https://arm.sputniknews.ru/20260801/sa-inch-a-osetrina-te-sterlyad-pashinjann-ajcelel-e-jrarati-dzknabutsaran-105301995.html
Սա ի՞նչ ա, «осетрина», թե՞ «стерлядь». Փաշինյանն այցելել է Ջրառատի ձկնաբուծարան
Սա ի՞նչ ա, «осетрина», թե՞ «стерлядь». Փաշինյանն այցելել է Ջրառատի ձկնաբուծարան
Sputnik Արմենիա
Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ձկնարտադրության ոլորտում արտադրանքի որակի հետ կապված խնդիրներ կան։ Նա նշել էր, որ ինքը վաղուց աճեցված ձուկ չի... 01.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-01T17:23+0400
2026-08-01T17:23+0400
2026-08-01T17:23+0400
ձուկ
նիկոլ փաշինյան
ձկնաբուծարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/01/105302325_0:0:1280:720_1920x0_80_0_0_cb9c503b53bbbd2f5dcb9a5fbabe9c81.jpg
Արմավիրի մարզի Ջրառատ բնակավայրում թառափազգի ձկնատեսակի բուծմամբ և սև խավիարի արտադրությամբ զբաղվող «Սասունցի Դավիթ» ընկերությունը արտահանման հետ կապված խնդիրներ չունի, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա այցից տեսանյութ է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում։Նշենք, որ հուլիսի 24-ին կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ձկնարտադրության ոլորտում արտադրանքի որակի հետ կապված խնդիրներ կան։ Նա նշել էր, որ ինքը վաղուց աճեցված ձուկ չի օգտագործում, քանի որ իր համար ակնհայտ է` խնդիր կա։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ Փաշինյանին հայտնեց, որ ԵՄ–ի կանոնակարգերին համապատասխան բոլոր կարգավորումները 2 շաբաթ առաջ ընդունել են։Ավելի վաղ՝ կառավարության հուլիսի 16-ի նիստում նա հայտնել էր, որ ՀՀ-ը պաշտոնապես թույլտվություն է ստացել Եվրոպական հանձնաժողովից հայկական արտադրության ձուկ-ձկնամթերք արտահանելու վերաբերյալ, ու ԵՄ երկրներ ձուկ–ձկնամթերք արտահանելու հետաքրքրություն է ցուցաբերել հայկական 5 ընկերություն։ ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանն էլ մեկ օր անց հայտարարեց, որ ձկնամթերքի արտադրության ոլորտի ընկերությունների 97 տոկոսը պատրաստ են իրենց ապրանքը արտահանել ԵՄ շուկա, բայց դեռ 1 հայտ կա։Հիշեցնենք` մայիսի 15-ին «Ռոսսելխոզնադզորը» հայտարարեց, որ մտադիր է տեսչական ստուգումներ անցկացնել հայկական մի շարք ձեռնարկություններում, որոնց արտադրանքի մատակարարումները Ռուսաստան նախկինում կասեցվել էին։ Պատճառը կեղծված (ենթադրաբար՝ եվրոպական ծագում ունեցող) ձկնամթերքի ներկրման կասկածն էր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Սա ի՞նչ ա, «осетрина», թե՞ «стерлядь». Փաշինյանն այցելել է Ջրառատի ձկնաբուծարան
Sputnik Արմենիա
Սա ի՞նչ ա, «осетрина», թե՞ «стерлядь». Փաշինյանն այցելել է Ջրառատի ձկնաբուծարան
2026-08-01T17:23+0400
true
PT3M42S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/01/105302325_320:0:1280:720_1920x0_80_0_0_020d6b8e8c4e10e16ab16ed8cbf70d79.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ձուկ, նիկոլ փաշինյան, ձկնաբուծարան, видео
ձուկ, նիկոլ փաշինյան, ձկնաբուծարան, видео
Սա ի՞նչ ա, «осетрина», թե՞ «стерлядь». Փաշինյանն այցելել է Ջրառատի ձկնաբուծարան
Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ձկնարտադրության ոլորտում արտադրանքի որակի հետ կապված խնդիրներ կան։ Նա նշել էր, որ ինքը վաղուց աճեցված ձուկ չի օգտագործում, քանի որ իր համար ակնհայտ է` խնդիր կա։
Արմավիրի մարզի Ջրառատ բնակավայրում թառափազգի ձկնատեսակի բուծմամբ և սև խավիարի արտադրությամբ զբաղվող «Սասունցի Դավիթ» ընկերությունը արտահանման հետ կապված խնդիրներ չունի, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա այցից տեսանյութ է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում։
Նշենք, որ հուլիսի 24-ին կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
հայտարարել էր, որ ձկնարտադրության ոլորտում արտադրանքի որակի հետ կապված խնդիրներ կան։ Նա նշել էր, որ ինքը վաղուց աճեցված ձուկ չի օգտագործում, քանի որ իր համար ակնհայտ է` խնդիր կա։
«Ես 17 և 15 տարվա ձկներ ունեմ, մոտ 35-40 կգ են կշռում։ Կարմրախայտ էլ կա, շատ լավ վիճակում է»,– ասաց «Սասունցի Դավիթ» ՍՊԸ–ի հիմնադիր և տնօրեն Արտուր Հակոբյանը։ Նա վստահեցրեց` այս պահին արտահանման խնդիր չունի, քանի որ արդեն ավելի քան 12 տարի էարտահանում և տալիս է «Petrossian brand»–ին (սև խավիարի և դելիկատեսների ֆրանսիական լյուքս դասի մատակարար– խմբ.)։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ Փաշինյանին հայտնեց, որ ԵՄ–ի կանոնակարգերին համապատասխան բոլոր կարգավորումները 2 շաբաթ առաջ ընդունել են։
«Այժմ 4 ընկերություն կա, որոնք դիմել են ու, եթե դրանք անցնեն փորձաքննությունը, դրանից հետո էլ կոդեր կտրվեն, ու դեպի ԵՄ ճանապարհը կբացվի։ Շուտով պետք է ավարտին հասցվեն նաև բիզնեսի հետ կապված թղթաբանությունը, դա մինչև 15-20 օր կտևի»,– ասաց Պապոյանը։
Ավելի վաղ՝ կառավարության հուլիսի 16-ի նիստում նա հայտնել էր, որ ՀՀ-ը պաշտոնապես թույլտվություն է ստացել Եվրոպական հանձնաժողովից հայկական արտադրության ձուկ-ձկնամթերք արտահանելու վերաբերյալ, ու ԵՄ երկրներ ձուկ–ձկնամթերք արտահանելու հետաքրքրություն է ցուցաբերել հայկական 5 ընկերություն։ ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանն էլ մեկ օր անց հայտարարեց, որ ձկնամթերքի արտադրության ոլորտի ընկերությունների 97 տոկոսը պատրաստ են իրենց ապրանքը արտահանել ԵՄ շուկա, բայց դեռ 1 հայտ կա։
Հիշեցնենք` մայիսի 15-ին «Ռոսսելխոզնադզորը» հայտարարեց, որ մտադիր է տեսչական
ստուգումներ անցկացնել հայկական մի շարք ձեռնարկություններում, որոնց արտադրանքի մատակարարումները Ռուսաստան նախկինում կասեցվել էին։ Պատճառը կեղծված (ենթադրաբար՝ եվրոպական ծագում ունեցող) ձկնամթերքի ներկրման կասկածն էր։