https://arm.sputniknews.ru/20260802/hunastanum-brnkvats-antarajin-hrdehi-dem-grete-500-hrshej-e-pajqarum-105354657.html
Հունաստանում բռնկված անտառային հրդեհի դեմ գրեթե 500 հրշեջ է պայքարում
Հունաստանում բռնկված անտառային հրդեհի դեմ գրեթե 500 հրշեջ է պայքարում
Sputnik Արմենիա
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է 134 միավոր տեխնիկա։ 02.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-02T18:40+0400
2026-08-02T18:40+0400
2026-08-02T18:57+0400
հունաստան
հրդեհ
ձերբակալություն
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1c/92831900_0:107:1024:683_1920x0_80_0_0_648cdefee6a118e6fe6c999074fb8ddc.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Հունաստանի Ատտիկայի և Բեոտիայի շրջաններում բռնկված անտառային հրդեհների դեմ գրեթե 500 հրշեջ է պայքարում։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Պրոտո թեմա» պարբերականին։Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է 134 միավոր տեխնիկա, ինչպես նաև հրշեջներ Ֆրանսիայից և Ռումինիայից։ Ինչպես նշում է «Պրոտո թեման», փոթորկային քամիների պատճառով ավիացիայի կիրառումը գրեթե անհնար է։ Միևնույն ժամանակ, ըստ թերթի, Մեգարա քաղաքի շրջակայքում արդեն բնակելի տներ են այրվում։Նախնական տվյալով՝ հրդեհի պատճառը հողմային տուրբինների լարերի կարճ միացումից։ Հունաստանի իշխանությունները ձերբակալել են տուրբինները նախագծած էլեկտրատեխնիկին և լարերն անցկացրած կապալառուին։ Նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել հրկիզման մեղադրանքով։ Հողմային տուրբինների սեփականատերը հետախուզման մեջ է։Բացի այդ, խոշոր հրդեհ է մոլեգնում Հունաստանի արևելյան ափի մոտ գտնվող Կեֆալոնիա կղզու հարավում՝ Պաստրա բնակավայրի շրջանում։ «Պրոտո թեմայի» հաղորդմամբ՝ շաբաթ երեկոյից այնտեղ արդեն 600 հեկտար տարածք է այրվել։ Իշխանությունները հրկիզման մեղադրանքով ձերբակալել են 44-ամյա տղամարդու, որը նախկինում ազատազրկված է եղել նմանատիպ իրավախախտման համար։
հունաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1c/92831900_30:0:941:683_1920x0_80_0_0_66102287f1bf5fc4fa469099634e7c20.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հունաստան, հրդեհ, ձերբակալություն, քրեական գործ
հունաստան, հրդեհ, ձերբակալություն, քրեական գործ
Հունաստանում բռնկված անտառային հրդեհի դեմ գրեթե 500 հրշեջ է պայքարում
18:40 02.08.2026 (Թարմացված է: 18:57 02.08.2026) Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է 134 միավոր տեխնիկա։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Հունաստանի Ատտիկայի և Բեոտիայի շրջաններում բռնկված անտառային հրդեհների դեմ գրեթե 500 հրշեջ է պայքարում։ Այս մասին գրում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Պրոտո թեմա» պարբերականին։
«Ատտիկայում և Բեոտիայում ընդհանուր առմամբ աշխատում է 496 հրշեջ»,- հայտնում է թերթը։
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է 134 միավոր տեխնիկա, ինչպես նաև հրշեջներ Ֆրանսիայից և Ռումինիայից։ Ինչպես նշում է «Պրոտո թեման», փոթորկային քամիների պատճառով ավիացիայի կիրառումը գրեթե անհնար է։ Միևնույն ժամանակ, ըստ թերթի, Մեգարա քաղաքի շրջակայքում արդեն բնակելի տներ են այրվում։
Նախնական տվյալով՝ հրդեհի պատճառը հողմային տուրբինների լարերի կարճ միացումից։ Հունաստանի իշխանությունները ձերբակալել են տուրբինները նախագծած էլեկտրատեխնիկին և լարերն անցկացրած կապալառուին։ Նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել հրկիզման մեղադրանքով։ Հողմային տուրբինների սեփականատերը հետախուզման մեջ է։
Բացի այդ, խոշոր հրդեհ է մոլեգնում Հունաստանի արևելյան ափի մոտ գտնվող Կեֆալոնիա կղզու հարավում՝ Պաստրա բնակավայրի շրջանում։ «Պրոտո թեմայի» հաղորդմամբ՝ շաբաթ երեկոյից այնտեղ արդեն 600 հեկտար տարածք է այրվել։ Իշխանությունները հրկիզման մեղադրանքով ձերբակալել են 44-ամյա տղամարդու, որը նախկինում ազատազրկված է եղել նմանատիպ իրավախախտման համար։