https://arm.sputniknews.ru/20260803/amnn-u-irany-banakcum-en-teev-tehrany-herqum-e-da-tramp-105386636.html
ԱՄՆ–ն ու Իրանը բանակցում են, թեև Թեհրանը հերքում է դա. Թրամփ
ԱՄՆ–ն ու Իրանը բանակցում են, թեև Թեհրանը հերքում է դա. Թրամփ
Sputnik Արմենիա
ԱՄՆ նախագահը պնդել է, որ Հորմուզի նեղուցը լիովին վերահսկվում է ամերիկյան ռազմածովային ուժերի կողմից, և կրկին ընդգծել, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։ 03.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-03T20:37+0400
2026-08-03T20:37+0400
2026-08-03T22:12+0400
ամն
դոնալդ թրամփ
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/07/100746079_0:0:1500:844_1920x0_80_0_0_0fc3d1608ce43de57ae2b18f447aa00d.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակում է Իրանի հետ բանակցություններ, թեև Թեհրանը հերքում է դա։Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտնել էր, որ հանրապետությունը Հորմուզի նեղուցի հարցը քննարկում է միայն Օմանի հետ և ուղիղ բանակցություններ չի վարում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ:Նա պնդել է, որ Հորմուզի նեղուցը լիովին վերահսկվում է ամերիկյան ռազմածովային ուժերի կողմից, և կրկին ընդգծել, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ:
ամն
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/07/100746079_114:0:1447:1000_1920x0_80_0_0_a3b9973774303dc1e0a7d4e0f75835af.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, դոնալդ թրամփ, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց
ամն, դոնալդ թրամփ, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց
ԱՄՆ–ն ու Իրանը բանակցում են, թեև Թեհրանը հերքում է դա. Թրամփ
20:37 03.08.2026 (Թարմացված է: 22:12 03.08.2026) ԱՄՆ նախագահը պնդել է, որ Հորմուզի նեղուցը լիովին վերահսկվում է ամերիկյան ռազմածովային ուժերի կողմից, և կրկին ընդգծել, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակում է Իրանի հետ բանակցություններ, թեև Թեհրանը հերքում է դա։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտնել էր, որ հանրապետությունը Հորմուզի նեղուցի հարցը քննարկում է միայն Օմանի հետ և ուղիղ բանակցություններ չի վարում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ:
«Նրանք հանդիպում են խնդրում, ինչպես ոմանք կասեին, աղաչում են, բանակցություններ են սկսվում, առաջիկայում նախատեսվում են հետագա բանակցություններ, և նրանք բացահայտ և հպարտորեն ասում են, որ չեն խորհրդակցում, որ ոչինչ չի քննարկվում, և որ միայն Օմանի հետ են համագործակցում»,– գրել է ամերիկացի առաջնորդը սոցցանցում:
Նա պնդել է, որ Հորմուզի նեղուցը լիովին վերահսկվում է ամերիկյան ռազմածովային ուժերի կողմից, և կրկին ընդգծել, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը
հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։
Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ: