https://arm.sputniknews.ru/20260802/erb-karvogh-e-lutsvel-erusaghemi-hajkakan-taghamasi-taratsqi-harcy-105280214.html
Ե՞րբ կարող է լուծվել Երուսաղեմի հայկական թաղամասի տարածքի հարցը
Ե՞րբ կարող է լուծվել Երուսաղեմի հայկական թաղամասի տարածքի հարցը
Sputnik Արմենիա
Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող «Կովերի պարտեզի» (Cows' Garden) շուրջ դատական քաշքշուկը շարունակվում է արդեն մի քանի տարի։ 02.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-02T18:15+0400
2026-08-02T18:15+0400
2026-08-02T18:40+0400
երուսաղեմ
հայեր
«կովերի պարտեզ» կալվածք
սեդրակ բալյան
համայնք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/0e/74527355_0:0:1601:901_1920x0_80_0_0_6feda0d679ea1a5b1fdb554c544dcd35.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող «Կովերի պարտեզի» (Cows' Garden) շուրջ դատական գործընթացը կարող է տևել մոտ 10 տարի, քանի որ Իսրայելում հողային վեճերը սովորաբար շատ երկար են տևում: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Save the ArQ» («Փրկենք հայկական թաղամասը») շարժման համահիմնադիր Սեդրակ Բալյանը։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երուսաղեմի շրջանային դատարանը մերժել է «Կովերի պարտեզի» տարածքի հետ կապված երկու դատական գործերը միացնելու միջնորդությունը, որը ներկայացրել էր «Xana Gardens Ltd» ընկերությունը։ Խոսքը հայկական համայնքի հայցի և Հայ առաքելական եկեղեցու Հայոց պատրիարքարանի նախաձեռնած առանձին գործընթացի մասին է։ Ընկերությունը պնդում էր, որ գործերի միավորումը կդյուրացնի և կարագացնի դատավարությունը, քանի որ դրանք առնչվում են նմանատիպ հարցերի:Բալյանի խոսքով՝ հայկական համայնքում հույս ունեն, որ գործով առաջին նիստը, որը 2024 թվականից ի վեր չի կայացել, մինչև տարեվերջ կկայանա։ Հիմա Իսրայելի դատարանները ամառային արձակուրդում են, ուստի, ամենայն հավանականությամբ, մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր նիստ հաստատ չի լինի։Միաժամանակ նա նշեց, որ գործի քննության ժամկետների վրա ազդում է ոչ միայն դատարանների աշխատանքի ժամանակացույցը, այլև երկրում անվտանգության հետ կապված վիճակը: Պատերազմների ժամանակ դատարանները փակվում են կամ աշխատում են սահմանափակ ռեժիմով։ Հայտարարվում է արտակարգ դրություն, գործերի քանակն աճում է, ուստի բոլոր գործընթացներն ավելի են ձգձգվում։ Բացի այդ, Իսրայելում հողային վեճերը կարող են տևել տարիներ: Բալյանն օրինակ բերեց Հունաց ուղղափառ պատրիարքարանի շուրջ ընթացող գործընթացը, որը տևեց շուրջ 18 տարի և անցավ բոլոր դատական ատյանները՝ ընդհուպ Իսրայելի գերագույն դատարան: Ուստի չի բացառվում, որ գործընթացը կարող է տևել տասը տարի։Այսօր երկու առանձին դատավարություն է ընթանում։ Հիշյալ ընկերության դեմ առաջին հայցը ներկայացրել է Հայոց պատրիարքարանը։ Հայցում նշվում է, որ գործարքի իրական պարամետրերը չեն համապատասխանել ձեռք բերված պայմանավորվածություններին: Բացի այդ, հայցվորները մատնանշում են հնարավոր կոռուպցիոն հանգամանքները և ներդրողների կասկածելի հեղինակությունը: Սակայն հայկական համայնքը նման իրավական դիրքորոշումն անբավարար է համարել։Բալյանի կարծիքով՝ գլխավոր հարցը պետք է լինի այն, որ պայմանագիրը ստորագրած անձանց թիվը բավարար չէ պայմանագիրը ստորագրելու համար։ Այդ իսկ պատճառով համայնքը 2024 թվականի փետրվարին սեփական հայցն է ներկայացրել ընդդեմ պայմանագրի, պատրիարքարանի և ընկերության։ Հայցի հիմքում երկու հիմնական