https://arm.sputniknews.ru/20260801/nvor-shunch-u-nvor-hamer-inchpes-e-ancnum-khvorvovatsi-paratvony-stepanavanum-105302903.html
Նոր շունչ ու նոր համեր. ինչպես է անցնում խորովածի փառատոնը Ստեփանավանում
Նոր շունչ ու նոր համեր. ինչպես է անցնում խորովածի փառատոնը Ստեփանավանում
Sputnik Արմենիա
Փառատոնի կազմակերպիչը հայտնում է, որ այս պահի դրությամբ արդեն 5000-ից ավելի զբոսաշրջիկ է այցելել։ 01.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-01T17:36+0400
2026-08-01T17:36+0400
2026-08-01T17:36+0400
խորոված
խորովածի փառատոն
ստեփանավան
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/01/105301828_0:0:1280:720_1920x0_80_0_0_ba4fb87c1e1d213949a83e17356106c6.jpg
Մսի, մրգի և բանջարեղենի խորոված, 3 մետրանոց քյաբաբ և բազմաթիվ այլ համեր. ահա այսպես է դիմավորում Խորովածի համահայկական 13-րդ փառատոնն իր այցելուներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում փառատոնի կազմակերպիչ Վլադիմիր Գևորգյանը նշեց, որ չափազանց ուրախ է մեծ թվով զբոսաշրջիկների տեսնելու։Նրա խոսքով` արդեն իսկ 5000-ից ավելի զբոսաշրջիկ է այցելել փառատոնին և դրա ավարտից հետո հույս ունի, որ այդ թիվը կհասնի 10 000 – 15 000–ի։ Շեշտեց` առաջին տարվա համար դա արդեն իսկ մեծ ցուցանիշ է։Հիշեցնենք, որ այս տարի անցկացվելու է մրցույթ, որը գնահատելու է սերտիֆիկացված ժյուրին։ Լինելու է 3 անվանակարգ` «Լավագույն տեսք», «Լավագույն համ» և «Լավագույն մտահղացում»։ Մրցույթում նաև 2 գավաթ է տրվելու` «Բացարձակ հաղթող» և «Համայնքի ղեկավարի հատուկ մրցանակ»։ Հաղթողներին նաև որակի նշան է տրամադրվելու` ռեստորանների մուտքին փակցնելու համար։
ստեփանավան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Фестиваль шашлыка в Степанаване
Sputnik Արմենիա
Фестиваль шашлыка в Степанаване
2026-08-01T17:36+0400
true
PT1M38S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/01/105301828_161:0:1121:720_1920x0_80_0_0_a5d0403e7061eef7e3e4e3efb2af25ba.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խորոված, խորովածի փառատոն, ստեփանավան, տեսանյութեր, տեսանյութ, видео
խորոված, խորովածի փառատոն, ստեփանավան, տեսանյութեր, տեսանյութ, видео
Նոր շունչ ու նոր համեր. ինչպես է անցնում խորովածի փառատոնը Ստեփանավանում
Փառատոնի կազմակերպիչը հայտնում է, որ այս պահի դրությամբ արդեն 5000-ից ավելի զբոսաշրջիկ է այցելել։
Մսի, մրգի և բանջարեղենի խորոված, 3 մետրանոց քյաբաբ և բազմաթիվ այլ համեր. ահա այսպես է դիմավորում Խորովածի համահայկական 13-րդ փառատոնն իր այցելուներին։
Sputnik Արմենիայի հետ զրույցում փառատոնի կազմակերպիչ Վլադիմիր Գևորգյանը նշեց, որ չափազանց ուրախ է մեծ թվով զբոսաշրջիկների տեսնելու։
«Մենք կարծում ենք, որ Ստեփանավանում մեծ ներուժ կա զբոսաշրջության առումով։ Մեզ համար նպատակ է, որ Ծաղկաձորից, Դիլիջանից հետո, տուրիզմի հաջորդ կանգառը լինի Ստեփանավանը։ Հենց այդ պատճառով էլ մի քանի տարվա դադարից հետո որոշեցինք Խորովածի համահայկական փառատոնը անցկացնել հենց այստեղ։ Շատ ուրախացնում է այն փաստը, որ այսքան շատ մարդ կա, նշանակում է որ մենք ամեն ինչ ճիշտ ենք արել։ Հույս ունեմ և կարծում եմ, որ հաջորդ տարիներին արդեն զբոսաշրջիկների ավելի մեծ հոսք կունենանք»,– ասաց Գևորգյանը։
Նրա խոսքով` արդեն իսկ 5000-ից ավելի զբոսաշրջիկ է այցելել փառատոնին և դրա ավարտից հետո հույս ունի, որ այդ թիվը կհասնի 10 000 – 15 000–ի։ Շեշտեց` առաջին տարվա համար դա արդեն իսկ մեծ ցուցանիշ է։
Հիշեցնենք, որ այս տարի անցկացվելու է մրցույթ, որը գնահատելու է սերտիֆիկացված ժյուրին։ Լինելու է 3 անվանակարգ` «Լավագույն տեսք», «Լավագույն համ» և «Լավագույն մտահղացում»։ Մրցույթում նաև 2 գավաթ է տրվելու` «Բացարձակ հաղթող» և «Համայնքի ղեկավարի հատուկ մրցանակ»։ Հաղթողներին նաև որակի նշան է տրամադրվելու` ռեստորանների մուտքին փակցնելու համար։