https://arm.sputniknews.ru/20260803/ashkharhahrchak-gitnakany-hrazharvel-e-dasakhvosutjun-kardal-adrbejanum-hajtni-e-pattshary-105362150.html
Աշխարհահռչակ գիտնականը հրաժարվել է դասախոսություն կարդալ Ադրբեջանում. հայտնի է պատճառը
Աշխարհահռչակ գիտնականը հրաժարվել է դասախոսություն կարդալ Ադրբեջանում. հայտնի է պատճառը
Sputnik Արմենիա
Գիտնականը հրաժարվել է դասախոսություն կարդալ՝ չնայած տրվող մեծ գումարին։ 03.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-03T10:22+0400
2026-08-03T10:22+0400
2026-08-03T10:26+0400
ադրբեջան
ռուբեն վարդանյան
դասախոս
գիտնական
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/03/105360664_0:0:976:549_1920x0_80_0_0_1106a2bc9d5a92e003002aff568f695a.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Լիբանանյան ծագում ունեցող հայտնի ամերիկացի գիտնական Նասիմ Թալեբը հրաժարվել է դասախոսություն կարդալ Ադրբեջանում՝ բացատրելով իր որոշումը գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանավորմամբ։Էսսեիստ և տնտեսագետ Թալեբը իր որոշման մասին հայտնել է X սոցցանցում։Նշենք, որ Նասիմ Թալեբը կառավարման գիտությունների ոլորտում փիլիսոփայության դոկտորի աստիճան ունի։ Նա ուսումնասիրում է պատահական և անկանխատեսելի իրադարձությունների ազդեցությունը համաշխարհային տնտեսության և բորսային առևտրի վրա, ինչպես նաև ածանցյալ ֆինանսական գործիքներով առևտրի մեխանիզմները։ Նա այնպիսի տնտեսական աշխատությունների հեղինակն է, ինչպիսիք են «Սև կարապը» (2007) և «Անկանխատեսելիության նշանի տակ» բեսթսելլերները։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/03/105360664_101:0:976:656_1920x0_80_0_0_bb2fa9f88a21f32e8d51456db88f2994.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, ռուբեն վարդանյան, դասախոս, գիտնական
ադրբեջան, ռուբեն վարդանյան, դասախոս, գիտնական
Աշխարհահռչակ գիտնականը հրաժարվել է դասախոսություն կարդալ Ադրբեջանում. հայտնի է պատճառը
10:22 03.08.2026 (Թարմացված է: 10:26 03.08.2026) Գիտնականը հրաժարվել է դասախոսություն կարդալ՝ չնայած տրվող մեծ գումարին։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Լիբանանյան ծագում ունեցող հայտնի ամերիկացի գիտնական Նասիմ Թալեբը հրաժարվել է դասախոսություն կարդալ Ադրբեջանում՝ բացատրելով իր որոշումը գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանավորմամբ։
Էսսեիստ և տնտեսագետ Թալեբը իր որոշման մասին հայտնել է X սոցցանցում։
«Ինձ խնդրեցին Ադրբեջան մեկնել՝ դասախոսություն կարդալու։ Ես հրաժարվեցի, նրանք խոստացան շատ ավելի մեծ գումար տալ՝ չհասկանալով իմ էթիկան։ Իմ ոտքն այնտեղ չի լինի, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը այնտեղի բանտում է», – գրել է Թալեբը։
Նշենք, որ Նասիմ Թալեբը կառավարման գիտությունների ոլորտում փիլիսոփայության դոկտորի աստիճան ունի։ Նա ուսումնասիրում է պատահական և անկանխատեսելի իրադարձությունների ազդեցությունը համաշխարհային տնտեսության և բորսային առևտրի վրա, ինչպես նաև ածանցյալ ֆինանսական գործիքներով առևտրի մեխանիզմները։ Նա այնպիսի տնտեսական աշխատությունների հեղինակն է, ինչպիսիք են «Սև կարապը» (2007) և «Անկանխատեսելիության նշանի տակ» բեսթսելլերները։