https://arm.sputniknews.ru/20260803/hajastani-nvor-gumarman-khvorhrdaranum-etikaji-handznazhvoghvov-ksteghtsvi-105376630.html
Հայաստանի նոր գումարման խորհրդարանում էթիկայի հանձնաժողով կստեղծվի
Հայաստանի նոր գումարման խորհրդարանում էթիկայի հանձնաժողով կստեղծվի
Sputnik Արմենիա
Ժամանակավոր կառույցը սկզբում կգլխավորի իշխանության ներկայացուցիչ, վեց ամիս անց՝ ընդդիմադիր։ 03.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-03T16:42+0400
2026-08-03T16:42+0400
2026-08-03T16:55+0400
էթիկայի հանձնաժողով
հայաստան
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/19/28775432_0:0:1600:901_1920x0_80_0_0_c5ee92b032f09b15d2e7a1e2d7cb1530.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Հայաստանի նոր՝ 9-րդ գումարման Ազգային ժողովում Էթիկայի հանձնաժողով կստեղծվի։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։Հանձնաժողովը գործելու է 2 տարի ժամկետով, այնուհետև առանձին որոշմամբ դրա գործունեությունը կերկարաձգվի։ Հանձնաժողովի կազմում կընդգրկվեն իշխանության և ընդդիմության հավասար թվով ներկայացուցիչներ։ Առաջին վեց ամսում այն կգլխավորի իշխող խմբակցության անդամներից մեկը, իսկ տեղակալը կլինի ընդդիմության ներկայացուցիչ։ Ռուբինյանի պարզաբանմամբ՝ վեց ամիս անց նրանք տեղերով կփոխվեն, և այդպես շարունակ։Չհայհոյել, հանդուրժել, լինել բարեկիրթ․ ՔՊ-ն ինքն իր համար էթիկայի կանոնագիրք է ընդունելՀանձնաժողովը էթիկայի կանոնները խախտած պատգամավորների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու լիազորություններ չի ունենա, դրա գործունեության հիմնական իմաստը հանրային ճնշումն է։ Ռուբինյանի խոսքով՝ էթիկայի հանձնաժողովը, մամուլի հետ մեկտեղ, կարող է լուրջ զսպող գործոն դառնալ պատգամավորների համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/19/28775432_177:0:1600:1067_1920x0_80_0_0_817241fa14799a51581bf910e8cd117b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էթիկայի հանձնաժողով, հայաստան, աժ (ազգային ժողով)
էթիկայի հանձնաժողով, հայաստան, աժ (ազգային ժողով)
Հայաստանի նոր գումարման խորհրդարանում էթիկայի հանձնաժողով կստեղծվի
16:42 03.08.2026 (Թարմացված է: 16:55 03.08.2026) Ժամանակավոր կառույցը սկզբում կգլխավորի իշխանության ներկայացուցիչ, վեց ամիս անց՝ ընդդիմադիր։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Հայաստանի նոր՝ 9-րդ գումարման Ազգային ժողովում Էթիկայի հանձնաժողով կստեղծվի։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Հանձնաժողովը գործելու է 2 տարի ժամկետով, այնուհետև առանձին որոշմամբ դրա գործունեությունը կերկարաձգվի։ Հանձնաժողովի կազմում կընդգրկվեն իշխանության և ընդդիմության հավասար թվով ներկայացուցիչներ։ Առաջին վեց ամսում այն կգլխավորի իշխող խմբակցության անդամներից մեկը, իսկ տեղակալը կլինի ընդդիմության ներկայացուցիչ։ Ռուբինյանի պարզաբանմամբ՝ վեց ամիս անց նրանք տեղերով կփոխվեն, և այդպես շարունակ։
Հանձնաժողովը էթիկայի կանոնները խախտած պատգամավորների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու լիազորություններ չի ունենա, դրա գործունեության հիմնական իմաստը հանրային ճնշումն է։ Ռուբինյանի խոսքով՝ էթիկայի հանձնաժողովը, մամուլի հետ մեկտեղ, կարող է լուրջ զսպող գործոն դառնալ պատգամավորների համար։