00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Եթե ընտրվեք ԱԺ նախագահ, գոնե 6 ամիս ամբիոնից ներքև չիջնեք. Վարդանյանը դիմեց Ռուբինյանին

© SputnikԱԺ
ԱԺ - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2026
Բաժանորդագրվել
Աղվան Վարդանյանն ասաց, որ հարց չունի Ռուբինյանին, ուզում է մեկ արձանագրում ու հասցեագրում անել՝ հիշեցնելով նրա այն խոսքերը, թե ընդդիմադիր պատգամավորներին վերաբերվելու է իբրև հանցագործների։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանին հորդում է ընտրվելուց հետո գոնե առաջին 6 ամիսն ամբիոնից ներքև չիջնել։ Նա այդ մասին ասաց նոր գումարման խորհրդարանի առաջին նիստի ժամանակ, որը մեկնարկել է այսօր։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուբինյանն իր ելույթում ընդդիմությանը հորդորեց հարաբերությունները սկսել զրոյական կետից։
Վարդանյանը նշեց, որ այդ առաջարկը լավն է, բայց իր փորձառությունը ցույց է տալիս, թե դա ինչերի կարող է հանգեցնել։
Պատգամավորն ընդգծեց` միայն մեկ արձանագրում ու հասցեագրում է ուզում անել Ռուբինյանին՝ հիշեցնելով նրա այն խոսքերը, թե ընդդիմադիր պատգամավորներին վերաբերվելու է իբրև հանցագործների.
«Սա ՀՀ ԱԺ-ն է, մենք ընտրված պատգամավորներ ենք, մարդկանց իբրև հանցագործների վերաբերվում են ՔԿՀ-ներում «կլյուչնիկները»։ Գիտակցեք՝ որտեղ եք գտնվում և աշխատելու»,– ասաց նա։
Ի պատասխան Ռուբինյանը նշեց՝ երբ ընտրվի ԱԺ նախագահ, լինելու է լիապես չեզոք։
«Նույնիսկ հանցագործներին են վերաբերվում պարզ, մարդկային բարեկրթությամբ, նույնիսկ թշնամուն»,- հայտարարեց նա՝ հաստատելով իր նախորդ հայտարարությունը, թե վենդետա լինելու է բոլոր այն մարդկանց նկատմամբ, որոնք հանցագործություն են կատարել։
Վարդանյանն արձագանքեց։
«Եթե ընտրվեք ԱԺ նախագահ, գոնե առաջին 6 ամիսն ամբիոնից ներքև չիջնեք»,– ասաց նա։
Ռուբինյանը խոստացավ մտածել նրա առաջարկի մասին։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Խորհրդարանում ՔՊ-ն ստացավ 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12: Այսօր մեկնարկեց 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը րոպեներ անց հայտարարեց, որ գործող կառավարությունը հրաժարական է տալիս։ Որոշ ժամանակ անց հրապարակվեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագիրը, որով նա ընդունում է կառավարության հրաժարականը։
ՀՀ Սահմանադրության համաձայն՝ կառավարությունը Ազգային ժողովի առաջին նիստի օրը ՀՀ նախագահին է ներկայացնում իր հրաժարականը։ Ըստ Սահմանադրության 49-րդ հոդվածի` հաջորդիվ ՀՀ նախագահը անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին։
Լրահոս
0