https://arm.sputniknews.ru/20260803/gelenjikum-atsi-bekvorneri-ynknelu-hetevanqvov-3-mard-zvohvel-e-13-y-tuzhel-105368000.html
Գելենջիկում ԱԹՍ–ի բեկորների ընկնելու հետևանքով 3 մարդ զոհվել է, 13-ը` տուժել
Գելենջիկում ԱԹՍ–ի բեկորների ընկնելու հետևանքով 3 մարդ զոհվել է, 13-ը` տուժել
Sputnik Արմենիա
Հարձակման թիրախը քաղաքացիական ենթակառուցվածքներն էին։ 03.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-03T13:08+0400
2026-08-03T13:08+0400
2026-08-03T13:09+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
գելենջիկ
զոհ
տուժածներ
անօդաչու թռչող սարք (աթս)
հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/1d/26270477_0:320:3073:2048_1920x0_80_0_0_59f39ac5b4829a8b6115233b578bce73.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Գելենջիկում անօդաչուի բեկորների ընկնելու հետևանքով կան զոհեր և տուժածներ։ Այս մասին հայտնել է մարզպետ Վենիամին Կոնդրատևը։Նշվում է, որ տուժածներին օգնություն է ցուցաբերվում։Հարձակման թիրախը քաղաքացիական ենթակառուցվածքներն էին։ Բեկորների ընկնելու վայրերում աշխատում են արտակարգ և հատուկ ծառայությունների աշխատակիցներ։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Գելենջիկի ղեկավար Ալեքսեյ Բոգոդիստովը անհրաժեշտ ողջ աջակցությունը կտրամադրի տուժածներին և զոհվածների ընտանիքներին։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
գելենջիկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/1d/26270477_0:0:2731:2048_1920x0_80_0_0_cbceee3da32be21dbc4ea5ee8f693b72.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գելենջիկ, զոհ, տուժածներ, անօդաչու թռչող սարք (աթս), հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն
գելենջիկ, զոհ, տուժածներ, անօդաչու թռչող սարք (աթս), հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն
Գելենջիկում ԱԹՍ–ի բեկորների ընկնելու հետևանքով 3 մարդ զոհվել է, 13-ը` տուժել
13:08 03.08.2026 (Թարմացված է: 13:09 03.08.2026) Հարձակման թիրախը քաղաքացիական ենթակառուցվածքներն էին։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Գելենջիկում անօդաչուի բեկորների ընկնելու հետևանքով կան զոհեր և տուժածներ։ Այս մասին հայտնել է մարզպետ Վենիամին Կոնդրատևը։
«Գելենջիկում ողբերգություն է տեղի ունեցել։ Նախնական տեղեկություններով՝ Արխիպո-Օսիպովկա գյուղում անօդաչուի բեկորների ընկնելու հետևանքով 3 մարդ է զոհվել։ Անկեղծ ցավակցություն եմ հայտնում հարազատներին և մտերիմներին։ Եվս 13 մարդ է տուժել, այդ թվում՝ երեխաներ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ տուժածներին օգնություն է ցուցաբերվում։
Հարձակման թիրախը քաղաքացիական ենթակառուցվածքներն էին։ Բեկորների ընկնելու վայրերում աշխատում են արտակարգ և հատուկ ծառայությունների աշխատակիցներ։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Գելենջիկի ղեկավար Ալեքսեյ Բոգոդիստովը անհրաժեշտ ողջ աջակցությունը կտրամադրի տուժածներին և զոհվածների ընտանիքներին։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։