https://arm.sputniknews.ru/20260802/irany-amn-i-sparnaliqnery-kogtagvortsi-vorpes-himq-martunakutjan-bardzracman-hamar-pn-105321306.html
Իրանն ԱՄՆ–ի սպառնալիքները կօգտագործի որպես հիմք մարտունակության բարձրացման համար․ ՊՆ
Իրանն ԱՄՆ–ի սպառնալիքները կօգտագործի որպես հիմք մարտունակության բարձրացման համար․ ՊՆ
Sputnik Արմենիա
Հուլիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ կնքված հրադադարն այլևս ուժի մեջ չէ։ 02.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-02T13:44+0400
2026-08-02T13:44+0400
2026-08-02T13:48+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
սպառնալիք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1b/103926124_0:0:3072:1728_1920x0_80_0_0_63228523dc47695dcd45314d78cd55a5.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Իրանն ամերիկյան սպառնալիքները կօգտագործի որպես հիմք մարտունակությունը բարձրացնելու համար։ Այս հայտարարությունն արել է Իրանի պաշտպանության նախարար Մաջիդ Իբն ար Ռեզան:Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1b/103926124_214:0:2945:2048_1920x0_80_0_0_41f754a180eae5a437c1b8ee420e5678.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, սպառնալիք
իրանի իսլամական հանրապետություն, ամն, սպառնալիք
Իրանն ԱՄՆ–ի սպառնալիքները կօգտագործի որպես հիմք մարտունակության բարձրացման համար․ ՊՆ
13:44 02.08.2026 (Թարմացված է: 13:48 02.08.2026) Հուլիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ կնքված հրադադարն այլևս ուժի մեջ չէ։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Իրանն ամերիկյան սպառնալիքները կօգտագործի որպես հիմք մարտունակությունը բարձրացնելու համար։ Այս հայտարարությունն արել է Իրանի պաշտպանության նախարար Մաջիդ Իբն ար Ռեզան:
«Թեև թշնամու վերջին հայտարարություններն արվել են հոգեբանական գործողությունների և տեղեկատվական պատերազմի համատեքստում, մեր տեսանկյունից ցանկացած սպառնալիք իրական է և ուշադրության արժանի։ Մենք անգործության մատնված չենք և անակնկալի չենք գա: Մենք կօգտագործենք սպառնալիքները որպես հիմք մեր պատրաստվածության բարձրացման, զսպման (հնարավորությունների. խմբ.) ուժեղացման և մեր հզորության ավելացման համար», - գրել է Իբն ար Ռեզան X սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում:
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը
հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։