https://arm.sputniknews.ru/20260802/ruben-rubinjany-gvortsarq-arajarkec-ynddimutjany-105318031.html
Ռուբեն Ռուբինյանը գործարք առաջարկեց ընդդիմությանը
Ռուբեն Ռուբինյանը գործարք առաջարկեց ընդդիմությանը
Sputnik Արմենիա
Ռուբեն Ռուբինյանն առաջարկեց խորհրդարանը դարձնել սուր, բայց բարեկիրթ, մարդկային պարկեշտության սահմանները չհատող քննարկումների տեղ։ 02.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-02T11:11+0400
2026-08-02T11:11+0400
2026-08-02T11:26+0400
հայաստան
ռուբեն ռուբինյան
աժ (ազգային ժողով)
ընդդիմություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/02/105316899_0:83:1600:983_1920x0_80_0_0_4371aa2cc1dbc6b42c94c6d7e8ad5770.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանի առաջին նիստի ժամանակ գործարք առաջարկեց ընդդիմությանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը սկսել է աշխատանքը, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործող կառավարությունը հրաժարական է տալիս։ԱԺ 1-ին նստաշրջանը թեժ սկսվեց, ընդդիմադիրները հիշեցրեցին Արթուր Սարգսյանի կալանքի մասինՌուբինյանը նշեց` համազգային կոնսենսուս է ձևավորվել, որ ՀՀ ԱԺ-ն անիմաստ, անպտուղ վեճերի, զազրախոսության, վիրավորանքի տեղ է, և այս գումարման ԱԺ-ն այդ իմաստով նախորդից էլ վատն է լինելու։Նրա կարծիքով՝ 2018-ից ի վերխորհրդարանը դարձել է անհանդուրժողականության վայր, որովհետև ընդդիմությունը չի ընդունել ժողովրդի ընդունումը։Ռուբինյանի խոսքով՝ նորմալ է, որ ընդդիմությունը չհաշտվի ընտրությունների արդյունքների կամ ժողովրդի որոշման հետ՝ կարծելով, որ հաղթած ուժի ճանապարհը սխալ է, և պետք է այլ ճանապարհ որդեգրել։ Սակայն, ըստ նրա, խնդիր է, երբ ընդդիմությունը պարզապես չի ընդունում ժողովրդի ընտրությունը։ Ռուբինյանն ընդգծեց՝ դրա արդյունքում էլ իշխանությունը սկսել է ընդդիմությանը վերաբերվել որպես հակապետական, հակաժողովրդական ուժերի։Նա անդրադարձավ նաև նախորդ գումարման ԱԺ-ում ընդդիմության՝ խորհրդարանական աշխատանքներին մասնակցությանը։«Ես տեղեկացել եմ առնվազն մամուլից, որ «Հայաստան» խմբակցությունը չի պատրաստվում վերցնել իրեն հասանելիք պաշտոնները, մամուլից կարդացել եմ, որ «Ուժեղ Հայաստանը» պաստրասվում է վերցնել, ողջունում եմ դա և «Հայաստան» խմբակցությանն էլ հորդորում եմ փոխել իրենց որոշումը, եթե հարկ կհամարեն»,- ասաց Ռուբինյանը՝ հավելելով, որ միասին պետք է օրինաստեղծ աշխատանքով զբաղվեն։Նա առաջարկեց խորհրդարանը դարձնել սուր, բայց բարեկիրթ, մարդկային պարկեշտության սահմանները չհատող քննարկումների տեղ։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Խորհրդարանում ՔՊ-ն ունի 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/02/105316899_90:0:1511:1066_1920x0_80_0_0_d184d4ab4d2b4985958536f80ba6dd0a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուբեն ռուբինյան, աժ (ազգային ժողով), ընդդիմություն
