00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Երաշխավորո՞ւմ եք, որ Տիգրանաշենը չի հանձնվելու․ Իշխան Սաղաթելյանի հարցը Ռուբեն Ռուբինյանին

Բաժանորդագրվել
Ռուբինյանը կրկնեց Փաշինյանը խոսքերը, որ հնարավոր է՝ սահմանազատման հարցում օպտիմալացումներ լինեն, սակայն նշեց, որ նման հարց այս փուլում չի քննարկվել։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը վստահեցնում է, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը, այսինքն՝ 29,743 քառակուսի մետրը, կարմիր գիծ է, որը չի կարող փոխվել սահմանազատման արդյունքում։ Նա այդ մասին ասաց` պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանի հարցին
Ընդդիմադիր պատգամավորը Ռուբինյանին հարցրեց, թե արդյոք կարող է երաշխավորել, որ իրենց իշխանության օրոք Տիգրանաշենը չի հանձնվելու։
«Ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը 29,743 քառակուսի կմ է, և դա լիակատար ու անքննարկելի կարմիր գիծ է, ես կարող եմ երաշխավորել, որ ՀՀ կառավարության հայտարարած ծրագիրը, որը հավանության է արժանացել ժողովրդի կողմից, հետևյալն է, որ այն բոլոր տարածքները, որոնք Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից ներս են, պետք է լինեն մեր վերահսկողության ներքո, և այդ հարցը պետք է լուծվի սահմանազատման շրջանակներում»,- ասաց Ռուբինյանը՝ արձագանքելով Սաղաթելյանի հարցին։
Նրա խոսքով՝ մյուս հարցերը, ըստ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի, կարող են լուծվել տարբեր կերպ, որովհետև կանոնակարգը թույլ է տալիս անել որոշակի օպտիմալացումներ, ինչի մասին ավելի վաղ ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հնարավոր է՝ փոքրիկ օպտիմալացումներ արվեն, որ սահմանային գյուղերի կյանքը չխաթարվի կամ ռելիեֆը հաշվի առնելով»,- ասաց Ռուբինյանը։
Նա հավելեց, որ սա զուտ տեսական խոսույթ է, քանի որ նման հարց չի քննարկվել։
Ռուբինյանը շեշտեց, որ ամեն դեպքում դա ևս հանրաքվե է պահանջում։
Հիշեցնենք՝ հուլիսի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկախված անկլավ-էքսկլավների հարցը պետք է լուծում ստանա։ Ըստ նրա՝ պետք է առաջնորդվել ոչ թե այն տրամաբանությամբ, որ տարածքը մնա այն երկրի վերահսկողության տակ, որտեղ հայտնվել է, այլ պետք է առաջնորդվել խաղաղության համաձայնագրով՝ համաձայն Խորհրդային Միության վերջին քարտեզների։
Նա նաև ասել էր, որ հնարավոր է` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների փոխադարձ համաձայնությամբ սահմանի օպտիմալացումներ իրականացվեն։
Լրահոս
0