https://arm.sputniknews.ru/20260802/qpn-varchapeti-pashtvonum-arajadrel-e-nikvol-pashinjani-teknatsutjuny-105321714.html
ՔՊ–ն վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը
ՔՊ–ն վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան հայտարարեց, որ գործող կառավարությունը հրաժարական է տալիս։ 02.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-02T14:04+0400
2026-08-02T14:04+0400
2026-08-02T14:06+0400
հայաստան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
նիկոլ փաշինյան
վարչապետ
պաշտոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/14/93661643_0:84:1600:984_1920x0_80_0_0_41dc8c20bf0b0dba7375f7fb48b2b8c4.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության առաջադրման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը։ Լուրը հրապարակվել է ՔՊ–ի ֆեյսբուքյան էջում։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Խորհրդարանում ՔՊ-ն ստացավ 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12: Այսօր մեկնարկեց 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը րոպեներ անց հայտարարեց, որ գործող կառավարությունը հրաժարական է տալիս։ Որոշ ժամանակ անց հրապարակվեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագիրը, որով նա ընդունում է կառավարության հրաժարականը։ՀՀ Սահմանադրության համաձայն՝ կառավարությունը Ազգային ժողովի առաջին նիստի օրը ՀՀ նախագահին է ներկայացնում իր հրաժարականը։ Ըստ Սահմանադրության 49-րդ հոդվածի` հաջորդիվ ՀՀ նախագահը անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/14/93661643_89:0:1512:1067_1920x0_80_0_0_4e8977821760d02ef3abd3ed8f75dfbb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), նիկոլ փաշինյան, վարչապետ, պաշտոն
հայաստան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), նիկոլ փաշինյան, վարչապետ, պաշտոն
ՔՊ–ն վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը
14:04 02.08.2026 (Թարմացված է: 14:06 02.08.2026) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան հայտարարեց, որ գործող կառավարությունը հրաժարական է տալիս։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության առաջադրման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը։ Լուրը հրապարակվել է ՔՊ–ի
ֆեյսբուքյան էջում։
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը` որպես Ազգային ժողովում խորհրդարանական մեծամասնություն ձևավորած քաղաքական ուժ, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 149-րդ հոդվածով, Հանրապետության նախագահին է ներկայացրել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության առաջադրման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը՝ Սահմանադրությամբ նախատեսված վարչապետի նշանակման ընթացակարգն ապահովելու նպատակով»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Խորհրդարանում ՔՊ-ն ստացավ 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12: Այսօր
մեկնարկեց 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը րոպեներ անց
հայտարարեց, որ գործող կառավարությունը հրաժարական է տալիս։ Որոշ ժամանակ անց հրապարակվեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի
հրամանագիրը, որով նա ընդունում է կառավարության հրաժարականը։
ՀՀ Սահմանադրության համաձայն՝ կառավարությունը Ազգային ժողովի առաջին նիստի օրը ՀՀ նախագահին է ներկայացնում իր հրաժարականը։ Ըստ Սահմանադրության 49-րդ հոդվածի` հաջորդիվ ՀՀ նախագահը անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին։