00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱՄՆ–ն ցանկանում է «ոչ ավանդական» մեթոդներով ուժեղացնել ճնշումն Իրանի նկատմամբ․ CNN

© AP Photo / Carolyn KasterՊենտագոն
Պենտագոն - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2026
Բաժանորդագրվել
Հուլիսի վերջին բարձրաստիճան զինվորական պաշտոնյան նամակ է ուղարկել՝ Թեհրանի հետ փոխգործակցության ռազմավարության վերաբերյալ նոր առաջարկներ խնդրելով։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ ռազմական հրամանատարությունը դիմել է վերլուծաբաններին` խնդրելով «ստեղծարար և ոչ ավանդական» եղանակներ առաջարկել Իրանի վրա ճնշում գործադրելու համար։
Ինչպես հայտնում է CNN-ը, համապատասխան հարցումն ուղարկել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության(CENTCOM) հետախուզական ստորաբաժանման սպան։

Հեռուստաալիքի տվյալներով՝ հարցումը հուլիսի 29-ին էլեկտրոնային փոստով ուղարկվել է «ռազմական վերլուծաբանների լայն շրջանակի»։
CNN-ի մեկ այլ աղբյուր հայտնել է, որ Կենտրոնական հրամանատարությունը խոստովանում է, որ պետք է վերանայի Իսլամական Հանրապետության նկատմամբ իր ռազմավարությունը և դիտարկում է բոլոր տարբերակները։
«Ի վերջո ԱՄՆ նախագահը գործարք կնքել կցանկանա, ուստի անդադար տարբերակներ է փնտրելու, թե ինչպես ճնշում գործադրել և դուրս գալ իրավիճակից... Երբեմն ստեղծագործ ուղեղներ են անհրաժեշտ, հատկապես, երբ ավանդական տարբերակները սպառվում են»։
Ռազմական պաշտոնյաներն այս խնդրանքը որակում են որպես նշան, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բավարար տարբերակներ չունի, որոնք կօգնեն ստիպել Իրանին գործարք կնքել ԱՄՆ պայմաններով։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը բանակցություններ կանցկացնեն օգոստոսի 3-ին։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։
Լրահոս
0