փաստարկ է։ Առաջինը վերաբերում է պատրիարքարանի ներքին ընթացակարգերի խախտմանը, երկրորդը կապված է տարածքի կարգավիճակի հետ՝ որպես վակուֆ՝ կրոնական հիմնադրամ, որը չի կարող երկարաժամկետ վարձակալվել կամ օտարվել։Ստատուս քվոյի հարց է․ ՀՀ փոխարտգործնախարարը՝ «Կովերի պարտեզի» խնդրի մասին«Կովերի պարտեզի» նշանակությունը2021 թվականին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը 99 տարի ժամկետով երկարաժամկետ վարձակալության պայմանագիր է կնքել իսրայելական «Zana Gardens» ընկերության հետ։ Փաստաթուղթը ստորագրել են պատրիարքը, նրա տեղապահը և պատրիարքարանի անշարժ գույքի նախկին ղեկավարը։ Սակայն հայկական համայնքը, հոգևորականության և վանական եղբայրության զգալի մասը համաձայնագիրն անվավեր է համարում։ Նրանց կարծիքով՝ պատրիարքարանի ներքին կանոնադրությունը պահանջում է, որ նման որոշումները հաստատվեն ոչ միայն նրա ղեկավարության, այլև կառավարող խորհրդի, ինչպես նաև միաբանության ընդհանուր ժողովի կողմից: Պատրիարքը կատարում է կառույցի ղեկավարի գործառույթը, Կառավարման խորհուրդը կարելի է համեմատել կառավարության, իսկ միաբանության ընդհանուր ժողովը՝ խորհրդարանի հետ: Այս դեպքում պայմանագիրը չի հաստատվել այդ մարմիններից որևէ մեկի կողմից:Դեռևս 2021 թվականին միաբանության շուրջ 30 անդամներից 17-ը նամակ էին ուղարկել՝ հայտարարելով, որ համաձայնագիրն իրենց կողմից չի հաստատվել, ուրեմն հակասում է պատրիարքարանի ներքին կանոնադրությանը։ Իրավիճակն առավել սրվեց 2023 թվականին, երբ ընկերությունը փորձեց փաստացի վերահսկողություն հաստատել վիճելի տարածքի նկատմամբ։ Դրան դեմ հանդես եկան Երուսաղեմի հայ համայնքը, հոգևորականներն ու երիտասարդական կազմակերպությունները։ Արդյունքում նրանց հաջողվեց վերականգնել տարածքի նկատմամբ իրավունքները։ Այսօր ամբողջ տարածքը գտնվում է հայ համայնքի և Հայոց պատրիարքարանի վերահսկողության ներքո։ Հենց նրանք են ապահովում օբյեկտի պաշտպանությունը, մուտքը և գործունեությունը։Հայոց ցեղասպանությունից հետո հենց այստեղ են ապաստանել փախստականները։ Սուրբ քաղաք ժամանող հայ ուխտավորները ևս դարեր շարունակ այստեղ են հյուրընկալվել։ Պատմականորեն այդ հողն ապահովել է հայ համայնքի և պատրիարքարանի գոյությունը։ Բացի այդ, տարածքը տեղակայված է Հին քաղաքի պատերի գծի երկայնքով և համարվում է Երուսաղեմի առավել ռազմավարական կարևոր տարածքներից մեկը:Բալյանի կարծիքով՝ գործարքի պայմանները նույնպես լուրջ հարցեր են առաջացնում։ Պայմանագրի արժեքը կազմել է մոտ 2 մլն դոլար, իսկ տարեկան վարձավճարը՝ 300 հազար դոլար։ Համայնքում կարծում են, որ նման պատմական և ռազմավարական նշանակության տարածքի համար նման գումարը անհամաչափ ցածր է:Հայկական համայնքըԲալյանն ընդգծեց` հայկական համայնքը առնվազն 1700 տարվա պատմություն ունեցող հնագույն քրիստոնեական համայնքներից մեկն է Երուսաղեմում: 1948-ին Երուսաղեմում ապրում էր մոտ 20-25 հազար հայ, մինչդեռ այսօր մոտ 2 հազար հայ է մնացել:Համայնքի ներկայացուցիչը վստահեցրեց, որ չնայած բոլոր դժվարություններին՝ Երուսաղեմի հայկական համայնքը շարունակում է մնալ ամենաուժեղներից մեկը՝ ինչպես պատմամշակութային ժառանգության, այնպես էլ մարտահրավերներին դիմակայելու կարողության տեսանկյունից: Իսկ Երուսաղեմի հայկական թաղամասը ոչ թե բնակության վայր է, այլև հայ ժողովրդի բազմադարյա պատմության մի մասը:
երուսաղեմ
համայնք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/0e/74527355_133:0:1336:902_1920x0_80_0_0_86d9c9a5ff5e6f3001afe2e8f415ea5b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երուսաղեմ, հայեր, «կովերի պարտեզ» կալվածք, սեդրակ բալյան, համայնք
