00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
76 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ուկրաինայի հատուկ ծառայությունների հետ կապված ՌԴ երկու քաղաքացի է ձերբակալվել. ՌԴ ԱԱԾ

© Sputnik / ФСБ РоссииԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2026
Բաժանորդագրվել
Քրեական գործեր են հարուցվել օտարերկրյա պետության հետ համագործակցության և պետական դավաճանության հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի - Sputnik. Ռյազանի և Վոլոգդայի մարզերում ձերբակալվել են ՌԴ երկու քաղաքացիներ, որոնք կապված են Ուկրաինայի հատուկ ծառայությունների հետ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԱԾ-ն։
«Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը Ռյազանի և Վոլոգդայի մարզերում կանխել է Ռուսաստանի երկու քաղաքացիների ապօրինի գործունեությունը, որոնք կասկածվում են պետական դավաճանության մեջ՝ ի շահ ուկրաինական հատուկ ծառայությունների»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում հայտնաբերվել է Ռյազանի մարզի 1978 թ.-ին ծնված բնակիչը, որը Telegram և WhatsApp (պատկանում է Meta-ին*, որը Ռուսաստանում արգելված է որպես ծայրահեղական- խմբ.) մեսենջերների միջոցով «սեփական նախաձեռնությամբ կապ է հաստատել Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ներկայացուցիչների հետ՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմն անցնելու և ՌԴ ԶՈւ-ի դեմ մարտական գործողություններին մասնակցելու հարցում աջակցություն ստանալու նպատակով»։
«Երկրորդ կասկածյալը՝ ծնված 2001 թ.-ին, հայտնաբերվել է Վոլոգդայի մարզի Վելիկոուստյուգսկի շրջանում։ Պարզվել է, որ նա Telegram մեսենջերի միջոցով հավաքագրվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակցի կողմից և աջակցություն է ցուցաբերել ուկրաինացի հավաքագրողներին՝ տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներում դիվերսիաներ և ահաբեկչություններ իրականացնելու համար անձանց փնտրելու հարցում»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ռյազանի և Վոլոգդայի մարզերի ԱԱԾ վարչությունների քննչական ստորաբաժանումների կողմից ձերբակալվածների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել համապատասխանաբար օտարերկրյա պետության հետ գաղտնի հիմունքներով համագործակցելու և պետական դավաճանության հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Լրահոս
0