հայաստան, ռուբեն ռուբինյան, աժ (ազգային ժողով), ընդդիմություն
Ռուբեն Ռուբինյանը գործարք առաջարկեց ընդդիմությանը
11:11 02.08.2026 (Թարմացված է: 11:26 02.08.2026) Ռուբեն Ռուբինյանն առաջարկեց խորհրդարանը դարձնել սուր, բայց բարեկիրթ, մարդկային պարկեշտության սահմանները չհատող քննարկումների տեղ։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանի առաջին նիստի ժամանակ գործարք առաջարկեց ընդդիմությանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը
սկսել է աշխատանքը, իսկ Նիկոլ Փաշինյանը
հայտարարել է, որ գործող կառավարությունը հրաժարական է տալիս։
Ռուբինյանը նշեց` համազգային կոնսենսուս է ձևավորվել, որ ՀՀ ԱԺ-ն անիմաստ, անպտուղ վեճերի, զազրախոսության, վիրավորանքի տեղ է, և այս գումարման ԱԺ-ն այդ իմաստով նախորդից էլ վատն է լինելու։
«Ես ուզում եմ առաջարկել, որ մենք միասին կոտրենք այս նախախնամությունը կամ անեծքը։ Ես, բնականաբար, այնքան միամիտ չեմ, որ կարծեմ՝ կարող ենք հենց հիմա բոլորս պայամանավորվել՝ «եկեք բարեկիրթ լինենք, եկեք չվիրավորենք իրար» և այլն։ Դա կլինի պատրանք, «խաղաղություն աշխարհին»-ի պես կենաց։ Ես առաջարկում եմ հասկանալ պատճառը՝ ինչու՞ է վերջին տարիներին ձևավորվել այսպիսի մշակույթ։ Ես ունեմ իմ տարբերակը և իմ առաջարկած լուծումը՝ ամենևին չհավակնելով վերին ատյանի ճշմարտություն լինելու դերին, հրավիրում եմ ձեզ քննարկման, եթե պատեհ կհամարեք»,- ասաց Ռուբինյանը։
Նրա կարծիքով՝ 2018-ից ի վերխորհրդարանը դարձել է անհանդուրժողականության վայր, որովհետև ընդդիմությունը չի ընդունել ժողովրդի ընդունումը։
Ռուբինյանի խոսքով՝ նորմալ է, որ ընդդիմությունը չհաշտվի ընտրությունների արդյունքների կամ ժողովրդի որոշման հետ՝ կարծելով, որ հաղթած ուժի ճանապարհը սխալ է, և պետք է այլ ճանապարհ որդեգրել։ Սակայն, ըստ նրա, խնդիր է, երբ ընդդիմությունը պարզապես չի ընդունում ժողովրդի ընտրությունը։ Ռուբինյանն ընդգծեց՝ դրա արդյունքում էլ իշխանությունը սկսել է ընդդիմությանը վերաբերվել որպես հակապետական, հակաժողովրդական ուժերի։
Նա անդրադարձավ նաև նախորդ գումարման ԱԺ-ում ընդդիմության՝ խորհրդարանական աշխատանքներին մասնակցությանը։
«Ես տեղեկացել եմ առնվազն մամուլից, որ «Հայաստան» խմբակցությունը չի պատրաստվում վերցնել իրեն հասանելիք պաշտոնները, մամուլից կարդացել եմ, որ «Ուժեղ Հայաստանը» պաստրասվում է վերցնել, ողջունում եմ դա և «Հայաստան» խմբակցությանն էլ հորդորում եմ փոխել իրենց որոշումը, եթե հարկ կհամարեն»,- ասաց Ռուբինյանը՝ հավելելով, որ միասին պետք է օրինաստեղծ աշխատանքով զբաղվեն։
Նա առաջարկեց խորհրդարանը դարձնել սուր, բայց բարեկիրթ, մարդկային պարկեշտության սահմանները չհատող քննարկումների տեղ։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Խորհրդարանում ՔՊ-ն ունի 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ: