիգորյանը և ոմն Ազատ Շահոյան:Համացանցում տեսագրություն է հրապարակվել, որում 4 տղամարդիկ մոտենում են գետնին ընկած տղամարդուն (ենթադրաբար Ավետ Կոնջորյանն է– խմբ.), սկսում են ոտքերով և բռունցքներով հարվածներ հասցնել նրան, ապա հեռանում են:ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Ավետ Կոնջորյանը պարբերաբար անցել է Նաիրի Հակոբյանի տան կողքով և հայհոյանքներ հնչեցնել։ Makaryan News-ը տեսանյութ էր հրապարակել, որում արձանագրված էր այն դրվագներից մեկը, երբ Կոնջորյանը, պարեկային մեքենայի ուղեկցությամբ, անցնում է Նաիրի Հակոբյանի տան մոտով և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում։Կոնջորյանի ծեծի վարույթով 5 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից): Նրանցից 2-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը և գրավը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:0:889:667_1920x0_80_0_0_233868a8ce4bb96772c7faf93a4c0d87.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայկ կոնջորյան, հհ քննչական կոմիտե, քրեական գործ
հայաստան, հայկ կոնջորյան, հհ քննչական կոմիտե, քրեական գործ
Հայկ Կոնջորյանի եղբոր նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
18:33 03.08.2026 (Թարմացված է: 18:36 03.08.2026) ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Ավետ Կոնջորյանը պարբերաբար անցել է Նաիրի Հակոբյանի տան կողքով և հայհոյանքներ հնչեցնել։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ԱԺ փոխնախագահի թեկնածու Հայկ Կոնջորյանի եղբոր` Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Լուրը
Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Կոմիտեից տեղեկացրին, որ վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի առաջի մասի՝ խուլիգանության հատկանիշներով։
Նշենք, որ ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի գործողությունների մասով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ–ի նախագահ Դանիել Իոաննիսյանը։
Նա նշել է, որ Ավետ Կոնջորյանի կողմից հրապարակային կերպով առերևույթ սեռական բնույթի հայհոյանքներ են հնչել, և դա իր մեջ խուլիգանության հատկանիշներ է պարունակում։
Հիշեցնենք՝ հուլիսի 27-ին հայտնի դարձավ, որ ծեծել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին: ԶԼՄ-ները գրել էին, որ Կոնջորյանին Աբովյան քաղաքում իր տան շքամուտքի առաջ ծեծել են Կոտայքի մարզում բարձրահարկ շենքերի կառուցմամբ զբաղվող «Միլլոն Մայնինգ» ընկերության տնօրեն Բաբկեն Հովակիմյանը, նրա ընտանեկան վարորդ Ռոբերտ Սարգսյանը, Աբովյան համայնքի ավագանու անդամ Նաիրի Հակոբյանը, շատերին հայտնի «Էլլարի Սաքոն», որը Նաիրի Հակոբյանի ընկերն է, Բաբկեն Հովակիմյանի ընկեր Գրիշա Գրիգորյանը և ոմն Ազատ Շահոյան:
Համացանցում
տեսագրություն է հրապարակվել, որում 4 տղամարդիկ մոտենում են գետնին ընկած տղամարդուն (ենթադրաբար Ավետ Կոնջորյանն է– խմբ.), սկսում են ոտքերով և բռունցքներով հարվածներ հասցնել նրան, ապա հեռանում են:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Ավետ Կոնջորյանը պարբերաբար անցել է Նաիրի Հակոբյանի տան կողքով և հայհոյանքներ հնչեցնել։ Makaryan News-ը տեսանյութ էր հրապարակել, որում արձանագրված էր այն դրվագներից մեկը, երբ Կոնջորյանը, պարեկային մեքենայի ուղեկցությամբ, անցնում է Նաիրի Հակոբյանի տան մոտով և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում։
Կոնջորյանի ծեծի վարույթով 5 անձի նկատմամբ
հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից): Նրանցից 2-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը և գրավը։