երուսաղեմ, հայեր, «կովերի պարտեզ» կալվածք, սեդրակ բալյան, համայնք
Ե՞րբ կարող է լուծվել Երուսաղեմի հայկական թաղամասի տարածքի հարցը
18:15 02.08.2026 (Թարմացված է: 18:40 02.08.2026) Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող «Կովերի պարտեզի» (Cows' Garden) շուրջ դատական քաշքշուկը շարունակվում է արդեն մի քանի տարի։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող «Կովերի պարտեզի» (Cows' Garden) շուրջ դատական գործընթացը կարող է տևել մոտ 10 տարի, քանի որ Իսրայելում հողային վեճերը սովորաբար շատ երկար են տևում:
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Save the ArQ» («Փրկենք հայկական թաղամասը») շարժման համահիմնադիր Սեդրակ Բալյանը։
Ավելի վաղ
հայտնի էր դարձել, որ Երուսաղեմի շրջանային դատարանը մերժել է «Կովերի պարտեզի» տարածքի հետ կապված երկու դատական գործերը միացնելու միջնորդությունը, որը ներկայացրել էր «Xana Gardens Ltd» ընկերությունը։ Խոսքը հայկական համայնքի հայցի և Հայ առաքելական եկեղեցու Հայոց պատրիարքարանի նախաձեռնած առանձին գործընթացի մասին է։ Ընկերությունը պնդում էր, որ գործերի միավորումը կդյուրացնի և կարագացնի դատավարությունը, քանի որ դրանք առնչվում են նմանատիպ հարցերի:
Բալյանի խոսքով՝ հայկական համայնքում հույս ունեն, որ գործով առաջին նիստը, որը 2024 թվականից ի վեր չի կայացել, մինչև տարեվերջ կկայանա։ Հիմա Իսրայելի դատարանները ամառային արձակուրդում են, ուստի, ամենայն հավանականությամբ, մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր նիստ հաստատ չի լինի։
«Հուսով ենք, որ առաջին նիստը կկայանա մինչև այս տարվա վերջ», - ասաց Բալյանը:
Միաժամանակ նա նշեց, որ գործի քննության ժամկետների վրա ազդում է ոչ միայն դատարանների աշխատանքի ժամանակացույցը, այլև երկրում անվտանգության հետ կապված վիճակը: Պատերազմների ժամանակ դատարանները փակվում են կամ աշխատում են սահմանափակ ռեժիմով։ Հայտարարվում է արտակարգ դրություն, գործերի քանակն աճում է, ուստի բոլոր գործընթացներն ավելի են ձգձգվում։ Բացի այդ, Իսրայելում հողային վեճերը կարող են տևել տարիներ: Բալյանն օրինակ բերեց Հունաց ուղղափառ պատրիարքարանի շուրջ ընթացող գործընթացը, որը տևեց շուրջ 18 տարի և անցավ բոլոր դատական ատյանները՝ ընդհուպ Իսրայելի գերագույն դատարան: Ուստի չի բացառվում, որ գործընթացը կարող է տևել տասը տարի։
«Այժմ մեր գործը գտնվում է Երուսաղեմի շրջանային դատարանում։ Անհրաժեշտության դեպքում դրան կհետևեն բողոքարկումն ու քննությունը Իսրայելի գերագույն դատարանում: Սա իսկապես երկար գործընթաց է», - նշեց մեր զրուցակիցը։
Այսօր երկու առանձին դատավարություն է ընթանում։ Հիշյալ ընկերության դեմ առաջին հայցը ներկայացրել է Հայոց պատրիարքարանը։ Հայցում նշվում է, որ գործարքի իրական պարամետրերը չեն համապատասխանել ձեռք բերված պայմանավորվածություններին: Բացի այդ, հայցվորները մատնանշում են հնարավոր կոռուպցիոն հանգամանքները և ներդրողների կասկածելի հեղինակությունը: Սակայն հայկական համայնքը նման իրավական դիրքորոշումն անբավարար է համարել։
Բալյանի կարծիքով՝ գլխավոր հարցը պետք է լինի այն, որ պայմանագիրը ստորագրած անձանց թիվը բավարար չէ պայմանագիրը ստորագրելու համար։ Այդ իսկ պատճառով համայնքը 2024 թվականի փետրվարին սեփական հայցն է ներկայացրել ընդդեմ պայմանագրի, պատրիարքարանի և ընկերության։ Հայցի հիմքում երկու հիմնական փաստարկ է։ Առաջինը վերաբերում է պատրիարքարանի ներքին ընթացակարգերի խախտմանը, երկրորդը կապված է տարածքի կարգավիճակի հետ՝ որպես վակուֆ՝ կրոնական հիմնադրամ, որը չի կարող երկարաժամկետ վարձակալվել կամ օտարվել։
