00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հունաստանում անտառային հրդեհները մարելու ժամանակ հրշեջ ուղղաթիռներ են բախվել

Բաժանորդագրվել
Անձնակազմերի ճակատագրի վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են։
Ատտիկայի արևմտյան հատվածում բռնկված խոշոր անտառային հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված երկու ուղղաթիռներ բախվել են օդում և կործանվել Պսաթայի շրջանում։
Հունաստանի հրշեջ ծառայությունից հայտնել են, որ խոսքը վարձակալված Bell ուղղաթիռների մասին է։ Յուրաքանչյուր ուղղաթիռում եղել է երկու մարդ՝ օդաչուն և օպերատիվ շտաբի հետ կապ պահպանող համակարգողը։ Ուղղաթիռները օդ են բարձրացել Էլեֆսիսի ռազմական օդանավակայանից։
Անձնակազմերի ճակատագրի վերաբերյալ տեղեկությունները շարունակում են ճշտվել։ Սկզբում փրկարարները հայտնել էին, որ կարողացել են կապ հաստատել տուժածներից մեկի հետ։ Ավելի ուշ պարզվել է, որ ուղղաթիռներից մեկի հրամանատարը վնասվածքներ չի ստացել և ինքնուրույն կապ է հաստատել համակարգող կենտրոնի հետ։ Նրա գործընկերը վնասվածքներ է ստացել։
Երկրորդ ուղղաթիռը հայտնաբերվել է կիրճում։ Հունական ԶԼՄ-ները հաղորդում են օդանավում գտնվող երկու անձանց հնարավոր մահվան մասին, սակայն այս լուրը պաշտոնապես չի հաստատվել։
Դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության վեց մեքենա, վերակենդանացման մեքենա, բուժանձնակազմի խմբեր և փրկարարներ։
Ուղղաթիռները մասնակցում էին Բեոտիայի Այոս Վասիլիոս շրջանի մոտ բռնկված հրդեհի մարմանը։ Այնուհետև կրակը տարածվել է Պորտո Գերմենոյի և Աթենքից արևմուտք գտնվող լեռնային շրջանների ուղղությամբ։
Ուժեղ քամու պատճառով կրակը շարունակել է տարածվել Ատտիկայի արևմտյան հատվածի խորքը, մոտեցել է նաև Մեգարայի շրջակայքի արդյունաբերական գոտուն։ Ցամաքային գործողություններում ներգրավված է շուրջ 500 հրշեջ, իսկ օդից աշխատում են 23 ինքնաթիռ և ուղղաթիռ։ Քամին որոշ հատվածներում խանգարում է ավիացիային ծովից ջուր վերցնել։
Գործողության ընթացքի մասին տեղեկացվել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։
Հրդեհի հետևանքով ոչնչացված տարածքի վերաբերյալ պաշտոնական տվյալներ առայժմ չեն հրապարակվել։ Օդերևութաբան Թեոդորոս Յանարոսի գնահատմամբ՝ Ատտիկայում և Բեոտիայում այրվել է ավելի քան 100 քառակուսի կիլոմետր տարածք։
Հարավային Եվրոպան արդեն երրորդ շաբաթն է տուժում լայնածավալ բնական հրդեհներից։ Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված խոշոր հրդեհների օջախները տեսանելի են տիեզերքից, հաղորդվում է զոհերի մասին։ Հունաստանում այս ընթացքում կրակը երկրի տարբեր շրջաններում ոչնչացրել է մի քանի հազար հեկտար անտառ։
Լրահոս
0