«Կովերի պարտեզի» նշանակությունը
2021 թվականին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը 99 տարի ժամկետով երկարաժամկետ վարձակալության պայմանագիր է կնքել իսրայելական «Zana Gardens» ընկերության հետ։ Փաստաթուղթը ստորագրել են պատրիարքը, նրա տեղապահը և պատրիարքարանի անշարժ գույքի նախկին ղեկավարը։ Սակայն հայկական համայնքը, հոգևորականության և վանական եղբայրության զգալի մասը համաձայնագիրն անվավեր է համարում։ Նրանց կարծիքով՝ պատրիարքարանի ներքին կանոնադրությունը պահանջում է, որ նման որոշումները հաստատվեն ոչ միայն նրա ղեկավարության, այլև կառավարող խորհրդի, ինչպես նաև միաբանության ընդհանուր ժողովի կողմից: Պատրիարքը կատարում է կառույցի ղեկավարի գործառույթը, Կառավարման խորհուրդը կարելի է համեմատել կառավարության, իսկ միաբանության ընդհանուր ժողովը՝ խորհրդարանի հետ: Այս դեպքում պայմանագիրը չի հաստատվել այդ մարմիններից որևէ մեկի կողմից:
Դեռևս 2021 թվականին միաբանության շուրջ 30 անդամներից 17-ը նամակ էին ուղարկել՝ հայտարարելով, որ համաձայնագիրն իրենց կողմից չի հաստատվել, ուրեմն հակասում է պատրիարքարանի ներքին կանոնադրությանը։ Իրավիճակն առավել սրվեց 2023 թվականին, երբ ընկերությունը փորձեց փաստացի վերահսկողություն հաստատել վիճելի տարածքի նկատմամբ։ Դրան դեմ հանդես եկան Երուսաղեմի հայ համայնքը, հոգևորականներն ու երիտասարդական կազմակերպությունները։ Արդյունքում նրանց հաջողվեց վերականգնել տարածքի նկատմամբ իրավունքները։ Այսօր ամբողջ տարածքը գտնվում է հայ համայնքի և Հայոց պատրիարքարանի վերահսկողության ներքո։ Հենց նրանք են ապահովում օբյեկտի պաշտպանությունը, մուտքը և գործունեությունը։
Բալյանը նշեց` «Կովերի պարտեզը» ունի շուրջ 11,5 հազար քառակուսի մետր տարածք և բաղկացած է ավտոկայանատեղիից, հայ ընտանիքների տներից, պատրիարքարանի այգու և հոգևոր ճեմարանի տարածքներից: Սակայն դրա նշանակությունը շատ ավելի մեծ է, քան գույքային հարցը:
Հայոց ցեղասպանությունից հետո հենց այստեղ են ապաստանել փախստականները։ Սուրբ քաղաք ժամանող հայ ուխտավորները ևս դարեր շարունակ այստեղ են հյուրընկալվել։ Պատմականորեն այդ հողն ապահովել է հայ համայնքի և պատրիարքարանի գոյությունը։ Բացի այդ, տարածքը տեղակայված է Հին քաղաքի պատերի գծի երկայնքով և համարվում է Երուսաղեմի առավել ռազմավարական կարևոր տարածքներից մեկը:
Բալյանի կարծիքով՝ գործարքի պայմանները նույնպես լուրջ հարցեր են առաջացնում։ Պայմանագրի արժեքը կազմել է մոտ 2 մլն դոլար, իսկ տարեկան վարձավճարը՝ 300 հազար դոլար։ Համայնքում կարծում են, որ նման պատմական և ռազմավարական նշանակության տարածքի համար նման գումարը անհամաչափ ցածր է:
Բալյանն ընդգծեց` հայկական համայնքը առնվազն 1700 տարվա պատմություն ունեցող հնագույն քրիստոնեական համայնքներից մեկն է Երուսաղեմում: 1948-ին Երուսաղեմում ապրում էր մոտ 20-25 հազար հայ, մինչդեռ այսօր մոտ 2 հազար հայ է մնացել:
Համայնքի ներկայացուցիչը վստահեցրեց, որ չնայած բոլոր դժվարություններին՝ Երուսաղեմի հայկական համայնքը շարունակում է մնալ ամենաուժեղներից մեկը՝ ինչպես պատմամշակութային ժառանգության, այնպես էլ մարտահրավերներին դիմակայելու կարողության տեսանկյունից: Իսկ Երուսաղեմի հայկական թաղամասը ոչ թե բնակության վայր է, այլև հայ ժողովրդի բազմադարյա պատմության մի մասը: